Հարգելի՛ քաղաքացիներ,
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում կրկին մեկնարկել է «Մաքսային ծառայողի պատրաստման» դասընթացը՝ ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության թափուր պաշտոնների համալրման նպատակով։
Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները կստանան հավաստագիր և աշխատելու հնարավորություն մաքսային ծառայությունում՝ տարբեր պաշտոններում:
«Մաքսային ծառայողի պատրաստման» դասընթացի մասնակցության քայլերին ծանոթացնելու նպատակով ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը կազմակերպում է իրազեկման հանդիպում Կապան քաղաքում, որի ընթացքում ՀՀ ՊԵԿ և ՊԵԿ Ուսումնական կենտրոնի մասնագետները մանրամասն կներկայացնեն ընթացակարգը և կպատասխանեն հարցերին։
Հանդիպման օր՝ հոկտեմբերի 28, ժամը 11:00
Հասցե՝ Ք․Կապան,
Իրազեկման հանդիպմանը մասնակցելու համար գրանցվեք նշված
հղումով՝https://forms.gle/Vkom6B6tFiT71dH57