|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 հոկտեմբերի 2017 թվականի N 96-Ա |
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ, Գ. ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 129/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՈՐՊԵՍ «ԱՆՀԱՅՏ» ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ 0,01878 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42)-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով, համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» թիվ 186-Ն հրամանի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Կապան համայնքի վարչական սահմաններում, Գ. Նժդեհի փողոցի թիվ 129/2 հասցեում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացու սեփականություն փոխանցված 0,01878 հա հողամասը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |
Կողմ -9 ԲԱԴԱԼՅԱՆ ԱԻԴԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ ԴԱՎԹՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԷԴԳԱՐ ՄԵԼԻՔՅԱՆ ՄՈՒՐԱԴ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(47.92 Կբ)
Voroshum |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|