Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի «Համայնքի սեփականություն համարվող գույքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճարների չափերը հաստատելու մասին» թիվ 7-Ն որոշման, հաշվի առնելով «ԳԵՎԼԵՌ>> ՍՊ ընկերության դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, , որոշման նախագծի քվեարկության  10  կողմ,     1   դեմ,   0   ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.
1.  Կապան համայնքի սեփականություն համարվող ներքոնշյալ գույքը՝ 25 /քսանհինգ/ տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել «ԳԵՎԼԵՌ» ՍՊ ընկերությանը 
1) համայնքի Լենհանքեր թաղամասի թիվ 23/5 հասցեում գտնվող արտադրական նշանակության դերիվացիոն ջրանցքից 250,0 քառ.մ շինությունը՝ սահմանելով ամսական 37500 /երեսունյոթ հազար հինգ հարյուր/ դրամ վարձավճար
2) համայնքի Լենհանքեր թաղամասի թիվ 22 հասցեում գտնվող արտադրական նշանակության դերիվացիոն ջրանցքից 250,0 քառ.մ շինությունը՝ սահմանելով ամսական 37500 /երեսունյոթ հազար հինգ հարյուր / դրամ վարձավճար 
3) համայնքի Դավիթ Բեկ թաղամասի թիվ 8/8 հասցեում գտնվող արտադրական նշանակության դերիվացիոն ջրանցքից 250,0 քառ.մ շինությունը՝ սահմանելով ամսական 50000 /հիսուն հազար/ դրամ վարձավճար 
4) համայնքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 1ա/53 հասցեում գտնվող արտադրական նշանակության դերիվացիոն ջրանցքից 250,0 քառ.մ շինությունը՝ սահմանելով ամսական 50000 /հիսուն հազար/ դրամ վարձավճար 
5) համայնքի Նորաշենիկ գյուղի Հասար թաղամասի թիվ 23 հասցեում գտնվող արտադրական նշանակության դերիվացիոն ջրանցքից 250,0 քառ.մ շինությունը՝ սահմանելով ամսական 12500 /տասներկու հազար հինգ հարյուր/ դրամ վարձավճար: 
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: