Հավելված թիվ 2
Կապան համայնքի ղեկավարի
2020 թվականի դեկտեմբերի 09-ի
թիվ 1446-Ա որոշման
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքը հայտարարում է ընդհանուր օգտագործման ավտմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` հետևյալ թափուր ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների համար
NN
|
ԵՐԹՈՒՂՈՒ
|
Անվանումը և համարը
|
Սկզբնակետը
|
Վերջնակետը
|
Տեսակը (ավտոբուսային/միկրոավտոբուսային)/
|
Սպասարկման համաև նպահանջվող ավտոբուսների թւվը (ներառյալ պահուստային ավտոբուսների թիվը)
|
1
|
N 1
|
Դավիթ Բեկ հրապարակ
|
Կավարտ թաղամաս
|
ավտոբուսային
|
2
|
2
|
N 2
|
Մ.Հարությունյան փողոց
|
Գ.Նժդեհի հուշահամալիր
|
միկրոավտոբուսային
|
2
|
3
|
N 3
|
Համայնքապետարանի հարակից այգի
|
Վաչագան թաղամաս
|
միկրոավտոբուսային
|
1
|
4
|
N 5
|
Սյունիք բնակավայրի կենտրոնական կանգառ
|
Բաղաբերդ թաղամաս
|
միկրոավտոբուսային
|
3
|
5
|
N 8
|
Չարենցի փողոց
|
Շինարարների փողոց
|
ավտոբուսային
|
2
|
6
|
N 15
|
Գ.Նժդեհի հուշահամալիր
|
Բաղաբերդ թաղամաս
|
միկրոավտոբուսային
|
2
|
ՑԱՆԿ
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Հայտ.
2. Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիա.
3. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայական.
4. Ավտոբուսների տեխնիկական անձնագրեր (գրանցման վկայագրեր).
5. Ավտոբուսներին ամրակցված վարորդների` վարորդական իրավունքի վկայականներ, աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր, սահմանված կարգով բժշկական հանձնաժողովի կողմից տրված` առողջական վիճակի մասին տեղեկանքներ.
6. Ավտոբուսի վարձակալման դեպքում` վարձակալության պայմանագիր.
7. Ավտոբուսն այլ տեսակի վառելիքով շահագործելու համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման օրինականությունը հաստատող փաստաթուղթ.
8. Ավտոբուսի վարորդի` սեղմված բնական կամ հեղուկ գազով աշխատելու դեպքում` օրինականությունը հաստատող փաստաթուղթ.
9. Ավտոբուսների նախաուղերթային տեխնիկական զննման և բուժզննման աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը և հիմքերը` գործող մրցութային կարգով պահանջվելու դեպքերում.
10. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ շարժական կազմի հավաքակայանի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայական` գործող մրցութային կարգով պահանջվելու դեպքերում, ինչպես նաև ավտոբուսների ամենօրյա նախաուղերթային տեխնիկական զննումը, դրանց կայանումը և պահպանումն իրականացնելու պայմանագիր` գիշերակացով սպասարկվող երթուղիների համար.
11. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու սպասարկման համար առաջարկվող մեկ ուղևորի և ուղեբեռի (եթե սահմանված է) փոխադրման գինը:
Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից՝ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով: Փաթեթի փաստաթղթերը պետք է հաստատված լինեն հայտատու կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից «Իսկականի հետ ճիշտ է» գրառմամբ և ստորագրությամբ:
Մրցույթի անցկացման օրը՝ 2021 թվականի փետրվարի 4-ին:
Հայտերն ընդունվում են Կապանի համայնքապետարանում ամեն օր 9 :00 – 18:00, բացի շաբաթ և կիրակի օրերից: Հայտերի ընդունման վերջին ժամկետն է 2021 թվականի հունվարի 26-ը, մինչև ժամը 18.00-ն:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` +374 0285–5-20-36: