Կապանի համայնքապետարանը հայտնում է, որ ստացված ահազանգերից ելնելով՝ համայնքի բնակչության անվտանգությունն ապահովելու, թափառող շնագայլերից փոխանցվող վարակների տարածումը կանխելու եւ հակահամաճարակային իրավիճակը վերահսկելու նպատակով՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 10-ը՝ ժամը 22:00-08:00 Կապան համայնքում իրականացվելու են թափառող շնագայլերի վնասազերծման աշխատանքներ:
Համայնքապետարանը բնակիչներին խնդրում է խուճապի չմատնվել, փողոցներում պահպանել զգուշություն եւ նշված ժամերին ընտանի կենդանիներին չթողնել դրսում: