Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի թիվ 723-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 9-Ն որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 11 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1.Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Սյունիք գյուղում գյուղատնտեսական նշանակության 1,5 հա արոտավայրերի հողատեսքի հողամասը /ծածկագիր 09-082-0536-0007/ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով աճուրդով վաճառել` մեկնարկային գին սահմանելով 311250,0 /երեք հարյուր տասնմեկ հազար երկու հարյուր հիսուն/ դրամ:
2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: