Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2019թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1421
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.09.19 ԱՌԱՎԵԼ ԳՐԱՎԻՉ ԿԱՊԱՆ
«ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար․Արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում գործարար դրամաշնորհ են ստացել Գորիսի և Կապանի բիզնես ծրագրերի 15 ներկայացուցիչ։ Ներկայացված ծրագրերից մեկը «Կապանի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգի» ՀՈԱԿ-ի կողմից ներկայացված «Առավել գրավիչ Կապան» ծրագիրն էր։ Ծրագրի շրջանակում տեղադրվել են թվով 15 նոր նստարաններ, ինչպես նաև հիմնովին փոխվել է այգու լուսավորության համակարգը, որի արդյունքում լուսավորությունն ապահովելու են խնայողատար լամպեր։ Ծրագիրը իրականացվել է «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից Եվրամիության և Կապանի համայնքապետարանի ֆինանսական ... Մանրամասն
16.09.19 ԿԱՊԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ
Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի սեպտեմբերի 9-15 ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել info@kapan.am էլեկտրոնային հասցեին.«Կայարան», «Գ. Նժդեհ», «Սարահարթ», «Սպանդարյան», «Աջափնյակ», «Բաղաբերդ», «Զորավար Դավիթ Բեկ», «Հալիձոր», «Հունան», «Հունան 1», «Ձորք 1», «Ձորք», «Վահանավանք», ... Մանրամասն
12.09.19 ՇՈՒՏՈՎ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՓՈՂՈՑԸ ՆՈՐՈՎԻ ՈՒ ԲԱՐԵԿԱՐԳ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ԿԱՊԱՆՑԻՆԵՐԻՆ
Կապան համայնքում դեռևս ընթացքի մեջ են կենտրոնական՝ Արամ Մանուկյան փողոցի մայթերի բարեկարգման, վերանորոգման աշխատանքները, որոնք իրականացվում են պետբյուջեից հատկացված բնապահպանական սուբվենիցայի և համայնքային բյուջեի միջոցներով:Այս անգամ ծրագրով նախատեսված է շարունակել Կապանի համայնքապետարանի մուտքից մինչև Արամ Մանուկյան փողոցի թիվ 3 բ/բ շենք ձգվող մայթի նորոգումը: Աշխատանքներն արդեն սկսված են, որոնք իրականցնում է մրցույթում հաղթող ճանաչված «Ֆորաս-Շին» ՍՊ ընկերությունը: Այդ նպատակով պետբյուջեից ներդրվել է 8 մլն 65 հազար դրամ: Ավելի քան 12 մլն 335 հազար դրամ էլ տրամադրվել է համայնքային բյուջեից: Ծրագիրը ներառում է մայթերի բարեկարգում, եզրաքարերի փոխարինում, հին ծառերի փոխարեն նորերի տնկում, ... Մանրամասն
10.09.19 ԿԱՊԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
2019թ․ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կապան համայնքում մեկնարկել են բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները։ Այս ծրագրով վերանորոգվում են թվով 32 շենքերի տանիքներ, որոնցից 24-ը՝ լանջավոր, 8-ը՝ հարթ։ Աշխատանքներում ներառվել են այն շենքերը, որոնք տարիների վաղեմություն ունեցող ծածկերի պատճաով ռիսկային են դարձել անձրևաջրերի ներթափանցման տեսանկյունից: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 214,0 մլն դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 128,4 մլն դրամ, համայնքի մասնակցությունը՝ 85,6 մլն դրամ։Այս պահի դրությամբ թվով 8 շենքերում վերանորոգման աշխատանքներ են տարվում։ Տանիքները հիմնովին վերանորոգվում են․թեք տանիքները՝ պրոֆիլավոր ցինկապատ թիթեղով, ... Մանրամասն
10.09.19 ԿԱՊԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ
Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի սեպտեմբերի 2-8 ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել info@kapan.am էլեկտրոնային հասցեին.«Կենտրոն», «Գետափ», «Սարահարթ», «Սպանդարյան», «Աջափնյակ», «Բաղաբերդ», «Զորավար Դավիթ Բեկ», «Հալիձոր», «Հունան», «Հունան 1», «Ձորք 1», «Երկաթուղայիններ», «Վահանավանք», ... Մանրամասն
06.09.19 ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՏԱՆԻՔԸ

Կապանի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող հաստատություններում բարեկարգ և նպաստավոր պայմաններ ստեղծելու և անխափան գործունեություն ապահովելու նպատակով փուլ առ փուլ աշխատանքներ են տարվում առաջնային խնդիրների լուծման ուղղությամբ։ Հերթական աշխատանքը մեկնարկել է Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցում․հիմնովին նորոգվում է տանիքը։
Մարզադպրոցի տանիքի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է համայնքապետարանի կողմից հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված շինարարարական կազմակերպությունը՝ 10մլն 800 հազար դրամով։
Օգոստոսի 26-ից մեկնարկած շինաշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել հնարավորինս սեղմ ժամկետներում։

02.09.19 ՆՇՎԵՑ ԴԱՎԻԹ ԲԵԿ ԳՅՈՒՂԻ ՕՐԸ
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղական բնակավայրում առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ նշվեց գյուղի 250-ամյակը։ Միոջոցառմանը ներկա էին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, հյուրեր և գյուղի բնակիչներ։Միջոցառումը մեկնարկեց սուրբ Գայանե եկեղեցու բակում, որտեղ համառոտ ակնարկով ներկայացվեց գյուղի պատմական եւ հերոսական անցյալը, ինչպես նաև ներկա ժամանակները։ Հնչեցին գյուղին նվիրված բանաստեղծություններ և երգեր:Դավիթ Բեկի օրը առավել տոնական դարձրեցին գյուղի դպրոցի աշակերտները, ովքեր իրենց պատրաստած գեղեցիկ կատարումներով արժանացան ներկաների ջերմ ընդունելությանը։ Տոնական տրամադրությունը շարունակվեց հանդիսությունների սրահում՝ համեմված հյուրասիրությամբ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Կապան համայնքի վագանու նիստ, 09․07․2019թ
Ավագանու արտահերթ նիստ, 03.05.2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 29.03.2019թ
Կապան համայնքի ավագանու 26.02.2019թ թիվ 1 նիստ
Ավագանու արտահերթ նիստ - 04.04.2018
Ավագանու նիստ - 24.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Կապան,Ա.Մանուկյան 5ա

+374-285-42036, 060521818

kapan.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner