Այսօր: Կիրակի, 24 Օգոստոսի 2025թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԻՐԱԶԵԿՈՒՄ (<<ԿԱՊԱՆԻ <<ՍՅՈՒՆԻՔ>> ՆՈՒՀ>> ՀՈԱԿ-Ի ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ>>)
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
22/08/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
15/09/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկացնում ենք, որ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք գյուղի Վերին թաղամաս N 20 հասցեում նախատեսվող <<Կապանի <<Սյունիք>> ՆՈՒՀ>> ՀՈԱԿ-ի նոր շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերն օրենքով սահմանված կարգով ներկայացվել են համալիր փորձաքննության և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ստացվել է դրական եզրակացություն /կցվում է/։

Նախատեսվում է կառուցել նոր շենք <<Կապանի <<Սյունիք>> ՆՈՒՀ>> ՀՈԱԿ-ի համար և այն համալրել նոր գույքով։ 

Կապան համայնքի Սյունիք բնակավայրի մանկապարտեզի ներկայիս շենքը կառուցվել է 1950-ական թվականներին, անհատական նախագծով և ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումներով չի համապատասխանում տիպային նախագծերին։ 

Տեխնիկական վիճակի եզրակացության համաձայն շենքի վիճակը գնահատվում է ոչ բավարար, ուստի նպատակահարմար է քանդել հին շենքը և կառուցել նոր շենք։ 

Սյունիք գյուղը սահմանամերձ է, մանկապարտեզը սպասարկում է ոչ միայն Սյունիք գյուղի երեխաներին, այլ նաև մոտակա Սզնակ, Դիցմայրի, Բարգուշատ և Խորձոր գյուղերի, նաև Կապան քաղաքի երեխաներին։ 

Նոր կառուցվող շենքը կհամապատասխանի ներկայիս չափորոշիչներին և հնարավորություն կընձեռի ուսումնադաստիարակչական գործընթացն իրականացնել գործող չափորոշիչներին և պահանջներին համապատասխան։ 

Նախատեսվող աշխատանքներ

1․ Տեղանքի ինժեներաերկրաբանական ուսումնասիրության իրականացում

2․ Տեղանքի գեոդեզիական նշահարման աշխատանքների իրականացում

3․ Քանդման /հին շենքի/ աշխատանքների իրականացում

4․ Հողային աշխատանքների իրականացում

5․ Հիմքերի կառուցում

6․ Պատերի և միջնապատերի կառուցում

7․ Միջհարկային ծածկի և աստիճանների կառուցում

8․ Տանիքային աշխատանքներ

9․ Հարդարման աշխատանքներ

10․ Դռների և պատուհանների տեղադրում

11․ Ներքին և արտաքին ջրամատակարարման աշխատանքների իրականացում

12․ Ներքին և արտաքին ջրահեռացման աշխատանքների իրականացում՝ սեպտիկ հորի տեղադրումով

13․ Ներքին և արտաքին էլեկտրատեխնիկական աշխատանքների իրականացում

14․ Ջեռուցման աշխատանքների իրականացում

15․ Շենքի շրջակայքի սալվածքի իրականացում և բարեկարգում

16․ Տարածքում հենապատերի կառուցում

17․ Արևային պանելների տեղադրում

18․ Հակահրդեհային անվտանգության համակարգի իրականացում

19․ Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական շինության իրականացում

20․ Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների ապահովում

21․ Խաղահրապարակի կառուցում, խաղասարքերի տեղադրում

22․ Լողավազանի կառուցում

23․ Կանաչապատում, ծառատնկում

24․ Ոռոգման համակարգի կառուցում

25․ Գույքի և սարքավորումների նախատեսում

26․ Արտաքին լուսավորության անցկացում

Համալիրը հատակագծում ունի ուղղանկյան ուրվագիծ 18,6x28.5 մ առանցքային չափեր և ելունային հատվածամասով 7,6x15,9 մ առանցքային չափերով։ Տանիքը նախատեսված է լանջավոր, ջրահեռացումը կազմակերպված, գունավոր թիթեղից, հենված փայտե էլեմենտների վրա։ 

Շենքը նախատեսված է նկուղային հարկով և վերգետնյա երկու հարկով։ Նկուղային հարկը ծառայելու է որպես պարզ թաքստոց, բարձրությունը h=3,0 մ /հատակից-հատակ/։ Վերգետնյա հարկերի բարձրությունը h=3,30 մ /հատակից-հատակ/։

Համալիրում նախատեսված են ներքին աստիճանավանդակներ,  որոնց դռները հակահրդեհային են, մնացած հատվածամասերում տարահանումը իրականացվում է արտաքին պողպատե աստիճաններով, նկուղային հարկում կա նաև արտաքին աստիճան։

Արտաքին պատերը նախատեսված են բետոնե ամրանավորված բլոկներից, ներսից նախատեսված է ջերմամեկուսացում երեսպատված գիպսոստվարաթղթե սալերով, արտաքինից նախատեսված է երեսպատում տրավերտինե, որմնախարսխային մասում՝ բազալտե սալերով, կա նաև ց/ավազե սվաղ, ցանցով և ներկված մի քանի երանգներով։ 

Նախատեսվում է նաև հարակից տարածքի բարեկարգում, կանաչապատում, բակային տարածքի հետ ընդհանուր կապի ապահովում, տաղավարներ, լողավազան և այլն։ 

Ապահովված է հրշեջ մեքենաների մոտեցումը դեպի կառույցի բոլոր կողմերը։ 

Համալիրի կոնստրուկտիվ սխեման հետևյալն է՝

Ե/բետոնե գծային էլեմենտներից կազմված հիմնակմախքով, որոնց կոնստրուկտիվ համակարգը լուծված է ե/բետոնե կարկասով, հիմքերը ժապավենաձև են։ 

Հատակները նախատեսված են․ միջանցքներում, խոհանոցային մասում, բուժկետում, տեխնիկական սպասարկման սենքերում, օժանդակ սենյակներում և սանհանգույցներում կերամո-գրանիտե սալերից, ուսումնական սենյակներում և դահլիճում վինիլային հատակներ, վարչական սենքերում լամինատե հատակներ, 

Առաստաղների, այդ թվում պարզունակների և հեծանների հարդարումը՝ բարձրորակ գաջե սվաղ, որի վրա լատեքսային ներկվածք մածիկապատումով, սանհանգույցների առաստաղներում բարձրորակ գաջի սվաղ և կախովի առաստաղ, 

Ներքին պատերի, այդ թվում սյուների և այլ դուրս ցցված մասերի հարդարումը, բարձրորակ գաջե սվաղ, որի վրա լատեքսային ներկված մածիկապատումով, ցեմենտ-ավազային սվաղ, որի վրա երեսպատում ջնարակված խեցեսալիկներով, 

Արտաքին դռները՝ ալյումինե ջերմամեկուսիչ կամրջակով և ապակեփաթեթով։ Ներքին դռները ՄԴՖ-ից են և մետաղապլաստից, 

Պատուհանները մետաղապլաստից են, 4 խցիկով՝ 1,2 մմ հաստ․ ցինկապատ ներդիրով ամբողջ երկարությամբ, 

Մուտքերին նախատեսվում են ծածկարաններ, 

Միջնորմները նախատեսվում են իրականացնել բետոնե ծակոտկեն բլոկներից (b=100 և 200 մմ հաստությամբ/, 

Սանհանգույցների միջնորմները իրականացվում են մետաղապլաստե միջնորմավահանակներով, որոնց մակերևույթը նախատեսվում է հարթ։ 

Համալիրի տարածք

Սալվածքները նախատեսվում են իրականացնել բրեկցիա տիպի բազալտե սալերից, որոնց տակ իրականացվում է ջրամեկուսացում, 

Նախատեսվում են նոր մետաղական շինվածքներ և սարքերի տեղադրում /մարզասարքեր, նստարաններ, ծածկարաններ, ցանկապատեր, աղբամաններ և այլն/, 

Տարածքում նախատեսվում են բարեկարգման աշխատանքներ, այդ թվում տարածքից կազմակերպված ջրահեռացում, սիզամարգերի կառուցում, 

Բակում նախատեսված է երեք ուսումնական տաղավար, 

Նոր աստիճանների, թեքուղիների կառուցում և այլն։ 

Քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների կանխարգելման միջոցառումներ

Քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակների կանխարգելման միջոցառումների կազմակերպման նպատակով շենքի նկուղային հարկում նախատեսված է ավտոկայանատեղի, տնտեսական և տեխնիկական սենքեր, իսկ ռազմական դրության պայմաններում՝ որպես պարզագույն թաքստոց։ 

Համալիրում միջին հաշվարկով միաժամանակ կարող են գտնվել մոտ 300 մարդ, որոնց դեպի թաքստոց ուղղորդումը կազմակերպվում է լուսային ցուցանակների /ՄՈՒՏՔ, ԵԼՔ/ միջոցով։ Նախատեսված է մարտկոցային վթարային լուսավորության համակարգ։ 

Թաքստոցում գտնվելու ժամանակահատվածում մարդկանց նվազագույն կենցաղային կարիքներն ապահովելու համար նախատեսված է օդափոխության, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր։ 

Սենքերի մեկնություն

Նկուղային հարկում՝ աստիճանավանդակ, նախամուտք, նախասրահ, վերելակ, պահեստ, գույքի պահեստ, տեխնիկական տարածքներ, սանհանգույց, հանդերձարան, ցնցուղարան, նախամուտք, տեխնիկական տարածք,

Առաջին հարկում՝ նախամուտք, բուժկետ պրոցեդուրային սենյակ, սանհանգույցներ, աստիճանավանդակ/ միջանցք, խորդանոց, սանհանգույց, սակավաշարժ խմբի համար նախատեսված, լվացքարան, սպիտակեղենի սենյակ, արդուկարան, մաքուր սպիտակեղենի պահեստ, պահակակետ, կաթսայատուն, խմբասենյակի նախամուտք, հանդերձասենյակ, բուֆետ, խմբասենյակ, ննջասենյակ, բեռնման սենք, սննդի հատվածի կազմակերպման ղեկավարի սենյակ, սառեցվող խցերի բլոկ, չոր մթերքի մառան, վերադարձվող տարաների պահեստ, տաք և սառը սննդի հատված/, սպասքի լվացարան, դահլիճ, դասավանդողի սենյակ, մարզչի սենյակ և գույքի պահեստ։ 

Երկրորդ հարկում՝ աստիճանավանդակ, միջանցք, վերելակ, պահեստային սենյակ, սանհանգույցներ, անձնակազմի կենցաղային սենք, վարչական աշխատասենյակ, մեթոդական կաբինետ, հանդերձասենյակներ, բուֆետներ, խմբասենյակներ և ննջասենյակներ։ 

Նախատեսվող աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 607 240 300 ՀՀ դրամ։ 

Վերոհիշյալ աշխատանքների հետ կապված ձեր առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող եք ներկայացնել Կապանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժին կամ ուղարկել Կապանի համայնքապետարանի kapanmayor@gmail.com էլեկտրոնային փոստին մինչև 2025 թվականի սեպտեմբերի 12-ը։

Փաստաթղթերին կարող եք ծանոթանալ քաղաքաշինության և հողաշինության բաժնում՝ հասցեն ք․ Կապան, Չարենցի 1։

Նախատեսվող աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումը տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը՝ 15։00-ին Կապանի մշակույթի կենտրոնի 2-րդ հարկի նախասրահում /հասցեն՝ ք․ Կապան, Չարենցի 1/։

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Ezrakatsutyun (806.3ԿԲ)
Irazekum (18.2ԿԲ)
Բոլորը
Ավագանու նիստեր
12․08․2025թ ավագանու նիստ
25․06․2025թ ավագանու նիստ
16․05․2025թ ավագանու նիստեր
18․04․2025թ  ավագանու նիստ
17․03․2025թ ավագանու նիստ
11․02․2025թ ավագանու նիստեր
13․01․2025թ արտահերթ նիստ
27․12․2024թ ավագանու նիստ
10․12․2024թ ավագանու նիստ
19․11․2024թ ավագանու նիստ
31․10․2024թ ավագանու նիստ
10․09․2024թ ավագանու նիստ
26․06․2024թ ավագանու նիստ
30․05․2024թ ավագանու նիստ
30․04․2024թ ավագանու նիստ
27․03․2024թ ավագանու նիստ
14.02.2024թ ավագանու նիստ
27.12.2023թ ավագանու նիստ
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ, 22․11․2023թ
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ, 06․10․2023թ
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ, 10․05․2023թ
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ, 15․02․2022թ
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ,29.12.2021թ․
Համայնքի ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստ
Կապան համայնքի ղեկավարի երդման արարողություն
Կապան համայնքի նորընտիր ավագանու նիստ 30.11.2021թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 30.12.2020թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 09.08.2021թ
Կապան համայնքի ավագանու նիստ, 25.09.2020թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 31.07.2020թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 03.06.2021թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 09.07.2021թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 14.07.2020թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ,19.05.2021
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ,17․03․2021
Կապան համայնքի ավագանու նիստ, 04.03.2020
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 14․02․2020թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 18.02.2021թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 29.01.2021
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 22․01․2020թ
Ինչպես դիմել համայնքապետարան
Կապան համայնքի ավագանու նիստ, 26․12․2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 05.12.2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 08.10.2019
Կապան համայնքի ղեկավարի ավագանու նիստ, 23.07.2019
Կապան համայնքի վագանու նիստ, 09․07․2019թ
Ավագանու արտահերթ նիստ, 03.05.2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 29.03.2019թ
Կապան համայնքի ավագանու 26.02.2019թ թիվ 1 նիստ
Ավագանու արտահերթ նիստ - 04.04.2018
Ավագանու նիստ - 24.02.2018
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 23.04.2020
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 30.06.2020
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ 25․04․2022թ
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ, 25․05․2022թ
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ,29․06․2022թ․
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ, 28․06․2023թ
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ, 12․09․2023թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner