Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների, հիմք ընդունելով «ՐՈՒԼՐ» ՍՊ ընկերության 26 հուլիսի 2024թ․ եզրակացությունը, որակավորում ունեցող անձի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը /ծածկագիր 2023JL2GE7/ և քննության առնելով Արմեն Ավետիսյանի դիմումը. որոշում եմ
1.Համայնքի Կապան քաղաքի Գր․Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 39 հասցեի հարևանությամբ գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0.02253 հա հողամասում ինքնակամ կառուցված 47․7 քառ․մ արտաքին /32․1 քառ․մ ներքին/ մակերեսով մառանը, 26.6 քառ․մ մակերեսով ծածկը, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և համարել համայնքային սեփականություն` առանձնացնելով 0.02253 հա սպասարկման հողամաս:
2. Շինությանը տրամադրել հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք. Կապան,Գր․Արզումանյան փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 39/1: