07.10.25
ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
|
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Կապանի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակազմը մեծարանքով և երախտիքի խոսքերով վաստակած հանգստի են ճանապարհել հաստատության տնօրեն Բելլա Կոստանյանին։Համայնքի ղեկավարը շնորհավորել է տիկին Կոստանյանին ծննդյան 65-ամյակի կապակցությամբ և իր խոսքում բարձր գնահատանքի արժանացրել նրա անձը, երկար տարիների հետևողական ու նվիրված աշխատանքը, ունեցած նշանակալի ներդրումը՝ նախադպրոցական կրթության համակարգի զարգացման, սերունդների կրթության ու դաստիարակության և մասնավորապես թիվ 6 ՆՈՒՀ-ի կայացման գործում։Տիկին Կոստանյանը ևս շնորհակալություն է հայտնել համայնքի ղեկավարին՝ շուրջ 44 տարվա աշխատանքային գործունեությունը գնահատելու համար, իսկ ...
Մանրամասն |
|
05.10.25
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ մանկավարժներ և կրթական գործի հարգելի՛ նվիրյալներՍրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ։ Այս օրը մեր տոնական օրացույցի այն նշանակալի օրերից է, երբ մենք հատուկ երախտագիտությամբ ենք հիշում և գնահատում Ձեզ՝ որպես սերունդների կրթությամբ և դաստիարակությամբ զբաղվող, արժեքներ ձևավորող և ապագա կերտող անհատների։Եվ դա պատահական չէ, քանի որ Ձեր վերաբերմունքից և Ձեր տված գիտելիքից է կախված թե անհատը բարոյական ինչ արժեքներով և սկզբունքներով է առաջնորդվելու մեծ կյանքում, որքանով է մրցունակ ու ակտուալ լինելու ժամանակակից աշխարհում, ինչպես է դրսևորվելու հասարակության մեջ ու ինչպես է վերաբերվելու իր համայնքին, հայրենիքին:Ուստի Ձեզ անսպառ ուժ, հավատ ու ներշնչանք եմ մաղթում՝ ...
Մանրամասն |
|
04.10.25
ԿԱՊԱՆԸ ԿԱՐԴՈՒՄ Է
|
Հարավային մայրաքաղաք Կապանը հոկտեմբերի 4-ին առաջին անգամ հյուրընկալել է Գրքի երևանյան միջազգային փառատոնը՝ «Կապանը կարդում է» խորագրով, որն իր շուրջն էր համախմբել գրքասերներին, գրողներին, ընթերցողներին ու հրատարակիչներին:Փառատոնի մեկնարկը նշանավորվել է «Կապան» եռալեզու գիրք-ալբոմի շնորհանդեսով, որը լույս է տեսել Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ և 2025 թվականի օգոստոսի 16-ին Կապան քաղաքի օրվա կապակցությամբ։ Շնորհանդեսի ընթացքում գիրք-ալբոմի ստեղծման նպատակի և «առաքելության» մասին խոսել է համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը, որից հետո սլայդի միջոցով ներկայացվել է գրքի բովանդակությունն ու կառուցվածքը։Հաշվի առնելով «Կապան» ...
Մանրամասն |
|
28.09.25
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԿԱՊԱՆ» ԵՌԱԼԵԶՈՒ ԳԻՐՔ-ԱԼԲՈՄԸ
|
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ և 2025 թվականի օգոստոսի 16-ին՝ Կապան քաղաքի օրվա կապակցությամբ լույս է ընծայվել «Կապան» եռալեզու (հայերեն, անգլերեն, ռուսերեն) գիրք-ալբոմը։Հազարամյակների պատմություն ունեցող Կապանն այսօր իր բնակիչներին է ներկայանում կայուն զարգացման ուղիով ընթացող ժամանակակից մի քաղաք, որն ամեն տարի իր քաղաքային կյանքի գունապնակում նոր գույներ ու երանգներ է ավելացնում։Այդ գույները Կապան այցելող հյուրերին և զբոսաշրջիկներին հնարավորինս ամբողջական փոխանցելու ցանկությամբ էլ ստեղծվել է «Կապան» գիրք-ալբոմը, որի էջերը թերթելով յուրաքանչյուր ոք կկարողանա տեսնել, ճանաչել և իր համար բացահայտել այսօրվա Կապանը։Գիրք-ալբոմի առանձին բաժիններում տեղ ...
Մանրամասն |
|
26.09.25
ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ՝ ԱՆՎԱՆԻ ՄԱՐԶԻԿ ՄԵՐՈՒԺԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
Կապանի քաղաքային մարզադաշտում այսօր կայացավ ԱՊՀ ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոն, Եվրոպայի 2-րդ լիգայի առաջնության 3-րդ մրցանակակիր, համահայկական խաղերի կրկնակի չեմպիոն, սպորտի վարպետ /հեռացատկորդ/ Մերուժան Սարգսյանի անվան աթլետիկայի հանրապետական ավանդական հուշամրցումը։100մ, 400մ, 800մ վազք, հեռացատկ, եռացատկ և 4x400մ խառը փոխանցումավազք մրցաձևերում պայքարել են Երևանի, Վանաձորի և Կապանի մարզադպրոցների մարզիկներն ու մարզուհիները։Անհատական և թիմային հաշվարկով անցկացված մրցաշարին լավագույն արդյունք ցուցաբերած և մրցանակային տեղեր զբաղեցրած բոլոր մարզիկները պարգևատրվել են համապատասխան կարգի մեդալներով, հավաստագրերով, գավաթներով և խրախուսական նվերներով։Հուշամրցումը կազմակերպել էր Սյունիքի մարզի ...
Մանրամասն |
|
25.09.25
ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԳՅՈՒՂԱՄԻՋՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ
|
Կապան համայնքում շարունակվում են ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերը՝ պահպանելով համայնքի համաչափ զարգացման սկզբունքը։ Քաղաքում ընթացող լայնածավալ բարեկարգման աշխատանքներից անմասն չեն մնացել նաև համայնքի գյուղական բնակավայրերը։2023 և 2024 թվականների սուբվենցիոն ծրագրերի շրջանակում նորոգվել և ասֆալտապատվել են Արծվանիկ և սահմանամերձ Կաղնուտ բնակավայրերի գյուղամիջյան ճանապարհները, ինչպես նաև կառուցվել նոր հենապատեր։Երբևէ չհիմնանորոգված ճանապարհները, որոնք տարիներ շարունակ եղել են այս գյուղերի կենսական խնդիրներից մեկը, այսօր դարձել են հարմարավետ և անվտանգ՝ բերելով երկար սպասված փոփոխություն բնակիչների առօրյա կյանքում։Համայնք-կառավարություն համաֆինանասավորման արդյունքում Արծվանիկ բնակավայրի ...
Մանրամասն |
|
23.09.25
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆԱԴԱՅԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ
|
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԳՆ Ամերիկյան երկրների վարչության, ԱՄՆ և Կանադայի բաժնի վարիչի պարտականությունները կատարող Սերգեյ Մուրադյանը։Համայնքի ղեկավարը ողջունել է դեսպանի այցը Կապան և կարևորել վերջին տարիներին հայ-կանադական հարաբերությունների ակտիվացումը՝ ընդգծելով, որ դրանց դրական ազդեցությունը ժամանակին զգալի է եղել նաև տեղական մակարդակում, մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտում։ Այս համատեքստում նա հավելել է, որ Կապանն այսօր քայլում է կայուն զարգացման ուղիով և բաց է ներդրումային ծրագրերի ու միջազգային համագործակցության համար։Դեսպանն իր հերթին ևս ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |