Այսօր: Կիրակի, 7 Հունիսի 2020թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 669
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.06.20 ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
📌Այսօր համայնքապետարանի աշխատակիցները՝ համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Հայրապետյանի գլխավորությամբ, համայնքում նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների անցկացման նպատակով շրջայց են կատարել քաղաքի առավել մարդաշատ փողոցներում, եղել առևտրի իրականացման վայրերում, մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտներում, ծառայությունների ոլորտում հաճախորդների սպասարկման օբյեկտներում, հանրային սննդի կետերում ՝ հորդորելով խստագույնս հետևել անվտանգության կանոններին, կրել դիմակներ և ձեռնոցներ, պահպանել սոցիալական հեռավորություն։📣Ելնելով նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետ կապված հանրապետությունում ստեղծված մտահոգիչ իրավիճակից և հիվանդության կանխարգելման համար պայքարում անչափ կարևորելով յուրաքանչյուր ... Մանրամասն
01.06.20 ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՜ երեխաներ, շնորհավորում եմ ձեզ աշխարհի թերևս ամենալուսավոր ու հրաշալի տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր ցանկացած տարիքում իրենց մեջ պահում են մաքուր ու պայծառ մանկության մի հատված: Այս տոնը մի առանձնահատուկ ջերմությամբ ու ուրախությամբ է լցնում մեր բոլորիս սրտերը, ինչպես և երեխաները, ովքեր մեր կյանքը դարձնում են ավելի իմաստալից ու երջանիկ: Երեխաների պաշտպանությունը, նրանց առողջության, կրթության ու դաստիարակության հարցերը բոլոր ժամանակներում կարևոր տեղ են զբաղեցրել հայկական իրականության մեջ, հետևաբար ընտանիքն ու երեխան միշտ էլ սրբություն են եղել հայ մարդու համար:Եվ այսօր մեր նպատակն է անել հնարավոր ամեն բան, որպեսզի մեր ... Մանրամասն
28.05.20 ԱՅՍՕՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՆ Է

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, համայնքային և մարզային իշխանության ներկայացուցիչները, ավագանու անդամները, զինվորականները վաղ առավոտյան ծաղիկներ դրեցին Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, ծնունդով կապանցի Արամ Մանուկյանի կիսանդրուն՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին։ Այնուհետ ներկաները շարժվեցին դեպի Գարեգին Նժդեհի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհեցին նաև նրա շիրիմին։

26.05.20 ՆՈՐՈԳ ՓՈՂՈՑՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ՓՈՍԵՐԻ

Օր առաջ փողոցները նորոգելու և անվտանգ երթևեկություն կազմակերպելու նպատակով համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հանձնարարությամբ Կապան քաղաքում իրականացվել են ներհամայնքային ճանապարհների փոսալցման աշխատանքներ։ Նշյալ շինաշխատանքները ընդգրկել են համայնքի՝ առավել անմխիթար վիճակում գտնվող Երկաթուղայինների, Շահումյան 1 («Կապան մոլ» առևտրի կենտրոնի դիմաց), Արամ Մանուկյան, Գրիգոր Արզումանյան փողոցները և դեպի Հալիձոր թաղամաս տանող ճանապարհահատվածը։ Ամբողջությամբ քանդվել է ասֆալտի վնասված մասը, մաքրվել, պատվել ձյութի շերտով, հետո նոր միայն ասֆալտապատվել:
Աշխատանքները, որոնք այսօր ավարտին են հասցվել, իրականացրել է Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

18.05.20 ՄԱՅԻՍՅԱՆ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԴԱՇՏԱՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ
Մայիսի 17-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և համայնքի ղեկավարի տեղակալ Մարատ Հարությունյանը աշխատանքային այցով Առաջաձոր բնակավայրում էին։Հանդիպման բուն նպատակը Կապան համայնքում դեգրադացված հողերի վերականգմանն ուղղված ծրագրի քննարկումն ու այն գյուղացիներին ներկայացնելն էր։ Գյուղատնտեսության համար գլխավոր արտադրամիջոց ծառայող հողատարածությունը մեր անփոխարինելի հարստությունն է, որն ամեն կերպ պետք է պահպանվի, պետք է բարձրացվի նրա բերրիությունն ու օգտագործման ինտենսիվությունը: Հաշվի առնելով այս հանգամանքները համայնքը իր առջև նպատակ է դրել՝ չմշակվող և չօգտագործվող հող չթողնել, փրկել արդեն իսկ ծառապատված, թփակալած և մամռակալած վարելահողերը։ Այս տարվա ընթացքում համայնքը նախատեսում է նշյալ դեգրադացված ... Մանրամասն
16.05.20 ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ․․․

Ռ․Մինասյան փողոցի և Կավարտ թաղամաս տանող ճանապարհի նորոգման աշխատանքներն ավարտելուց հետո Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը՝ իր միջոցների հաշվին, ձեռնամուխ է եղել նաև Ղաթարի Սուրբ Գևորգ եկեղեցի տանող գրունտային ճանապարհի հարթեցման ու բարեկարգման և դեպի Աշոտավան թաղամաս տանող ճանապարհի փոսային նորոգման աշխատանքներին։

13.05.20 ՍՊԱՆԴԱՆՈՑԻ ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺ-ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Սույն թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է անցումը պարտադիր սպանդանոցային մորթի։ Այս կապակցությամբ, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինախաձեռնությամբ և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ նախատեսվում է կազմակերպել սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։ Առցանց համակարգի միջոցով դասընթացի կազմակերպումը կիրականացվի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շնորհիվ։ Դասընթացը նպատակ է հետապնդում՝ հուլիսի 1-ից իրենց գործունեությունը ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես դիմել համայնքապետարան
Կապան համայնքի ավագանու նիստ, 26․12․2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 05.12.2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 08.10.2019
Կապան համայնքի ղեկավարի ավագանու նիստ, 23.07.2019
Կապան համայնքի վագանու նիստ, 09․07․2019թ
Ավագանու արտահերթ նիստ, 03.05.2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 29.03.2019թ
Կապան համայնքի ավագանու 26.02.2019թ թիվ 1 նիստ
Ավագանու արտահերթ նիստ - 04.04.2018
Ավագանու նիստ - 24.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Կապան,Ա.Մանուկյան 5ա

+374-285-42036, 060521818

kapan.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner