Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 126
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի «Համայնքի սեփականություն համարվող գույքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճարների չափերը հաստատելու մասին» թիվ 7-Ն որոշման, հաշվի առնելով «ԳԵՎԼԵՌ>> ՍՊ ընկերության դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության      կողմ,       դեմ,      ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ   է.

1.  Կապան համայնքի սեփականություն համարվող ներքոնշյալ գույքը՝ 25 /քսանհինգ/ տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել «ԳԵՎԼԵՌ» ՍՊ ընկերությանը 

1) համայնքի Լենհանքեր թաղամասի թիվ 23/5 հասցեում գտնվող արտադրական նշանակության դերիվացիոն ջրանցքից 250,0 քառ.մ շինությունը՝ սահմանելով ամսական 37500 /երեսունյոթ հազար հինգ հարյուր/ դրամ վարձավճար

2) համայնքի Լենհանքեր թաղամասի թիվ 22 հասցեում գտնվող արտադրական նշանակության դերիվացիոն ջրանցքից 250,0 քառ.մ շինությունը՝ սահմանելով ամսական 37500 /երեսունյոթ հազար հինգ հարյուր / դրամ վարձավճար 

3) համայնքի Դավիթ Բեկ թաղամասի թիվ 8/8 հասցեում գտնվող արտադրական նշանակության դերիվացիոն ջրանցքից 250,0 քառ.մ շինությունը՝ սահմանելով ամսական 50000 /հիսուն հազար/ դրամ վարձավճար 

4) համայնքի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 1ա/53 հասցեում գտնվող արտադրական նշանակության դերիվացիոն ջրանցքից 250,0 քառ.մ շինությունը՝ սահմանելով ամսական 50000 /հիսուն հազար/ դրամ վարձավճար 

5) համայնքի Նորաշենիկ գյուղի Հասար թաղամասի թիվ 23 հասցեում գտնվող արտադրական նշանակության դերիվացիոն ջրանցքից 250,0 քառ.մ շինությունը՝ սահմանելով ամսական 12500 /տասներկու հազար հինգ հարյուր/ դրամ վարձավճար: 

2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.60 Կբ) Voroshman_naxagits
(11.49 Կբ) Himnavorum_texekanq
(1.51 Մբ) Sxema
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner