«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հ0-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 28.12.2023թ. N 2343-Ն որոշմամբ սահմանված կարգով 2025թ. նոյեմբերի 28-ին, ժամը 11։00-ին, Կապանի մշակույթի կենտրոնի շենքում՝ ք. Կապան, Չարենց 1 հասցեում տեղի կունենա ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում 250 տեղ հզորությամբ մանկապարտեզի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախնական հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայքում (www.kapan.am), ինչպես նաև՝ այցելելով Կապանի համայնքապետարան (ք․ Կապան, Չարենցի 1) կամ զանգահարելով +060720072հեռախոսահամարով կամ գրելով kapanmayor@gmail.com էլ. հասցեով: