Այսօր: Շաբաթ, 4 Հուլիսի 2020թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 434
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.07.20 ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ՝ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ
Արդեն երկու շաբաթ է ինչ Կապանի կոմունալ ծառայությունը ձեռնամուխ է եղել «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կազմում ընդգրկված բնության հատուկ պահպանվող տարածքների աղբահանության գործընթացին։ Աղբի հեռացումը պատշաճ մակարդակով կազմակերպելու և աղբահավաք մեքենաների մուտքն ու ելքը անխափան ապահովելու նպատակով՝ Ծավ, Շիկահող, Ներքին Հանդ, Սրաշեն, Ճակատեն գյուղերում կառուցվել են թվով 27 նոր աղբատեղիներ, որոնցում տեղադրվել են շուրջ 40 ցինկապատ աղբամաններ։ Աղբամանները բացի գյուղամիջյան հատվածներից, տեղադրվել են հիմնականում բնակավայրերի ճամփեզրերին գտնվող հանգստի և ժամանցի գոտիներում, ինչը իր հերթին բացառում է աղբը չնախատեսված տեղերում թափելու մարդկանց տհաճ սովորությունը։Կոմունալ ծառայությունը ... Մանրամասն
01.07.20 ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ
Հարգելի΄ համաքաղաքացիներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի շրջանակում Կապան համայնքում նախատեսվում է իրականացնել ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի մայթերի վերանորոգման, ծառատնկման, կանաչապատ տարածքների վերականգնման և բարեկարգման աշխատանքներ։ Ծրագիրն իր մեջ ներառում է նաև 161 հատ ծառի հատում, արմատների հանում, այդ թվում՝ 99 հատ՝ մինչև 160 մմ տրամագծով ծառ, 25 հատ՝ 160-250 մմ տրամագծով ծառ, 14 հատ՝ 240-320 մմ տրամագծով ծառ և 23 հատ՝ 320 մմ և ավելի տրամագիծ ունեցող ծառ։ Կհատվեն և արմատներով կհանվեն այն ծառերը, որոնք վնասում են մայթի և ճանապարհի ծածկը, վտանգ են ներկայացնում բնակիչների և շենք-շինությունների ... Մանրամասն
30.06.20 ԿԱՊԱՆՈՒՄ ԱՅՍ ՏԱՐԻ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 2 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳԻՐ
Հունիսի 30-ին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստը։ Նիստը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, որին ներկա էր ավագանու 9 անդամ։ Նիստի օրակարգում ընդգրկված էր 25 հարց:Ավագանու հաստատմանը ներկայացվեց Կապան համայնքի 2019թ․ դեկտեմբերի 26-ի թիվ 129-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը պայմանավորված էր սուբվենցիոն ծրագրերի հաստատմամբ։ Ըստ այդմ համայնքի բյուջեում նախատեսվում է եկամուտների և ծախսերի ավելացում 1 մլրդ 217 մլն 996 հազար ՀՀ դրամի չափով։ Ավագանին հաստատեց նաև համայնքային գույքագրման փաստաթղթերում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, որտեղ ներառվեցին նաև «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր - ... Մանրամասն
29.06.20 ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի ԹԻՎ 5 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ
1.Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 129-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին2.Համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2020 թվականի փետրվարի 14-ի N 14-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին4.Կապան համայնքի վարչական տարածքում, պետական սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Նորաշենիկ գյուղի Հասար 4/2 հասցեում գտնվող «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության» կատեգորիայի «արդյունաբերական օբյեկտներ» գործառնական նշանակության 39.9287 հա հողամասը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային ... Մանրամասն
23.06.20 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Կապան համայնքի ղեկավարի կողմից ձևավորված համապատասխան աշխատանքային խմբի անդամները նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում շարունակում են հանրային իրազեկման աշխատանքները։
Իրազեկման աշխատանքներից զատ՝ աշխատակիցները դիմակներ էին բաժանում նաև այն քաղաքացիներին, ովքեր այդ պահին չունեին։
Հարգելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում և հորդորում ենք,
✅Շատ լուրջ վերաբերվել կանխարգելիչ բոլոր միջոցառումներին։
✅Պահպանել հիգիենայի կանոնները։
✅Խիստ սահմանափակել շփումները։
✅Կրել դիմակներ և խուսափել մասսայական միջոցառումներին մասնակցելուց և կազմակերպելուց։

22.06.20 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ՝ ՎԵՐԻՆ ԽՈՏԱՆԱՆ

Շաբաթ օրը՝ հունիսի 20-ին, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը աշխատանքային հերթական այցով Վերին Խոտանան բնակավայրում էր։ Վարչական ղեկավարի ուղեկցությամբ համայնքի ղեկավարը շրջել է գյուղի տարածքով, անձամբ ծանոթացել արդեն իսկ կատարված աշխատանքներին, քննության առել առկա հիմնախնդիրները և առաջիկա հրատապ անելիքները։
Վերին Խոտանանում իրականացված աշխատանքների արդյունքում բարեկարգվել է դաշտամիջյան շուրջ 4կմ ճանապարհ, ինչպես նաև մաքրվել է 1կմ 650մ երկարություն ունեցող ոռոգման առվակը։

 

22.06.20 ԽՐԱԽՈՒՍՈՒՄ՝ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը շնորհավորելով բոլոր բուժաշխատողներին մասնագիտական օրվա կապակցությամբ և գնահատելով կորոնավիրուսի համավարակի տարածման դեմ պայքարում նրանց կողմից իրականացվող անձնուրաց ծառայությունը և կատարած ամենաբարդ և անհավանական աշխատանքները՝ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 23 բուժաշխատողներին, ովքեր այսօր #COVID19–ի դեմ պայքարի առաջնագծում են, խրախուսել է յուրաքանչյուրին 100.000-ական դրամով։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես դիմել համայնքապետարան
Կապան համայնքի ավագանու նիստ, 26․12․2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 05.12.2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 08.10.2019
Կապան համայնքի ղեկավարի ավագանու նիստ, 23.07.2019
Կապան համայնքի վագանու նիստ, 09․07․2019թ
Ավագանու արտահերթ նիստ, 03.05.2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 29.03.2019թ
Կապան համայնքի ավագանու 26.02.2019թ թիվ 1 նիստ
Ավագանու արտահերթ նիստ - 04.04.2018
Ավագանու նիստ - 24.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Կապան,Ա.Մանուկյան 5ա

+374-285-42036, 060521818

kapan.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner