Այսօր: Երեքշաբթի, 3 Օգոստոսի 2021թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.08.21 ԱՌԱՋԱՁՈՐ ԵՎ ՉԱՓՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ ՈՒՆԵՆ
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հուլիսի 30-ին և 31-ին աշխատանքային այցով եղել է Առաջաձոր և Չափնի գյուղական բնակավայրերում և տեղի բնակիչներին ներկայացրել նշյալ գյուղերի նորանշանակ ղեկավարներին՝ Ալիկ Առաքելյանին և Մհեր Շախաթունյանին։ Համայնքի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վարչական ղեկավարներ Աշոտ Հովհաննիսյանին և Արման Դավթյանին կատարած աշխատանքի և գրանցած արդյունքների համար, իսկ նորանշանակ ղեկավարներին մաղթել բեղմնավոր ու հետևողական աշխատանք գյուղի կարևորագույն խնդիրների լուծման ուղղությամբ։Եվ՛ Առաջաձոր, և՛ Չափնի գյուղական բնակավայրերում համայնքի ղեկավարը խոսեց առաջիկայի համար նախատեսված ծրագրերի մասին, լսեց բնակիչների առաջարկներն ու դժգոհությունները, որոնք հիմնականում վերաբերում ... Մանրամասն
27.07.21 ԿԱՊԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ
Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2021 թվականի հուլիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542036 հեռախոսահամարով կամ գրել info@kapan.am էլեկտրոնային հասցեին. «Կենտրոն», «Գետափ», «Զորավար Դավիթ Բեկ», «Սյունիք», «Հալիձոր», «Վահանավանք», «Աջափնյակ», «Սարահարթ», «Լեռնագործներ», «Բաղաբերդ 1», «Կայարան», «Անդոկ», «Գ.Նժդեհ», ... Մանրամասն
27.07.21 ՀԱՂԹԱՆԱԿԸ՝ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ԹԻՄԻՆ ⚽️🏆
Այսօր տեղի ունեցան Կապանը «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք 2021» ծրագրի շրջանակներում Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի կողմից կազմակերպվող ամենամյա դարձած ֆուտզալի (մինի ֆուտբոլի) մրցաշարի եզրափակիչ խաղերը։ 🥉3րդ մրցանակային տեղի համար մրցեցին հետևյալ թիմերը`Ա. Մանուկյան -Բաղաբերդ 1 (3-6) 🏆 1ին տեղի համար`Սպանդարյան -Ռ. Մինասյան (5-4)Ունենք հետևյալ արդյունքները. 👇1ին տեղ՝ Սպանդարյան 🥇2րդ տեղ՝ Ռ. Մինասյան 🥈3րդ տեղ՝ Բաղաբերդ 1 🥉🎖Նշենք, որ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Արմեն Տատինցյանը Ռ. Մինասյան թիմից, իսկ լավագույն դարպասապահ՝ Տիգրան Ղազարյանը Սպանդարյան թիմից։🎉🎉Շնորհավորում ենք Սպանդարյան թիմին հաղթանակի կապակցությամբ, Ռ. Մինասյան և Բաղաբերդ 1 թիմերին ... Մանրամասն
26.07.21 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԳԱՐԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
Հուլիսի 24-ին համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային այցով Ագարակ բնակավայրում էր՝ հանդիպելու գյուղի բնակիչների հետ։Օրակարգում սուբվենցիոն ծրագրով իրականացվող խմելու ջրագծի և դրա հետագա կառավարման վերաբերյալ հարցն էր։ Գյուղում ներկա դրությամբ ավարտական փուլում են գտնվում ջրագծի վերանորոգման, ՕԿՋ–ի կառուցման և խմելու ջրի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։ Հանդիպման ընթացքում գյուղի բնակիչների հետ համատեղ համայնքի ղեկավարը քննարկել է ջրամատակարարումը կանոնակարգված իրականացնելու, սիմվոլիկ սակագին սահմանելու, խմելու ջուրը խնայողաբար օգտագործելու և արդարացի բաշխելու վերաբերյալ մի շարք հարցեր։Թեմայի շուրջ ծավալված քննարկման ժամանակ հնչել են բազմաթիվ կարծիքներ և առաջարկներ, գյուղի ... Մանրամասն
24.07.21 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հուլիսի 23-ին ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Գորիսում գործող ենթապատվիրակության ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին, Կարմիր խաչի Ժնևի գրասենյակի գործառնական բաժնի ղեկավար Սվետլանա Յուդինային, քաղպաշտպանության ծրագրերի պատասխանատու Սոնգի Մորիամային և տնտեսական ապահովման հարցերի պատասխանատու Դավիթ Շխիլաձեին: Ողջունելով պատվիրակության այցը Կապան՝ Գևորգ Փարսյանը բարձր է գնահատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական առաքելությունը, հատկապես 2020 թվականի պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում Արցախից տեղահանված բնակչությանը բազմակողմանի մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում: Համայնքի ղեկավարը անդրադարձել է նաև հետպատերազմյան ... Մանրամասն
23.07.21 ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ՈՐԱԿԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
📌Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ուշադրության կենտրոնում ոչ միայն Կապան քաղաքն է, այլ նաև գյուղերը՝ իրենց առաջնահերթ խնդիրներով։ Հետևաբար Կապանի համայնքապետարանի կողմից ներկայացված 2020 թվականի սուբվենցիոն ծրագրերից անմասն չեն մնացել գյուղական բնակավայրերը։⚠️Ծրագրի շրջանակներում Ագարակ և Եղվարդ բնակավայրերում կառուցվում է խմելու ջրի նոր ջրագիծ, ինչի արդյունքում 2 սահմանամերձ գյուղեր ամբողջությամբ կապահովվեն խմելու ջրով։ Այսինքն ծրագրի իրականացումը կբարելավի Ագարակ բնակավայրի թվով 160 և Եղվարդ բնակավայրի թվով 300 բնակիչների կենցաղային պայմանները, բնակիչներին ջուր կմատակարարվի ոչ թե շաբաթը մեկ անգամ, այլ ամեն օր և տարիներ շարունակ անլուծելի թվացող խնդիրը վերջնականապես կհանգուցալուծվի: 💰 Շինարարական ... Մանրամասն
21.07.21 ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱԿՏԻՎ ԵՌՈՒԶԵՌ ԿԱՊԱՆՈՒՄ
📌Կապան համայնքը այս օրերին վերածվել է ակտիվ շինհրապարակի, որտեղ մի քանի ուղղություններով ընթանում են հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ։Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ամենօրյա և անմիջական հսկողության տակ է պահում կատարվող աշխատանքների ընթացքը և վերահսկում դրանց որակյալ կատարման ապահովումը:👇Ներքոնշյալ բոլոր աշխատանքներն իրականացվում են համայնքի բյուջեի միջոցներով։⚠️ Փողոցների պատշաճ մակարդակը պահպանելու և վարորդներին հնարավոր անհարմարություններից ձերբազատելու նպատակով քաղաքի կենտրոնական և երկրորդական փողոցներում իրականացվել են ասֆալտաբետոնե ծածկի փոսային նորոգման աշխատանքներ։ Նշյալ շինաշխատանքները ընդգրկել են համայնքի՝ առավել անմխիթար վիճակում գտնվող Երկաթուղայինների, Շահումյան(կայարանամերձ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 09.07.2021թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 03.06.2021թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ,19.05.2021
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ,17․03․2021
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 18.02.2021թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 29.01.2021
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 30.12.2020թ
Կապան համայնքի ավագանու նիստ, 25.09.2021թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 31.07.2020թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 14.07.2020թ
Կապան համայնքի ավագանու նիստ, 04.03.2020
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 14․02․2020թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 22․01․2020թ
Ինչպես դիմել համայնքապետարան
Կապան համայնքի ավագանու նիստ, 26․12․2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 05.12.2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 08.10.2019
Կապան համայնքի ղեկավարի ավագանու նիստ, 23.07.2019
Կապան համայնքի վագանու նիստ, 09․07․2019թ
Ավագանու արտահերթ նիստ, 03.05.2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 29.03.2019թ
Կապան համայնքի ավագանու 26.02.2019թ թիվ 1 նիստ
Ավագանու արտահերթ նիստ - 04.04.2018
Ավագանու նիստ - 24.02.2018
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 23.04.2020
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 30.06.2020
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Կապան,Ա.Մանուկյան 5ա
+374-285-42036, 060521818
kapan.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner