Այսօր: Շաբաթ, 29 Փետրվարի 2020թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1130
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
25.02.20 ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՏՆՕՐԵՆԻՆ
Այսօր Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը Կապանի մշակույթի կենտրոնի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Վիգեն Հովհաննիսյանին, ով մինչ այս ղեկավարել է ժող․գործիքների անսամբլը։Իր ելույթում համայնքի ղեկավարը խորին շնորհակալություն հայտնեց նախկին տնօրեն Գևորգ Հարությունյանին՝ կատարած անգնահատելի աշխատանքի, անմնացորդ նվիրումի, սրտացավ վերաբերմունքի և այն ամենի համար, ինչի ականատեսը եղան բոլորը նրա պաշտոնավարման ընթացքում։ Գևորգ Փարսյանը հաջողություն մաղթեց Գևորգին հետագա գործունեության մեջ և հույս հայտնեց, որ Հայաստանից դուրս նա ևս կշարունակի ներկայանալ որպես կապանցի, բարձր կպահի հարավային մայրաքաղաքի անունը և կապանցիներին հպարտանալու նորանոր առիթներ կտա։Ներկայացնելով և շնորհավորելով նորանշանակ ... Մանրամասն
17.02.20 ԿԱՊԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ
Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2020 թվականի փետրվարի 10-16-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել info@kapan.am էլեկտրոնային հասցեին. «Լեռնագործ», «Կայարան», «Երկաթուղայիններ», «Սյունիք», «Աջափնյակ», «Հունան 1», «Հունան», «Ձորք 1», «Ձորք», «Կենտրոն», «Գետափ», «Անդոկ», համատիրություններում ... Մանրամասն
16.02.20 ԼԱՎԱԳՈւՅՆ ԱՎԱՆԴՈւՅԹՆԵՐԸ ՇԱՐՈւՆԱԿՎՈւՄ ԵՆ.«ԿԱՊԱՆՅԱՆ ՁՄԵՌ-2020»
Փետրվարի 16-ին Կապան համայնքի Կարմրաքար գյուղի` նախկին հանգստի գոտու հարակից տարածքում տեղի ունեցավ բոլորի կողմից երկար սպասված «Կապանյան ձմեռ-2020»-ը, որի նախաձեռնողը Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդն էր, իսկ աջակցությունը ցուցաբերել էր Կապանի համայնքապետարանը։ Ձյունառատ ձմռան արևոտ այս օրը միջոցառմանը մասնակցելու էին եկել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը, բուհերի, քոլեջների ուսանողները, զինվորները, ակտիվ երիտասարդները և երեխաները: Միջոցառման ընթացքում կազմակերպվեցին բազմաթիվ սպորտային խաղեր՝ հրաձգություն, պարանի ձգում, դրոշի գրավում, երիտասարդները պատրաստեցին ձնեմարդ, խաղացին ձնագնդիկներով, շուրջպար բռնեցին, երգեցին ... Մանրամասն
14.02.20 ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

2020 թվականի փետրվարի 14-ին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու արտահերթ նիստը, որին ներկա էր ավագանու 13 անդամ։ Նիստը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը;
Օրակարգը սկսվեց Կապան համայնքի 2019 թ․բյուջեի կատարման և Կապան համայնքի 2019-2023թթ․զարգացման ծրագրի 2019 թվականի հաշվետվության ներկայացմամբ։ Ավագնու նիստում տեղ գտած մնացած կետերը քաղաքաշինական բնույթի էին, որոնք բոլորն էլ ընդունվեցին:
Ավագանու նիստի առցանց հեռարձակումը՝ ստորեւ
https://www.youtube.com/watch?v=LEFxepU9ReM

13.02.20 ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 2 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ
1. Կապան համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին2. Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 129-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին3. Կապան համայնքի 2019-2023թթ զարգացման ծրագրի 2019 թվականի հաշվետվությունն ի գիտություն ընդունելու մասին4. «Կապանի պլաստշին» համայնքային ոչ առեվտրային կազպակերպությանը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու թույլտվություն տալու մասին5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող տարածքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին6. Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության ... Մանրամասն
13.02.20 ՏԻՐՈՋՆ ԸՆԴԱՌԱՋ՝ ՀՈՒՅՍՈՎ ԵՎ ՀԱՎԱՏՈՎ
Փետրվարի 13-ին մարզկենտրոն Կապանում հանդիսավոր կերպով նշվեց Տեառնընդառաջը կամ ինչպես ժողովուրդն է սիրում ասել՝ Տրնդեզը։ Այսօրվա տոնակատարությունը մեկնարկեց Վահանավանքի վանական համալիրում, որտեղ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանի, Տեր Վահան քահանա Հեբոյանի և Տեր Շիրակ քահանա Խանոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ժամերգության արարողություն և կատարվեց նորապսակների օրհնության կարգ։Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը շնորհավորելով կապանցի նորապսակներին` իր խոսքում կարևորեց հասարակության հիմքը հանդիսացող ընտանիքի դերը։ «Ես միշտ նշել եմ, որ ավանդական հայկական ընտանիքը ինձ համար բացարձակ արժեք է և բացառիկ նվիրական նշանակություն ունի։ Ընտանիքը յուրաքանչյուր հայի համար սրբություն է: Հենց հայկական ավանդական ... Մանրամասն
10.02.20 ԿԱՊԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ
Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2020 թվականի փետրվարի 3-9-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել info@kapan.am էլեկտրոնային հասցեին. «Լեռնագործ», «Կայարան», «Վահանավանք», «Սարահարթ», «Երկաթուղայիններ», «Սյունիք», «Աջափնյակ», «Զորավար Դավիթ Բեկ», «Հունան 1», «Հունան», «Ձորք 1», «Ձորք», «Բաղաբերդ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Կապան համայնքի ավագանու նիստ, 26․12․2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 05.12.2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 08.10.2019
Կապան համայնքի ղեկավարի ավագանու նիստ, 23.07.2019
Կապան համայնքի վագանու նիստ, 09․07․2019թ
Ավագանու արտահերթ նիստ, 03.05.2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 29.03.2019թ
Կապան համայնքի ավագանու 26.02.2019թ թիվ 1 նիստ
Ավագանու արտահերթ նիստ - 04.04.2018
Ավագանու նիստ - 24.02.2018
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Կապան,Ա.Մանուկյան 5ա

+374-285-42036, 060521818

kapan.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner