ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ - 2023
(կենտրոնը` Կապան քաղաք)
44 529
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Կապանը Սյունիքի մարզկենտրոնն է։
2017թ․ նոյեմբերից, իր մեջ միավորելով տարածաշրջանի գյուղական համայնքները, դարձել է Կապան խոշորացված համայնք, որի բնակչությունը 01.01.2024 թվականի դրությամբ կազմում է 44 529 մարդ։
Կապան խոշորացված համայնքի տարածքը̀ 79981.46 հա է,որից 4963.89 հա̀ Կապան քաղաքը:
Իբրև բնակավայր՝ հայ պատմագրության մեջ Կապանը հիշատակվում է դեռես մեր թվարկության 5-րդ դարավերջից, որպես քաղաք՝ 10-րդ դարի վերջերից: Խորհրդային շրջանում՝ 1938թ., ստացել է շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ, 1963-ին՝ հանրապետական ենթակայության, եղել է Ղափանի շրջանի շրջկենտրոնը:
Կապանն ուներ դիրքային մի շարք առավելություններ։ Նրա արևմտյան կողմում գտնվող Բաղաբերդ և Բաղակու քար բերդերը ապահովում էին քաղաքի անվտանգությունն արևմտյան և հյուսիսարևմտյան կողմերից։
Հարավային կողմով ձգվում էին Արևիքի բարձրաբերձ և ժայռոտ լեռները, որոնք անմատչելի էին դարձնում քաղաքը հարավային կողմից։ Այս է եղել պատճառը, որ քաղաքը հարավային և հյուսիսային կողմերից հարկ չի եղել պարսպապատելու։ Համեմատաբար դյուրին էր քաղաք մտնել արևելյան կողմից, այդ պատճառով էլ քաղաքի այս մասը պարսպապատված է եղել։
1103 թվականին Կապանն ավերվել է սելջուկների կողմից։ Այնուհետև Կապանը մի քանի դար շարունակում է իր գոյությունը, բայց արդեն ոչ իբրեւ քաղաք, այլ սովորական բնակավայր։ Կապանի բնակչությունն ըստ երևույթին միատարր չի եղել, ունեցել է հրեաների հատուկ թաղ։
Հնամենի Կապանը 15-րդ դարի սկզբում ավերվեց, նրա անունը թուրքական աղավաղմամբ սկսեց արտասանվել Ղափան: Այդ Ղափան անունն էլ ժառանգեց 19-րդ դարի 50-ական թվականներին այսօրվա քաղաքի տարածքում ձևավորվող նոր բնակավայրը, իսկ Հայաստանի անկախացումից հետո քաղաքը կրկին վերականգնեց իր պատմական Կապան անունը։
Ներկայիս Կապան քաղաքը գտնվում է պատմական քաղաքից 10 կմ հարավ արևելք՝ Ողջի գետի միջին հոսանքներում, նրա Վաչագան և Կավարտ վտակների աջափնյա ու ձախափնյա նեղ դարավանդներում, դրանց հարակից 30-40 աստիճան թեքության լեռնալանջերին, 700-1000մ բացարձակ բարձրությունների վրա: Տարածքի ընդհանուր թեքվածությունը արևմուտքից արևելք է:
«Կապան» անունը ծագում է «կապան» հասարակ անունից, որ նշանակում է «կիրճ, նեղ անցք երկու լեռների միջև», նաև՝ «կիրճի նեղ մասում եղած ամուր դուռ»:
Այսօրվա Կապանը կառուցվել է հանքարդյունաբերության շուրջ և դրա շնորհիվ խորհրդային տարիներին արդյունաբերական կենտրոն էր: Ներկայումս ևս քաղաքի տնտեսության հիմնական ճյուղը հանքարդյունաբերությունն է:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Գտնվում է երկրի հարավ-արևելքում, Երևանից 316 կմ հարավ-արևելք, Ողջի գետի ափին, Խուստուփ լեռան հյուսիսային ստորոտին, 910 մ բարձրության վրա։ Գտնվում է ծովի մակարդակից 705-1050 մ /միջինը 910 մ/ բարձրությունների վրա։ Հարավից և հյուսիսից շրջափակված է Մեղրու և Բարգուշատի լեռներով։
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
575
Օդի նվազագույն ջերմաստիճանը ձմռանը (0C)
-22
Օդի առավելագույն ջերմաստիճանը ամռանը (0C)
42
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
1.1) Կապան /համայնքի կենտրոն/, 1.2)Աղվանի /37կմ/, 1.3)Աճանան 13 կմ/, 1.4) Առաջաձոր /20 կմ/, 1.5) Արծվանիկ /14կմ/ , 1.6) Օխտար /21 կմ/, 1.7) Գեղանուշ /6 կմ/, 1.8) Գոմարան /7 կմ/,1.9) Դավիթ Բեկ /25 կմ/, 1.10) Եղեգ /27 կմ/, 1.11) Եղվարդ /28 կմ/, 1.12) Ծավ /37 կմ/, 1.13) Շիշկերտ /48 կմ/, 1.14) Կաղնուտ /23 կմ/, 1.15) Ձորաստան /22 կմ/, 1.16) Ճակատեն /12 կմ/, 1.13) Ներքին Խոտանան /21 կմ/, 1.13)Ագարակ /23 կմ/, 1.19) Ներքին Հանդ /36 կմ/, 1.20) Նորաշենիկ /18 կմ/, 1.21) Շիկահող /21 կմ/, 1.22) Շրվենանց /20 կմ/, 1.23) Չափնի /19 կմ/, 1.24) Սևաքար /21 կմ/, 1.25) Սյունիք /6 կմ/, 1.26) Սզնակ /6 կմ/, 1.27) Խորձոր /8 կմ/, 1.28) Բարգուշատ /10 կմ/, 1.29) Դիցմայրի /6 կմ/, 1.30) Սրաշեն /25 կմ/, 1.31) Վանեք /23 կմ/, 1.32) Վարդավանք /14 կմ/, 1.33) Վերին Խոտանան /25 կմ/, 1.34) Տանձավեր /35 կմ/, 1.35) Անտառաշատ /24 կմ/, 1.36) Խդրանց /17 կմ/, 1.37) Ուժանիս /31 կմ/, 1.38) Տավրուս /25 կմ/, 1․39)Ըրկենանց /20 կմ/։
info@kapan.am
kapanmayor@gmail.com
3301
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
253 (բ/բ - քաղաք),
55 քոթեջ (գյուղեր)
8. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
11
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
* Տուրքերը և այլ ոչ հարկային եկամուտները նույնպես ներառված են ընդամենը եկամուտների մեջ։
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր (հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները (հազ. դրամ)
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.1 համայնքային ծառայողներ
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Աշխատանքների իրականացում՝ ֆինանսական միջոցների առկայության դեպքում
Ֆիզիկաաշխարհագրական դիրքի առումով Կապան քաղաքը գտնվում է ՀՀ հարավարեւելյան մասում` ուղիղ գծով մայրաքաղաք Երեւանից 190 կմ հեռավորության վրա: Կապանի աշխարհագրական կոորդինատներն են հս-լ 39 աստիճան 10 րոպե, հար.-լ 46 աստիճան 15 րոպե: Դա հյուսիսային մերձարեւադարձային աշխարհագրական գոտու տարածքն է: Կապանը հասարակածից հյուսիս է մոտ 4300 կմ, իսկ հյուսիսային բեւեռից հարավ` 5700 կմ: Նրա հեռավորությունը մոտակա արեւադարձից 1700 կմ է, իսկ սկզբնական միջօրեականից` 3700 կմ: Դա երրորդ ժամային գոտու տարածքն է:
Կապան քաղաքը ջրավազաններից զգալի հեռավորության վրա է: Նրանից դեպի արեւելք` մինչեւ Կասպից ծով, հեռավորությունը մոտ 200 կմ է, դեպի հյուսիս-արեւմուտք` մինչեւ Սեւ ծով` մոտ 500 կմ, դեպի հարավ-արեւմուտք` մինչեւ Միջերկրական ծով, 1000 կմ եւ դեպի հարավ` մինչեւ Պարսից ծոց` 900 կմ:
Լեռնագրական տեսակետից Կապանը Փոքր Կովկաս լեռնահամակարգի հարավարեւելյան մասում է` ՀՀ հարավային ծալքաբեկորավոր լեռնաշղթաներ եւ միջլեռնային գոգավորություններ մարզի Զանգեզուրի ենթամարզում: Դա Ողջիի գոգավորության այն հատվածն է, որտեղ Ողջի գետին են միախառնվում նրա վտակներ Վաչագանը, Կավարտը, իսկ արեւելյան եզրում էլ` Աճանանը:
Ողջիի գոգավորության միջնամասն է սա, որը նաեւ Կապանի գոգավորություն է կոչվում: Կապանի գոգավորությունը եզրավորված է Խուստուփ-Կատարի լեռնաշղթայից անջատված թմբաշարքերով: Գոգավորության հարավային մասը կազմում են Գեղանուշի, Բաղաբուրջի, Վաչագանի եւ Բեխի հյուսիսահայաց հողմակողմ եւ խոնավ, անտառատափաստանային բուսականությամբ ծածկված միջին բարձրության լեռնալանջերը` իրենց թիկունքում ունենալով Խուստուփ լեռան (3208) վեհաշունչ տեսարանը:
Կապանի գոգավորության հյուսիսային ձախափնյա մասը կազմում են Կավարտի եւ Բարաբաթումի հարավահայաց (գյունե) լեռնաչորասեր (ֆրիգանոիդ) բուսականությամբ ծածկված միջին բարձրությամբ լեռնալանջերը:
Այսպիսով Կապան քաղաքը տեղադրված է Ողջի գետի միջին հոսանքներում, նրա Վաչագան եւ Կավարտ վտակների աջափնյա ու ձախափնյա նեղ դարավանդներում, դրանց հարակից 30-40 աստիճան թեքության լեռնալանջերին, 700-1000 մ բացարձակ բարձրությունների վրա: Տարածքի ընդհանուր թեքվածությունը արեւմուտքից արեւելք է:
Երկրաբանական տեսանկյունից Կապանի գոգավորությունը, որի ցածրադիր մասերում Կապան քաղաքն է, Յուրայի դարաշրջանի (մոտ 170 մլն տարի առաջվա) հրաբխային-նստվածքային ապարաշերտերից կազմված ծալքաբեկորավոր կառուցվածքներ է: Դարավանդները ծածկված են ավելի երիտասարդ` Անթրոպոկեն ժամանակաշրջանի (մոտ 1 մլն տարի առաջվա) գետաբեկորային կուտակումներով: Հարակից լեռնալանջերում, երկրակեղեւի ճեղքերով, լեռնակազմությունների ժամանակ (30-40 մլն տարի առաջ) կատարվել են հրաբխային ներժայթքումներ: Դրանք հանգեցրել են Կավարտի, Կապանի պղնձի եւ Շահումյանի բազմամետաղային հանքավայրերի առաջացմանը:
Ըստ երկրաշարժավտանգության` Կապան քաղաքն ընկած է չափավոր 7-8 բալ ուժգնության սեյսմիկ գոտում:
Կապանն ունի չափավոր շոգ վերընթաց տիպի կլիմա: Դա պայմանավորված է նրա` մերձարեւադարձային գոտում գտնվելով, ոչ մեծ բացարձակ բարձրություններով (700-800) եւ ծովափերից ունեցած զգալի հեռավորություններով: Արեգակի բարձրությունը հորիզոնական հարթության նկատմամբ տատանվում է 24,5 աստիճանից (դեկտեմբերի 22-ի կեսօրից) մինչեւ 74,5 աստիճան (հունիսի 22-ի կեսօրին): Դա ձմեռվա համար ցածր չէ, իսկ ամառվա համար զգալի է: Արեւի ճառագայթների անկման անկյան փոփոխման հետ կապված` տարվա ընթացքում փոփոխվում է նաեւ գիշեր-ցերեկվա տեւողությունը: Ամենաերկար ցերեկը հունիսի 22-ին է` տեւելով 15 ժամ 30 րոպե, որը նաեւ ամենակարճ գիշերն է` 8 ժամ 30 րոպե: Կապանում ամենակարճ ցերեկը դեկտեմբերի 22-ին է` 9 ժամ 30 րոպե: Սա նաեւ ամենաերկար գիշերն է` 14 ժամ 30 րոպե տեւողությամբ:
Կապանը ամպամած օրերի թվով (տարեկան մոտ 60 օր) ՀՀ քաղաքներից զիջում է միայն Իջեւանին: Այդ պատճառով արեւափայլի միջին տարեկան մեծությունը բարձր չէ (2450 ժամ/ տարի):
Տարվա եղանակները Կապանում լավ են արտահայտված: Դրանք իրենց օրացուցային պահից 10-15 օրով ետ են ընկնում: Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է +12 աստիճան C:
Ամառը Կապանում համեմատաբար երկարատեւ է, չափավոր չոր ու շոգ, հատկապես հուլիս-օգոստոս ամիսներին: Առանձին տարիների տեւական շոգ եւ չոր երաշտային եղանակները կարող են ընդմիջվել որոտով ու կայծակով, տեղատարափ անձրեւներով, երբեմն էլ կարկտահարությամբ: Տարվա ամենատաք պահերը Կապանում հուլիս եւ օգոստոս ամիսներն են, երբ օդի օրական միջին ջերմաստիճանը բարձրանում է +23 աստիճան C-ից, իսկ երբեւիցե դիտարկված առավելագույն ջերմաստիճանը 39 աստիճան C է: Ամառային չոր, շոգ ու փոշոտ եղանակները պայմանավորված են հարավից` Իրանական բարձրավանդակից ներթափանցող արեւադարձային ցամաքային օդային զանգվածներով:
Ձմեռը Կապանում մեղմ է, թույլ եւ անկայուն ձնածածկույթով: Առաջին ցրտերը երբեմն պատահում են նոյեմբերի սկզբներին, բայց իրական ձմեռը հունվար-փետրվար ամիսներին է, երբ օդի միջին ջերմաստիճանը մոտենում է 0 աստիճան C-ի: Երբեւիցե գրանցված նվազագույն ջերմաստիճանը -27 աստիճան C է: Ի տարբերություն ամառային կայուն եղանակների` ձմեռը Կապանում փոփոխական է. արեւոտ օրերին հերթափոխում են մառախլապատ, ցուրտ եւ ձնառատ օրերը: Դա պայմանավորված է Կենտրոնական Ասիական օդի բարձր ճնշման մարզի (անտիցիկլոն) եւ միջերկրածովյան ու արեւմտաեվրոպական օդի ցածր ճնշման մարզի (ցիկլոն) փոփոխական ազդեցություններով:
Գարունը տեւական է, ամպամած, հաճախ մառախլապատ ու խոնավ: Գարնան սկիզբը ցուրտ է: Վերջին գարնանային ցրտահարությունները լինում են մարտի վերջից ապրիլի վերջն ընկած ժամանակահատվածում: Առավել խոնավ են մայիս-հունիս ամիսները: Անձրեւներն այդ ժամանակ տեւական են ու հորդառատ:
Կապանի աշունը հաճելիորեն տեւական է ու տաք: Առաջին աշնանային ցրտահարությունները կարող են լինել հոկտեմբերի 10-ից դեկտեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածում: Անսառնամանիք օրերի թիվը տարվա մեջ տատանվում է 164-238-ի միջեւ: Ուշ գարնանային եւ վաղ աշնանային ցրտահարությունները զգալի վնասներ կարող են հասցնել գյուղացիական տնտեսություններին:
Տեղումների միջին տարեկան քանակը Կապանում 550-600մմ է: Դրանք առավելապես անձրեւային տեսք ունեն, որոնք լինում են գարնանը եւ աշնանը, իսկ նվազագույնը ձմռանն է` ոչ մեծաքանակ եւ ոչ էլ տեւական ձնածածկույթով: Ողջիի ձախափնյա հատվածում տեղացած ձյունը 1-2 օրից հալվում է, բայց աջափնյա մասում այն կարող է ավելի տեւական լինել: Գարնան վերջին եւ ամռանը թափվող տեղումները հաճախ տեղատարափ բնույթ են կրում, ինչը հանգեցնում է ուժեղ հեղեղումների եւ սելավների առաջացմանը: Դրանք մեկ անգամ չէ, որ ավերածություններ են պատճառել Կապանի ճանապարհներին, շինություններին եւ շրջակա հողատարածքներին: Այդ պատճառով հիշարժան են 1960 թ., 1968 թ., 2006 թ. սելավային ցեխաջրահոսքերը Ողջի, Կավարտ, Վաչագան եւ Աճանան գետավազաններում:
Կապանում տեղումների զգալի մասը պայմանավորված է մի կողմից ամբողջ տարին տիրապետող օդային զանգվածների արեւմտյան հոսքով, իսկ մյուս կողմից գարնանն ու աշնանը դրանց գումարվող Կասպից ծովից փչող օդային հոսանքներով: Վերջիններիս խոնավաբեր ազդեցությունը զգալի է միայն ՀՀ հյուսիսային եւ հարավարեւելյան մասերի հողմահայաց լեռնալանջերին:
Ջրագրական տեսակետից Կապան քաղաքը տեղադրված է Արաքսի ձախակողմյան առաջին կարգի վտակ Ողջիի եւ նրա վտակներ Վաչագան, Կավարտ ու Աճանան գետերի գետախառնուրդի շրջակայքում: Այս գետերն ունեն խառը սնում` ձնհալք անձրեւային սնման գերազանցությամբ: Հոսքի ռեժիմն այլ գետերում անկայուն է, հորդացումները պարբերաբար կրկնվում են ապրիլ-հունիս ժամանակահատվածում, իսկ սակավաջրությունը` ամռանն ու ձմռանը: Քանի որ արագահոս են այս գետերը (ունեն հունի մեծ թեքություն), ակտիվ է նրանց էրոզիոն գործունեությունը: Հատկապես հորդացումների ժամանակ նրանց տղմուտությունը բարձր է, հասնելով 200-250գ/ մ-ի, իսկ Ողջիի տարեկան կարծր հոսքը հասնում է մոտ 70 հազ.տ:
Ըստ ջրառատության` Ողջին 2,5 անգամ զիջում է Որոտանին եւ մոտ 4 անգամ ՀՀ ամենաջրառատ գետ Դեբեդին: Կապան քաղաքի տարածքում Ողջի գետի միջին տարեկան ծախսը կազմում է 9,6 խոր.մ/վրկ: Գետը ոռոգիչ, էներգետիկ եւ տեխնիկական ջրամատակարարման դեր ունի:
Ստորգետնյա ներծծումը զգալիորեն զիջում է մակերեւութային հոսքին: Դրա պատճառը մի կողմից մեծ թեքություններն են, իսկ մյուս կողմից` ծալքաբեկորավոր ռելիեֆում ջրամերժ ապարաշերտերի գերազանցումը: Վերջին փաստը նպաստում է քաղաքի հարավային մասում սողանքային երեւույթների ակտիվացմանը:
Ողջի գետահովտի մաս կազմող ափամերձ դարավանդներում գետնաջրերի մակարդակը հատկապես գարնանն ու աշնանը զգալիորեն բարձրանում է: Դա հանգեցնում է այդտեղ կառուցված շինությունների նկուղային հարկերի ողողմանը:
Քաղաքի մերձակա տարածքներում քիչ թե շատ նշանակալից աղբյուրային ելքերը բացակայում են, իսկ որոշ սակավաջուր աղբյուրներ էլ ժամանակի ընթացքում մնացել են ճանապարհների եւ շինությունների տակ, մասնավորապես՝ Կապանի կենտրոնում գտնվող հին աղբյուրը:
Լանդշաֆտային տեսանկյունից Կապանի տարածքը չոր լեռնատափաստանային եւ լեռնանտառային վերընթաց գոտիների սահմանն է: Քաղաքի մերձակայքի հողերը հիմնականում լեռնանտառային գորշ եւ դարչնագույն հողեր են, իսկ ավելի ցածրադիր մասերում նաեւ լեռնաշագանակագույն հողեր կան: Սրանք զգալի հումուս պարունակող եւ ոռոգման դեպքում բարձր բերք ապահովող հողեր են, որոնց վրա մշակվում են հացահատիկ, բանջարաբոստանային մշակաբույսեր, անասնակեր, խոտաբույսեր, նաեւ խաղող ու ջերմասեր պտղատուներ` թթենի, ընկուզենի, թզենի եւ այլն:
Կապանի հարավային մասում ձգվող լեռների լանջերն անտառածածկ են: Ավելի ցածրադիր մասերում անտառը վերափոխված է վարելահողերի, խոտհարքների եւ արոտավայրերի: Գետահովիտների ամենացածրադիր մասերը զբաղեցված են բանջարանոցներով, այգիներով, մոշուտներով:
Համեմատաբար ավելի աղքատ է Ողջի գետի ձախափնյա մասի բուսածածկը: Այն ներկայացված է լեռնաչորասեր (ֆրիգանոիդ) բուսականությամբ, որը տեղ-տեղ վերածվում է փշոտ մացառուտների` կազմված մասրենու, մոշի, գաչի, սզնու եւ այլ թփերից: Գարնանը ժողովրդի կողմից «գյունե» կոչվող այդ լեռնալանջերին տարածվում են կարճակյաց խոտաբույսեր, բազմատեսակ ծաղիկներ, որոնց մեծ մասը շոգից ամառվա սկզբին չորանում է:
Լեռնային լանդշաֆտներին բնորոշ նյութի միգրացիայի եւ կուտակման բնույթի տեսանկյունից Կապան քաղաքի տարածքն ընդգրկում է տարանցիկ գոտու ցածրադիր մասը: Այն մի կողմից կրում է ավելի վեր տարածվող ինքնավար լանդշաֆտների ազդեցությունը, որովհետեւ հոսող ջրերի, օդային զանգվածների ծանրության ուժերի ազդեցությամբ անընդհատ վերից վար նյութի տեղաշարժ է կատարվում: Բայց մյուս կողմից էլ այս տարածքն իր ազդեցության տակ է պահում ավելի ցածրադիր` ենթակա գոտու լանդշաֆտներին, որովհետեւ տեղափոխվող նյութերի մի մասը ժամանակի ընթացքում շարունակում է իր շարժը` իրեն միացնելով նաեւ տեղում առաջացած նյութերը:
Կապանի` նման տարանցիկ գոտում գտնվելը պայմանավորում է քաղաքի մի շարք տնտեսական եւ բնապահպանական խնդիրներ, որոնց լուծման համար կարեւոր է նաեւ վերոհիշյալ առանձնահատկությունների հաշվի առնելը:
Հայկ Հակոբյան
«Սյունյաց երկիր» թերթ
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
2017թ․ նոյեմբերից, իր մեջ միավորելով տարածաշրջանի գյուղական համայնքները, դարձել է Կապան խոշորացված համայնք, որի բնակչությունը 01.01.2023 թվականի դրությամբ կազմում է 43937 մարդ։
Կապան խոշորացված համայնքի տարածքը̀ 79981.45 հա է,որից 4963.89 հա̀ Կապան քաղաքը:
kapan.syuniq@mta.gov.am
3304
<<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենքի համաձայն տեղեկատվություն տնօրինողի կողմից տարին առնվազն մեկ անգամ հրապարակման ենթակա տեղեկատվություն՝
1) հանրության համար իրականացվող (իրականացման ենթակա) աշխատանքները և ծառայությունները - https://kapan.am/Pages/DocFlow/Default.aspx?nt=1&dt=SrvGroups
2) բյուջեն - Որոշումներ (kapan.am) , համայնքի բյուջեի փոփոխությունները նույնպես հրապարակվում են համայնքի պաշտոնական կայքէջի ավագանու որոշումներ բաժնում՝ Որոշումներ (kapan.am), Որոշումներ (kapan.am) :
3) գրավոր հարցումների ձևերը և դրանք լրացնելու վերաբերյալ խորհրդատվական ցուցումները - https://kapan.am/Pages/DocFlow/Default.aspx?nt=1&dt=SrvGroups և https://kapan.am/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&dt=DocReestr ։
4) հաստիքացուցակները, ինչպես նաև պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, կրթությունը, մասնագիտությունը, պաշտոնը, աշխատանքի վայրի հեռախոսային համարները, էլեկտրոնային փոստի հասցեները - https://kapan.am/Pages/Misc/CommunityOrganizations/Default.aspx , https://kapan.am/Pages/Staff/ , https://kapan.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=f3ce0917-5192-4db0-b08e-be2f52532a4b , Որոշումներ (kapan.am) ։
5) աշխատանքի ընդունման կարգը և թափուր աշխատատեղերը – թափուր աշխատատեղերը համալրելու հայտարարությունը /այդ թվում կարգը տեղադրվում է Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայքի հայտարարություններ բաժնում՝ https://kapan.am/Pages/Misc/Announces/List.aspx , ինչպես նաև azdarar.am կայքում։
6) շրջակա միջավայրի վրա ներգործությունը – շրջակա միջավայրի վրա ներգործություն չունի։
7) հասարակական միջոցառումների ծրագրերը –հասարակական միջոցառումների ծրագրերը հրապարակվում են Կապանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում և Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայքէջի նորություններ էջում - https://kapan.am/Pages/Home/default.aspx ։
8) քաղաքացիների ընդունելության կարգը, օրը, ժամը և վայրը - https://kapan.am/Pages/Misc/Legislation/default.aspx ։
9) աշխատանքների և ծառայությունների բնագավառում գնագոյացման կարգը, գները (սակագները) - https://kapan.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=0102eebe-d940-4f21-85a9-93fd4193ade0 ։
10) տնօրինվող տեղեկությունների ցանկը և դրանց տնօրինման կարգը.
- Համայնքի կողմից իրականացվող աշխատանքներ և ծառայություններ,
- Համայնքի բյուջե, բյուջեի փոփոխություններ և հաշվետվություն,
- Համայնքի կողմից իրականացվող ծրագրեր,
- Համայնքի վերաբերյալ աշխարհագրական և ժողովրդագրական որոշ տվյալներ,
- Համայնքապետարանի և ենթակա կառույցների հաստիքացուցակներ և այլն,
- Համայնքի կողմից իրականացվող հասարակական միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն,
- Տեղական տուրքերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն,
- Համայնքի կողմից սահմանված կարգեր,
- Այլ տեղեկատվություն կապված համայնքապետարանի գործունեության հետ։
11) ստացված հարցումների վերաբերյալ վիճակագրական և ամփոփ տվյալները, այդ թվում՝ մերժման հիմքերը– 2023 թվականին ստացվել է 260 հարցում։
12) սույն մասում սահմանված տեղեկությունների մշակման կամ ստացման աղբյուրները – Կապանի համայնքապետարան ։
13) սույն մասում սահմանված տեղեկությունները պարզաբանելու իրավասություն ունեցող անձի տվյալները – Նելլի Շահնազարյան, Կապանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, +374 60 72 00 74, kapanmayor@gmail.com:
2017թ․ նոյեմբերից, իր մեջ միավորելով տարածաշրջանի գյուղական համայնքները, դարձել է Կապան խոշորացված համայնք, որի բնակչությունը 01.01.2022 թվականի դրությամբ կազմում է 44062 մարդ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
2017թ․ նոյեմբերից, իր մեջ միավորելով տարածաշրջանի գյուղական համայնքները, դարձել է Կապան խոշորացված համայնք, որի բնակչությունը 01.01.2020 թվականի դրությամբ կազմում է 44569 մարդ։
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C)
0.6
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
23.5
1.1) Կապան /համայնքի կենտրոն/, 1.2)Աղվանի /37կմ/, 1.3)Աճանան 13 կմ/, 1.4) Առաջաձոր /20 կմ/, 1.5) Արծվանիկ /14կմ/ , 1.6) Օխտար /21 կմ/, 1.7) Գեղանուշ /6 կմ/, 1.8) Գոմարան /7 կմ/,1.9) Դավիթ Բեկ /25 կմ/, 1.10) Եղեգ /27 կմ/, 1.11) Եղվարդ /28 կմ/, 1.12) Ծավ /37 կմ/, 1.13) Շիշկերտ /48 կմ/, 1.14) Կաղնուտ /23 կմ/, 1.15) Ձորաստան /22 կմ/, 1.16) Ճակատեն /12 կմ/, 1.13) Ներքին Խոտանան /21 կմ/, 1.13)Ագարակ /23 կմ/, 1.19) Ներքին Հանդ /36 կմ/, 1.20) Նորաշենիկ /18 կմ/, 1.21) Շիկահող /21 կմ/, 1.22) Շրվենանց /20 կմ/, 1.23) Չափնի /19 կմ/, 1.24) Սևաքար /21 կմ/, 1.25) Սյունիք /6 կմ/, 1.26) Սզնակ /6 կմ/, 1.27) Խորձոր /8 կմ/, 1.28) Բարգուշատ /10 կմ/, 1.29) Դիցմայրի /6 կմ/, 1.30) Սրաշեն /25 կմ/, 1.31) Վանեք /23 կմ/, 1.32) Վարդավանք /14 կմ/, 1.33) Վերին Խոտանան /25 կմ/, 1.34) Տանձավեր /35 կմ/, 1.35) Անտառաշատ /24 կմ/, 1.36) Խդրանց /17 կմ/, 1.37) Ուժանիս /31 կմ/, 1.38) Տավրուս /25 կմ/:
5
2017թ․ նոյեմբերից, իր մեջ միավորելով տարածաշրջանի գյուղական համայնքները, դարձել է Կապան խոշորացված համայնք, որի բնակչությունը 01.01.2020 թվականի դրությամբ կազմում է 45341 մարդ։
1.1) Կապան /համայնքի կենտրոն/, 1.2)Աղվանի /37կմ/, 1.3)Աճանան 13 կմ/, 1.4) Առաջաձոր /20 կմ/, 1.5) Արծվանիկ /14կմ/ , 1.6) Օխտար /21 կմ/, 1.7) Գեղանուշ /6 կմ/, 1.8) Գոմարան /7 կմ/,1.9) Դավիթ Բեկ /25 կմ/, 1.10) Եղեգ /27 կմ/, 1.11) Եղվարդ /23 կմ/, 1.12) Ծավ /37 կմ/, 1.13) Շիշկերտ /48 կմ/, 1.14) Կաղնուտ /23 կմ/, 1.15) Ձորաստան /22 կմ/, 1.16) Ճակատեն /12 կմ/, 1.13) Ներքին Խոտանան /21 կմ/, 1.13)Ագարակ /18 կմ/, 1.19) Ներքին Հանդ /36 կմ/, 1.20) Նորաշենիկ /18 կմ/, 1.21) Շիկահող /21 կմ/, 1.22) Շրվենանց /20 կմ/, 1.23) Չափնի /19 կմ/, 1.24) Սևաքար /21 կմ/, 1.25) Սյունիք /6 կմ/, 1.26) Սզնակ /6 կմ/, 1.27) Խորձոր /8 կմ/, 1.28) Բարգուշատ /10 կմ/, 1.29) Դիցմայրի /6 կմ/, 1.30) Սրաշեն /25 կմ/, 1.31) Վանեք /23 կմ/, 1.32) Վարդավանք /14 կմ/, 1.33) Վերին Խոտանան /25 կմ/, 1.34) Տանձավեր /35 կմ/, 1.35) Անտառաշատ /24 կմ/, 1.36) Խդրանց /17 կմ/, 1.37) Ուժանիս /26 կմ/, 1.38) Տավրուս /25 կմ/:
6 /որից 2-ը
բազմաֆունկցիոնալ/
Համայնքային գույքի նորոգման,բարեկարգման, վերազինման անհրաժեշտություն
· Զարգացած է գյուղատնտեսությունը։ Անասնապահության մեջ անցում է կատարվել տոհմային ցեղատեսակների, հիմնվել են տիպային ջերմոցային տնտեսություններ։ Մեծ ծավալների է հասել հողագործությունը, մշակվում է ցորեն, գարի, կերային և այլ բարձրարժեք մշակաբույսեր։ Մեծ ներդրումներ են կատարվել նաև ինտենսիվ այգեգործության, թռչնաբուծության, մեղվաբուծության և ձկնաբուծության ոլորտներում։ Համայնքն ունի ժամանակակից ՄՏԿ։ Գործում են գյուղմթերքների իրացման շուկաներ։
· Հանքարդյունաբերության մեջ կիրառվում են նոր տեխնոլոգիաներ (պոչերի մշակում)։
· Հիմնվել են այլընտրանքային էներգիայի ստացման կայաններ, վառելանյութի («բրիկետ», «պալետ») արտադրամասեր, աղբի վերամշակման արտադրամաս։
· Համայնքում գործում են կաթի և մսի վերամշակման արտադրամասեր, պահածոների արտադրամաս, սպանդանոց, ալրաղաց, բնական աղբյուրների ջրերի շշալցման արտադրամաս։ Զարգանում է թեթև արդյունաբերությունը (տեքստիլի արտադրություն և այլն):
· Զարգացած են գյուղական տուրիզմը և լեռնամագլցումը, գործում են զիփլայն և ճոպանուղի։
· Կառուցվել են ժամանակակից շենքային պայմաններով և սարքավորումներով կահավորված դպրոցներ բոլոր բնակավայրերում։ Կրթությունը տասնամյա է։ Թումո կենտրոն կա, ՏՏ դպրոց։ Բնակավայրերում գործում են այլընտրանքային մանկապարտեզներ և դպրոցներ, մասնագիտական լաբորատորիաներ (գիտական, ռոբոտաշինական (Armat))։ Բացվել են նոր բուհերի մասնաճյուղեր, արհեստների և արվեստների ուսուցման կենտրոն։
· Ժամանակակից տեխնիկաներով վերազինված և բարձրակարգ մասնագետներով ապահովված բուժհաստատություններ են գործում։ Առողջապահական ծառայությունները հասանելի են բոլորին։ Գործում են տարեցների վերականգնողական կենտրոն և առողջարան, հանգստյան տներ և մանկական ճամբարներ։
· Շրվենանց գյուղի դպրոցի հիմքի վրա ստեղծվել է կրթամշակութային կենտրոն։ Մշակույթի տանը գործում են երգի և պարի խմբակներ։ Բացվել է թանգարան։
· Համայնքը մաքուր և կանաչապատ է, փողոցները՝ ասֆալտապատ ու լուսավորված։ Կան այգիներ, պուրակներ, արահետներ։
Նպատակներ
Կրթության որակի բարձրացում
Գործողություն
Պատասխանատու
Լավագույն սովորողների միջև միջազգային փորձի փոխանակման ծրագրերի ստեղծում
Կառավարություն, ՏԻՄ
Բուհերի մասնաճյուղերի բացում
Կառավարություն
Բարձր կրթություն և որակավարում ունեցող մասնագետներին, մանկավարժներին և բժիշկներին գործուղել համայնքներ աշխատելու՝ ապահովելով մրցունակ աշխատավարձ Երևանի համեմատ
Նպատակային կրթության վերականգնում
Տուրիզմի զարգացում
Պատմամշակութային հուշարձանների և կոթողների վերականգնում
ՏԻՄ, կառավարություն, բարեգործներ
Աղբահանության տեսակավորման մշակույթի ձևավորում, աղբահանություն կազմակերպում
ՏԻՄ
Երկաթուղային, օդային և ավտոմոբիլային ճանապարհների վերականգնում, տրանսպորտային ցանցի զարգացում
Շրվենանցի դպրոցը կրթության թանգարանի վերածում
Տարածքային պոլիկլինիկաների ստեղծում
ՏԻՄ կարողությունների հզորացում
Պետբյուջե վճարվող որոշ հարկատեսակներից և բնապահպանական վճարներից մասհանումներ տեղական բյուջե
ՏԻՄ լիազորությունների ընդլայնում (առողջապահական, կրթական, սոցիալական և այլն)
ՏԻՄ-բիզնես-ՀԿ համագործակցության ընդհանուր հարթակի ստեղծում
ՏԻՄ, գործարարներ, աջակից կառույցներ
Դոնոր կազմակերպությունների ներգրավում համայնք
Աղետի ռիսկերի նվազեցմանը միտված ծրագրերի իրականացում
ՏԻՄ, աջակից կառույցներ
Ջրամատակարարման և ջրահեռացման խնդիրների լուծում
ՏԻՄ, աջակից կառույցներ, կառավարություն
2017թ․ նոյեմբերից, իր մեջ միավորելով տարածաշրջանի գյուղական համայնքները, դարձել է Կապան խոշորացված համայնք, որի բնակչությունը 01.01.2019 թվականի դրությամբ կազմում է 45135 մարդ։
5 /որից 2-ը
Կապան. քաղաք Հայաստանում, Սյունիքի մարզի մարզկենտրոնը։
2017թ․ նոյեմբերից, իր մեջ միավորելով տարածաշրջանի գյուղական համայնքները, դարձել է Կապան խոշորացված համայնք, որի բնակչությունը 01.01.2022 թվականի դրությամբ կազմում է 44062 մարդ է։
Կապան խոշորացված համայնքի տարածքը̀ 79981.45 հա է, որից 4963.89 հա̀ Կապան քաղաքը:
Գտնվում է երկրի հարավ-արևելքում, Երևանից 320 կմ հարավ-արևելք, Ողջի գետի ափին, Խուստուփ լեռան հյուսիսային ստորոտին, 910 մ բարձրության վրա։ Գտնվում է ծովի մակարդակից 705-1050 մ /միջինը 910 մ/ բարձրությունների վրա։ Հարավից և հյուսիսից շրջափակված է Մեղրու և Բարգուշատի լեռներով։
Պատմաաշխարհագրական ակնարկ
Իբրև բնակավայր՝ հայ պատմագրության մեջ Կապանը հիշատակվում է դեռես մեր թվարկության 5-րդ դարավերջից, որպես քաղաք՝ 10-րդ դարի վերջերից: Խորհրդային շրջանում՝ 1938թ. ստացել է շրջանային ենթակայության քաղաքի կարգավիճակ, 1963-ին՝ հանրապետական ենթակայության, եղել է Ղափանի շրջանի շրջկենտրոնը:
Ներկայիս Կապան քաղաքը գտնվում է պատմական քաղաքից 10 կմ հարավարևելք՝ Ողջի գետի միջին հոսանքներում, նրա Վաչագան և Կավարտ վտակների աջափնյա ու ձախափնյա նեղ դարավանդներում, դրանց հարակից 30-40 աստիճան թեքության լեռնալանջերին, 700-1000մ բացարձակ բարձրությունների վրա: Տարածքի ընդհանուր թեքվածությունը արևմուտքից արևելք է:
Այսօրվա Կապանը կառուցվել է հանքարդյունաբերության շուրջ և դրա շնորհիվ, խորհրդային տարիներին արդյունաբերական կենտրոն էր: Ներկայումս ևս քաղաքի տնտեսության հիմնական ճյուղը հանքարդյունաբերությունն է:
Բնակչություն
Կապանի ազգաբնակչության փոփոխությունը.
«ԿԱՊԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ» ԿՈՉՈՒՄՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿ
Հ/Հ
Անուն, Ազգանուն, Հայրանուն
Պաշտոն, մասնագիտություն
Հասցե
Որոշման ամսաթիվը
Որոշման համարը
1
Քարամյան Ռոբերտ Կոստանտինի
բժիշկ
Կապան
04.10.1986
380
2
Գրիգորյան Գրիգոր Մեսրոպի
պատմաբան-հնագետ
381
3
Հովհաննիսյան Աշոտ Աշոտի
շինարար
382
4
Սարգսյան Սոս Խաչատուրի
լեռնագործ
383
Գրիգորյան Մարգո Աբգարի
մանկավարժ
385
6
Փիրիջանյան Խոսրով Ղուլիջանի
գ. Չափնի
30.10.1986
384
7
Թումանյան Պետրոս Պետրոսի
Երևան
8
Մանուչարյան Սուրեն Ջալալի
361
9
Մարտիրոսյան Սաթենիկ Հարությունի
360
10
Համբարձումյան Դավիթ Գրիգորի
սպորտսմեն
365
Աղաջանյան Թամարա Սերգեյի
364
12
Սարգսյան Սուրեն Արզումանի
կուս. աշխատող
362
13
Խաչատրյան Գեղամ Սարգսի
363
14
Համբարձումյան Գրիգոր Դավթի
24.09.1993
588
15
Վարդանյան Սարգիս Սողոմոնի
30.06.1994
675
16
Էլչյան Ավետիս Գրիգորի
24.11.1995
17
Մարտիրոսյան Իվան Պապիի
18
Համբարձումյան Սաթենիկ Անդրեասի
բանվոր
28.04.1995
206
19
Սարգսյան Ասատուր Խաչատուրի
վետերան
205
20
Օրբելյան Մովսես Ղազարի
գնդապետ
207
21
Քյարունց Սվետլանա Արշակի
լեռնահանքային ինժեներ
05.09.1996
201
22
Նավասարդյան Ռոմա Շմավոնի
ձեռնարկության տնօրեն
23.04.1998
27
23
Մովսիսյան Շմավոն Գևորգի
թանգարանագետ
28
24
Շտեփան Էրհարդ Օրլայն
GIZ
Գերմանիա
07.12.2001
67
25
Մկրտչյան Մկրտիչ Էմիլի
ազգային ժողովի պատգամավոր
68
26
Հայրապետյան Վլադիմիր Ասատուրի
ՊՆ
30.07.2003
62-Ա
Սարկիսյան Մուրազ Սարուխանի
63-Ա
Գրիգորյան Միքայել Գուրգենի
64-Ա
29
Մարգարյան Անդրանիկ
ՀՀ Վարչապետ
22.08.2003
68-Ա
30
Գրիգորյան Մանվել Սեկտորի
11.09.2003
95-Ա, զրկվել է
31
Բարսեղյան Էդիկ Սամսոնի
ԱԻՆ վարչության պետ
02.04.2004
26-Ա
32
Հակոբյան Մաքսիմ Անուշավանի
ԶՊՄԿ տնօրեն
Քաջարան
12.08.2004
57-Ա
33
Մովսիսյան Արմեն Խիկարի
Էներգետիկայի նախարար
58-Ա
34
Համբարձումյան Հասմիկ Մուշեղի
մանկավարժ, թիվ 1 դպրոցի տնօրեն
30.09.2004
35
Ղազանչյան Հակոբ Երվանդի
ռեժիսոր
27.03.2006
20-Ա
36
Կարամանուկյան Ալբեր
ԱՄՆ
12.09.2006
49-Ա
37
Գևորգյան Սվետլանա Մամբրեի
հանրային գործիչ
07.03.2007
15-Ա
38
Հակոբյան Լիաննա Գրիգորի
երաժիշտ, մանկավարժ
16-Ա
39
Հարությունյան Իդիլիա Շամիրի
17-Ա
40
Մուրադյան Լյուսյա
18-Ա
41
Ղազանչյան Երվանդ
25.10.2007
48-Ա
Նովենց Գալյա
դերասանուհի
43
Աթաջանյան Գագիկ Ռոմիկի
քաղաքապետ
08.09.2010
113-Ա
44
Գրիգորյան Ռոբերտ(Էջանանցի)
մանկավարժ,Լեռնաձորի դպրոցի տնօրեն
գ.Լեռնաձոր
08.10.2015
74-Ա
45
Գրիգորյան Ռուդիկ
հանրային խորհրդի նախագահ
ԱՌԿԱ ՉԷ։
ԱՐԿ բնապահպանական ՀԿ https://www.facebook.com/arkmediaarm
Ծիածան առաջնորդների կրթական կենտրոն ՀԿ https://www.facebook.com/tsiatsanngo
Կանաչ էկո-շրջան ՀԿ
Երիտասարդների հնարավորությունների ակումբ ՀԿ
https://www.facebook.com/YouthOpportunitiesClubArm
Զարգացման նախաձեռնություններ ՀԿ https://www.facebook.com/devini.ngo
Զբոսավարներ հարավից ՀԿ https://www.facebook.com/groups/169793451748069
Համայնքապետարանի աշխատանքը շրջակա միջավայրի վրա ազդեցություն չունի։
ՇՄԱԳ հանրային քննարկումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է https://kapan.am/Pages/DocFlow/Default.aspx?nt=1&a=l&dt=PublicDiscussion
1. GLOW աղջիկների ճամբարի մասնակիցեր - <<Ընթերցող ուղևորներ>>։ Հիմնական նպատակը կանգառներում տուփեր տեղադրելն է /դրանց մեջ կլինեն լրագրեր, գրքեր/, որոնց շնորհիվ կխթանվի կապանցիների ընթերցասիրությունը։
2․ <<Երիտասարդների հնարավորությունների ակումբ>> ՀԿ - անվճար բիզնես դասընթացների իրականացում։ Դասընթացների ավարտին լավագույն գաղափարների իրականացման համար համաֆինանսավորման տրամադրում։
3․ Ծիածան առաջնորդների կրթական կենտրոն ՀԿ - «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» ծրագիրը (այսուհետև՝ «ՊրոՓաբլիկ» ծրագիր), որը միտված է Սյունիքի ՏԻՄ-երի զարգացման ռազմավարական ծրագրերի ուժեղացմանը, իրականացվում է «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության (ԼՀԱ), Գորիսի մամուլի ակումբի (ԳՄԱ) և «Ծիածան» Առաջնորդների Կրթական Կենտրոն ՀԿ-ի համատեղ ջանքերով։ Ծրագրի նպատակն է՝ նպաստել Սյունիքի մարզում բնակչության ապահով, անվտանգ կյանքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների բացահայտմանն ու տեղական իշխանությունների ռազմավարության մեջ դրանց ներգրավմանը:
Նպատակները և խնդիրներն են՝
1.Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների իրականացումը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում
2.Տարածքային բաժնի արխիվի վարումը
3.Կատարված քաղաքացիական կացության ակտերի գրանցումների վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության տրամադրում
4.Օրենքով նախատեսված այլ նպատակներ և խնդիրներ:
Նպատակների և խնդիրների իրականացման համար ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացվում է հետևյալ գործառույթները.
1.Քաղաքացիական կացության ակտերի հետևյալ պետական գրանցումները՝
•Ծնունդ,
•Ամուսնություն,
•Ամուսնալուծություն,
•Որդեգրում,
•Հայրություն որոշելը,
•Անվան փոխումը,
•Մահը։
2.Իրականացվում է քաղաքացիական կացության ակտերի գրառումների ուղղումներ, գրանցումներ կամ փոփոխություններ։
3.Իրականացվում է այդ գրանցումների չեղյալ հայտարարումը։
4.Իրականացվում է քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնում։
5.Իրականացվում է քաղաքացիական կացության ակտերի մատյանների վարում։
6.Իրականացվում է վկայականների կրկնօրինակների ու քաղաքացիական ակտերի պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթերի տրամադրում։
7.Իրականացվում են օրենքով նախատեսված այլ գործառույթներ:
Հասցեն ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, Մ. Ստեփանյան 1։
Հեռ․՝ + 374 285 4 39 74։
Ըստ պատմաբանների, Ընրկենանց գյուղը որպես առանձին միավոր հիշատակվում է Տաթևի վանքի հարկացուցակում /18-րդ դար/, որպես վանքի հարկատու Բարգուշատ գավառի գյուղերից մեկը։ Գյուղն ունի միջնադարյան եկեղեցի, խաչքարեր, տապանաքարեր։ Գյուղում հայնտաբերվել են 2 գտածո սափորներ, որոնք թվագրվում են Ք․ա․ 8-7-րդ դարերով, ինչը խոսում է տարածքի բնակեցված լինելու մասին։
Գյուղի տարածքում հնագետները հայտնաբերել են ձիթհան։ Այն, որ Ըրկենանցը եղել է հին բնակավայր վկայում է նրա անվան ստուգաբանությունը։ Ըստ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մ․ Քումունցի Ըրկենանց տեղանվան արմատը՝ Ըրկեն բաղադրիչը հին հայերենյան երկան, երկանք բնիկ բառն է, իսկ վերջին անց բաղադրիչը՝ հին հայերենի հոգնակի սեռականից է։ XX դարասկզբին գյուղը բավականին բնակչություն ուներ, գյուղի տարածքը և բնակիչների թիվը ժամանակի ընթացքում կամաց-կամաց քչացել է՝ հարակից գյուղերի հետ վեճերի պատճառով և վերջապես 1959թ միացվել Չափնի գյուղին։
2021 թվականին կրկին ստացել է առանձին բնակավայրի կարգավիճակ։
Համաձայն բնակչության ռեգիստրի 01․01․2024թ տվյալների գյուղում հաշվառված է 30 մարդ։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 20 կմ, մայրաքաղաքից՝ 307 կմ։ Բնակելի տների թիվը՝ 35 առանձնատուն։
Համայնքի վարչական տարածքը 2266 հա է, ընդգրկում է մեկ բնակավայր՝ Անտառաշատ գյուղը, որի հեռավորությունը մարզկենտրոնից Կապան-Սյունիք-Աճանան-Նորաշենիկ-Անտառաշատ ուղղությամբ ավտոճանապարհով 24 կմ է: Բնակչությունը՝ 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ 124 մարդ։
Անտառաշատ գյուղը գտնվում է Բարգուշատի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լանջին, ծովի մակերևույթից 1300 մետր բարձրության վրա՝ շրջապատված հարուստ և գեղատեսիլ անտառներով, բարձրադիր լեռներով՝ ուղիղ գծով Կապան մարզկենտրոնից 20կմ հյուսիս-արևմուտք: Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, գյուղը չի ընդգրկված սահմանամերձ, լեռնային կամ բարձր լեռնային բնակավայրերի ցանկում: Բնատարածքային առումով Անտառաշատը շատ բարենպաստ դիրքում է գտնվում: Այստեղ այցելող յուրաքանչյուրը կարող է բավականություն ստանալ շրջապատող բնությունից: Համայնքի ամենաուժեղ կողմը Անտառաշատի բնությունն է՝ բարձրադիր լեռներ, կաղնու-բոխու հարուստ և գեղատեսիլ անտառներ, զուլալ ջրաղբյուրներ: Բնակավայրում կլիման մեղմ է, գյուղը շատ հարմար ամառանոցավայր է: Անտառաշատի համայնապատկերը գեղեցկանում է նաև Աճանան /Տափասար/ լեռան շնորհիվ /բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2393 մ/:
Անտառաշատը հին բնակավայր է, հիմնադրման կոնկրետ տարեթիվը հայտնի չէ: Կարծիք կա, որ որպես բնակավայր գոյություն ունի հեթանոսական ժամանակներից: Մինչև 1949թ. գյուղը կոչվում էր Տորթնի: Տորթնի կամ Տորթն անունով հիշատակված է 13-րդ դարից, Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» աշխատությունում, համաձայն որի «Սյունիքի տասներկու գավառների եկեղեցու հին սահմանված հարկացուցակի» մեջ գյուղն ընդգրկված էր Բաղք գավառի կազմում և Տաթևի վանքին վճարում էր 26 միավոր հարկ՝ ամենաշատը Բաղքի գյուղերի վճարած հարկերի մեջ: Գյուղն Անտառաշատ է վերանվանվել ՀՍՍՀ Գերագույն սովետի 1949թ. հունիսի 29-ի հրամանագրով:
Ենթադրվում է, որ Անտառաշատի հին՝ Տորթնի տեղանունը կապ ունի Տորք կամ Տիր աստվածների անունների հետ: Կարծիք կա նաև, որ Տորթնի ձևն առաջացել է «Տեր, օրհնիր» «Տեր, աղոթիր», «Տուն օրհնել» բառակապակցություններից կամ տորտ /գինու կարասի տակի նստվածք, դիրտ/ բառից: Անտառաշատում կար երկու եկեղեցի, այսօր կանգուն է մեկը՝ 10-րդ դարում կառուցված Սբ.Հռիփսիմե եկեղեցին: Ըստ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանի» /Թ.Խ.Հակոբյան և ուրիշներ, Երևան 1986թ./ գյուղի հին անվանումը տրված է Դորթնի, Տորթին, Տորթն, Տորթնի, Տորտին ձևերով և գյուղը 1831թ. ուներ 16, 1914թ.՝ 327, 1919թ.՝ 730, 1931թ.՝ 264, 1959թ.՝ 208, 1970թ.՝ 167, 1979թ.՝ 106 բնակիչ: 1988թ. Անտառաշատում կար 65, 2000թ.՝ 161, 2006թ.՝ 150, 2007թ.՝ 153, 2009 թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 173, 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ 170 փաստացի բնակիչ:
1932-1980թթ. Անտառաշատում գործել է դպրոց, որը սկզբում տարրականի կարգավիճակով էր, այնուհետև 1947-1948թթ. վերաճել է յոթնամյա դպրոցի: 1980թ.-ից հետո Անտառաշատի դպրոցի շենքում, Շրվենանցի միջնակարգ դպրոցի կազմում ընդհատումներով գործել է դասարան՝ տեղաբնակ երեխաների ուսուցումը տեղում կազմակերպելու համար: Այսօր դպրոցահասակ երեխաները սովորում են հարևան Օխտար գյուղի միջնակարգ դպրոցում:
Գյուղի բնակիչները բոլոր ժամանակներում մասնակցել են Հայաստանի պաշտպանությանը, Հայ-թուրքական պատերազմին, 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմին, 1992-1994թթ. Ազատամարտին:
Տորթնի գյուղից 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են 30 հոգի:
1973թ. հոկտեմբերին Անտառաշատում հանդիսավորությամբ բացվեց 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում զոհված անտառաշատցիների հիշատակը հավերժացնող հուշարձան: Ըստ գյուղում կանգնեցված հուշարձանի վրա փորագրված տվյալների Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվել է 20 անտառաշատցի:
1992-1994թթ. Ազատամարտին մասնակցել են ինչպես Անտառաշատում ծնված, այնպես էլ ծագումով անտառաշւստցի մի շարք հայորդիներ, որոնցից երեքը հերոսաբար զոհվել են:
Անտառաշատի «Ինչաբել» կոչվող սարահարթով 1918թ. ամռանն անցել է Զորավար Անդրանիկը, այնտեղ կռվել է նաև Գարեգին Նժդեհը:
Անտառաշատը խորհրդային տարիներին ընդգրկված էր Նորաշենիկի գյուղխորհրդի տարածքում, գյուղում սկզբում կար կոլտնտեսություն, որն այնուհետև միավորված էր Նորաշենիկի կաթնա-անասնապահական խորհրդային տնտեսության հետ:
1991 թվականի մայիսի 17-ին Անտառաշատի բնակիչների ընդհանուր ժողովը որոշեց տարանջատվել Նորաշենիկի գյուղխորհրդից և ստեղծել տեղական իշխանության սեփական մարմիններ: 1991 թվականի հունիսի 25-ին ձևավորվեց Անտառաշատի գյուղխորհուրդը:
1991-1993 թվականներին Անտառաշատում իրականացվեց հողի սեփականաշնորհման գործընթացը: Հողի սեփականաշնորհումից /1.3 հա հողաբաժնի չափով/ օգտվեց 48 գյուղացիական տնտեսություն:
Ինչպես ամբողջ Հայաստանում, այնպես էլ Անտառաշատում 1996 թվականի նոյեմբերի 10-ին առաջին անգամ ձևավորվեցին տեղական ինքնակառավարման մարմինները, գյուղը ստացավ համայնքի կարգավիճակ:
2017 թվականին խոշորացմամբ Անտառաշատը ընդգրկվեց Կապան համայնքում:
Եղվարդ բնակավայրը գտնվում է սահմանամերձ գոտում, սահմանակից է Արցախի ազատագրված տարածքին: Տարածքը 1295.05 հա է: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1135 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 23կմ, մայրաքաղաքից՝ 327կմ: Բնակելի տների թիվը՝ 125: Բնակավայրի բնակչության թիվը՝ 340 մարդ:
Եղվարդը Ստ.Օրբելյանի կողմից հիշատակվում է ,,Աղահորդ,,անվամբ և մտնում էր Սյունիք աշխարհի Քաշունիկ գավառի մեջ: 7-16 դդ. արաբ,ապա նաև մոնղոլ և թուրք հորդաների կողմից բազմիցս ավերվել է և վերականգնվել: Գյուղից մոտ 9կմ արևելք Շուշանների դաշտում 1725 թ. տեղի է ունեցել ճակատամարտ՝ Թորոս իշխանի և Ֆաթալի խանի զորքերի միջև: Թորոս իշխանը զոհվել է,գերեզմանը գտնվում է գյուղի տարածքում:Որպես ապստամբ գյուղ 1729-30թթ.Իրանի շահի հրամանով ավերվել է,իսկ բնակիչները աքսորվել են Պարսկաստան՝Ղարադաղի Վինա գյուղ:
Մեկ դար անց թուրքմենչայի 1828թ. պայմանագրի հիման վրա եղվարդցիները 1830թ. թվով 54 ընտանիք, վերադարձել են գյուղ։ Եղվարդի շրջակայքում են գտնվում Շինատեղ, Խաչի խութ բնակատեղիները, կան 10-19 դարերի գերեզմանոցներ՝ բազմաթիվ տապանագիր խաչքարերով։ Բնակավայրի կենտրոնում գտնվող սբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1700թ. և կանգուն է։ Բնակավայրի մոտ է գտնվում նաև «Սպիտակ աղբյուրի խաչ» կոչվող եկեղեցին։
Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են` անասնապահությունը, դաշտավարությունը:
Եղեգ բնակավայրը գտնվում է սահմանամերձ գոտում: Տարածքը 1630.99 հա է: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1300 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 27կմ, մայրաքաղաքից՝ 306կմ: Բնակելի տների թիվը՝ 61 առանձնատուն: Բնակչության թիվը՝ 93 մարդ:
Եղեգ բնակավայրը Եղեգն ձևով հիշատակվում է Ստ. Օրբելյանի «Պատմություն վասն Սիսական» աշխատության մեջ։ Ըստ հիշատակությունների, եղել է գրչության կենտրոն և հին հարկացուցակի համաձայն Տաթևի վանքին տվել է 12 միավոր հարկ։ 19-րդ դարում հայաթափվել է։ Բնակավայրի տարածքում կան երկու 17-18դդ. եկեղեցի, գերեզմանոց, իսկ գյուղից 1 կմ հյուսիս՝ հին գյուղատեղի։ 1988-89թթ. գյուղը կրկին վերաբնակեցվել է հայերով։ Եղեգի գյուղական խորհուրդը ձևավորվել է 1991թ.՝ տարանջատվելով Սևաքարի գյուղխորհրդից:
Վարդավանք բնակավայրը վերաբնակեցվել է 1988 թվականին: 2005թ. հուլիսի 4-ին բնակավայրը վերանվանվել է Վարդավանք, սակայն մինչ այդ այն կոչվում էր Վերին Գյոդաքլու: Վարդավանք բնակավայրը գտնվում է մարզկենտրոնից 14կմ հյուսիս-արևելք, մայրաքաղաքից՝ 312կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից 1120մ բարձրության վրա: Բնակելի տների թիվը 34 առանձնատուն է: Բնակչության թիվը՝ 129 մարդ: Բնակավայրում կան երիտասարդ ընտանիքներ: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Վերաբնակեցված բնակավայր է, տրանսպորտ չի գործում, ինչպես նաև չունի կենտրոնացված խմելու և ոռոգման ջրային ցանցեր:
Բնակավայրի Խնձորի այգու տարածքում կա քանդված մատուռ՝ <<Պուտխաչ>> հնավայրով: Բնակավայրն ունի պատմական հետաքրքրություն ներկայացնող տապանաքարեր և խաչքարեր, որոնք կարող են հիմք դառնալ տուրիզմի զարգացման համար:
Ծավ բնակավայրն ընդգրկում է Ծավ և Շիշկերտ բնակավայրերը, Մազրա և Կեմանց գյուղատեղիները իրենց վարչական տարածքներով: Պատմական աղբյուրներոմ Ծավ գյուղը հիշատակվում է Ղուկաս Սեբաստացու ‹‹Ընտիր պատմության Դավիթ Բեկի›› աշխատության մեջ: 1906թ-ին այստեղ դպրոց է բացվել: Բնակավայրի տարածքում գտնվում են տասնյակ բնակատեղիներ, սրբավայրեր, մատուռներ, բերդեր: Բնակավայրը հողազուրկ էր, պայմաններ չեն եղել հողագործության զարգացման համար: 1929-ին ստեղծվել է կոլտնտեսություն: Ծավը խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի ծննդավայրն է: 1965թ-ին ստեղծվել է Հունան Ավետրսյանի անվան պետական տնտեսություն, Ծավ և Շիշկերտ գյուղերի բազայի հիման վրա: Զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ, զարգացվել է ոչխարաբուծությունը: Նախկին Ծավ բնակավայրի մեջ ներառված են Ծավ և Շիշկերտ բնակավայրերը: Տարածքը 12836.64 հա: Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1080 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից 37 կմ, մայրաքաղաքից՝ 353կմ:
Ծավ բնակավայրի բնակելի տների թիվը՝ 111 է: Բնակավայրի բնակչության թիվը՝ 381 մարդ:
Բնակլիմայական պայմանները հնարավորություն են տալիս բնակչությանը հողատարածքներում աճեցնելու կարտոֆիլ, լոբի, կաղամբ և այլ բազմատեսակ բանջարաբոստանային կուլտուրաներ: Պտղատու ծառատեսակներից առավել տարածված են խնձորենի ,տանձենի, բալենի, սալորենի ,իսկ այժմ նաև արքայախնձորենի և կիվի:
Խորձոր բնակավայրը գտնվում է բարձր լեռան ձորալանջին: Խորձոր է վերանվանվել 1991 թ.-ին։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 750 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 8կմ, մայրաքաղաքից՝ 308կմ:
Խորձոր բնակավայրի բնակելի տների թիվը՝ 2 առանձնատուն: Բնակչության թիվը՝ 20 մարդ:
Սյունիք բնակավայրը հիշատակվում է 1900թվականից: բնակավայրը իր անվանումը ստացել է տեղանքում գործող ,,Սյունիք ,, ձուլարանի անվանումից, որը շահագործվում էր ֆրանսիացիների կողմից: Բնակավայրի առաջին շինությունները եղել են փայտե բարաքներ, որոնցում գիշերել են գյուղից գրաստներով հանքի վառարանների համար փայտ բերող գյուղացիները: Առաջին երկու քարե շենքերը ֆրանսացիները կառուցել են 1903-1904թթ.: Մեկը ծառայել է որպես գրասենյակ, մյուսը՝ հանքատիրոջ բնակարան: Տարածքում բնակչության մշտական բնակեցումը կապված էր 1928-29թթ. Մինջևան –Կապան երկաթուղու կառուցման հետ:
1929-58թթ. Սյունիքը եղել է Կապանի հանքահարստացման ֆաբրիկայի օժանդակ տնտեսությունը։ 1958թ-ին ստեղծվում է Սյունիքի խորհտնտեսությունը, որի մեջ 1960թ-ին ներառվում են Սիզնագ, Ղարաչիման (Դիցմայրի), Վ.Գյոդաքլու (Վարդավանք), Ն.Գյոդաքլու (Բարգուշատ), Խալաջ (Աճանան), Շհարջիկ, Աչախլու, Բեխ, Սևաքար և Շաբադին (Եղեգ) գյուղերը։ 1984թին Սևաքարը և Շաբադինը (Եղեգը) տարանջատվում են Սյունիքի խորհտնտեսությունից։ Սյունիք գյուղը մինչև 1982թ. գտնվում էր Կապան քաղաքի վարչական տարածքում, իսկ համայնքի Սիզնագ, Դիցմայրի, Վ.Գյոդաքլու (վարդավանք), Ն.Գյոդաքլու (Բարգուշատ), Խալաջ (Աճանան) և Խորձոր (Բաքդաշ) բնակավայրերը՝ Սիզնագի գյուղխորհրդի վարչական տարածքում։ 1982թ-ին Սյունիքը տարանջատվում է Կապան քաղաքից և ներառելով նշված բնակավայրերը՝ կազմավորում ինքնուրույն վարչական միավոր՝ Սյունիքի գյուղխորհուրդը։ 1991թ-ին Սյունիքի գյուղխորհրդից տարանջատվում են Խալաջ (Աճանան) և Վ.Գյոդաքլու (Վարդավանք) գյուղերը՝ կազմավորելով ինքնուրույն վարչական միավորներ։
Սյունիք բնակավայրի տարածքը 2217.20 հա է: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 720 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 6 կմ, մայրաքաղաքից՝ 310կմ:
Սյունիք բնակավայրի բնակելի տների թիվը 98 է: Բնակավայրի բնակչության թիվը՝ 808 մարդ: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությունը:
Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միավորվելուց հետո (1828թ.), Սրաշենում բնակություն են հաստատել Պարսկաստանից ներգաղթած մի խուբ հայ ընտանիքներ։ Սրաշենից մոտ 2կմ արևմուտք պահպանվել են՝ եկեղեցի (Սբ.Հռիփսիմե, 17-րդ դար), գյուղատեղիներ, գերեզմանոցներ (17-18դդ.)։ Սրաշենում 1930-ականներին կազմավորվում է կոլտնտեսությունը, որը 1960թ. միավորվում է Շիկահողի խորհտնտեսությանը՝ 1991թ., տարանջատվելով Շիկահողի գյուղխորհրդից ձևավորվում է Սրաշենի գյուղական խորհուրդը։ Սրաշենը, որպես սահմանամերձ գոտի, զգալի տուժել է 1990-93թթ. պատերազմական գործողությունների ընթացքում։ Սրաշենցիները, կազմավորելով ինքնապաշտպանական ջոկատ, ակտիվ մասնակցություն են ունեցել հայրենի սահմանների պաշտպանության գործում:
Սրաշեն բնակավայրը գտնվում է սահմանամերձ գոտում: Բնակավայրի տարածքը 2122.13 հա է: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1025 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 25կմ, մայրաքաղաքից՝ 341կմ: Բնակելի տների թիվը՝ 54 առանձնատուն: Բնակչության թիվը՝ 115 մարդ:
Կլիման մեղմ է, տեղումները՝ չափավոր։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությունը:
Սևաքարցիների նախնիները այստեղ են վերաբնակվել Ղարաբաղից՝ 18-րդ դարում։ Համայնքի տարածքում և գյուղում կան գյուղատեղիներ (Հունանց ձոր, Քարե նավ, Սրհակ՝ 10-17դդ.), եկեղեցիներ (13-րդ դար), գերեզմանոցներ (10-18դդ.)։ 20-րդ դարի սկզբներին Բաքվում բնակվող Սևաքարցիների «Մասիս» ընկերության հովանավորությամբ գյուղում դպրոց է կառուցվում։ Սևաքարում 1932թ-ին կազմակերպվում է կոլտնտեսություն, որը 1964թ-ին միավորվում է Սյունիքի խարհտնտեսությանը, իսկ 1994թ-ին՝ տարանջատվում։ Սևաքարի գյուղական խորհրդում ներառվել էին Սևաքար, Եղեգ (նախկինում՝ Շաբադին), Չափնի և Ըրկենանց գյուղերը։ 1991թ-ին Եղեգը և Չափնին տարանջատվում են՝ կազմավորելով ինքնուրույն վարչական միավորներ։ Սևաքար բնակավայրը գտնվում է սահմանամերձ գոտում: Բնակավայրի տարածքը 1874.27 հա է: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1100 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 21կմ, մայրաքաղաքից՝ 321կմ: Բնակելի տների թիվը՝ 95: Բնակչության թիվը՝ 217 մարդ:
Ն. Խոտանան բնակավայրն առաջացել է Խոտանանգյուղի հիմքի վրա, որի մասին առաջին տեղեկությունը մեզ է հասել 13-րդ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի աշխատություններից: 18-րդ դարից արդեն տեղեկություններ կային, որ Խոտանան բնակավայրը բաժանվել է երկու բնակավայրերի ՝ Ներքին և Վերին Խոտանանների:
Ն. Խոտանան բնակավայրը գտնվում է Սյունիքի մարզի Կապան համայնքի Շրվենանց , Տավրուս և Վերին Խոտանան բնակավայրերի հարևանությամբ: 19-րդ դարի վերջին մտնում էր Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառի մեջ։ Երբեմն միացած է եղել Վերին Խոտանանին և կազմել է նրա մի թաղը։ Այն գտնվում է փոքրիկ սարալանջի վրա, չունի հարթ տարածքներ, զուրկ է անտառներից և հիմանականում ծածկված է թփուտներով: Գյուղի հարավային մասով հոսում է փոքրիկ առու, որը ամռան ամիսներին ցամաքում է: Գյուղում ամառը երկար է ու տաք , իսկ ձմեռը՝ կարճատև ու մեղմ: Ձմռանը ձյան շերտը հիմնականում 10-20 սմ ից չի անցնում: Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են` անասնապահությունը, դաշտավարությունը:
Ներքին Խոտանան բնակավայրի տարածքը՝ 324.62 հա: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1160 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 21կմ, մայրաքաղաքից՝ 325կմ: Բնակելի տների թիվը՝ 59: Բնակչության թիվը՝ 119 մարդ:
Վերին Խոտանան բնակավայրը հին պատման վայր է, գտնվում է Խոտանան գետի վերնագավառում, Բարգուշատ լեռների հարավային լանջին: Վերին Խոտանան բնակավայրը վերաբնակեցված է 1602թ-ից: Բնակավայրն ավելի հին է՝ քան ենթադրվում է, ինչի մասին վկայում է գյուղի գերեզմանոցում գտնվող 4-րդ դարի կիսավեր մատուռը: Հիշատակվում է 12-13-րդ դարերից, Ստեփանոս Օրբելյանի կողմից Տաթևի վանքին հարկատու գյուղերի հին ցուցակում, ըստ որի վանքին տալիս էր 12 միավորի հարկ։ Մտնում է Սյունիք աշխարհի Բաղք Աճանան գավառի, իսկ 19-րդ դարի վերջերին Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի մեջ։ Այստեղ կա ս. Աստվածածին կիսավեր թաղակապ եկեղեցին /17-րդ դար/, որը եղել է գրչության կենտրոն և ըստ 17-րդ դարի ձեռագիր հիշատակարանների այստեղ օրինակվել են Ավետարանն ու Կանոնագիրքը, ոկողեցու շուրջը կա 14-րդ դարի հուշարձան-դամբարաններ։ Այս գյուղից է ծագում Մովսես Խոտանանցի կաթողիկոսը, որի մասին հիշատակում է Առաքել Դավրիժեցին։
Վերին Խոտանան բնակավայրը գտնվում է սահմանամերձ գոտում: Բնակավայրի տարածքը 2262.46 հա է: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1360 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 25կմ, մայրաքաղաքից՝ 329կմ: Բնակելի տների թիվը՝ 143: Բնակչության թիվը՝ 242 մարդ:
Բնակավայրի կլիման բարեխառն է՝ ամառը մեղմ ու զով. առավելագույն ջերմաստիճանը հասնում է մինչև 30 աստիճան, ձմեռը ցրտաշունչ է, երկարատև շուրջ հինջ ամիս տևողությամբ, մինչև 200 C ցուրտ, հաճախակի են չորային երաշտի տարիները, որից շատ է տուժում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացին:
Պատմական աղբյուրներում հիշատակվում է Մողես, Մուկես, Նավրուզլու ձևերով։ Հնում կոչվում էր Մողես և մտնում էր Սյունիքի Աճանան գավառի մեջ։ Կաղնուտ է վերանվանվել 1949թ. ապրիլի 29-ին։ Կաղնուտում 1830թ. բնակություն են հաստատել Իրանի Ղարադաղ գավառից տեղափոխված մեծ թվով հայեր։ Գյուղի շրջակայքում պահպանվել են միջնադարյան եկեղեցի (Անապատ), դամբարանադաշտ, գերեզմանոցներ և հին բնակավայրի հետքեր, որին տեղացիների կոչում են Հոնապատ, “Նոր Խաչիտափ” սրբատեղի։ Կաղնուտը Սյունիքի մարզի գեղատեսիլ բնակավայրերից է։
Կաղնուտ բնակավայրը գտնվում է սահմանամերձ գոտում: Բնակավայրի տարածքը 1154.09 հա է: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1540 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 23կմ, մայրաքաղաքից՝ 313կմ: Բնակելի տների թիվը՝ 105 առանձնատուն: Բնակչության թիվը՝ 139 մարդ:
Բնակավայրն ունի գյուղատնտեսական ուղղվածություն, բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և բուսաբուծությամբ: Ոռոգման ջուր չունենալու պատճառով բնակչությունը դժվարանում է կազմակերպել գյուղմթերքների արտադրությունը: Բնակիչները հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ:
Դավիթ Բեկ բնակավայրը գտնվում է Բարգուշատի լեռների հյուսիսային ստորոտում, Քաշունի գետի հովտում, սահմանամերձ գոտում: Բնակավայրի տարածքը 2001.73 հա է: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1100 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 25կմ, մայրաքաղաքից՝ 291կմ: Բնակելի տների թիվը՝ 240: Բնակչության թիվը՝ 934 մարդ:
Դավիթ Բեկ բնակավայրը (նախկինում՝ Զեյվա, վերանվանվել է 1949թ.) հիմնվել է 18-րդ դ. Դավիթ Բեկ Զորավարի ցուցոմով՝ Ղարաբաղից տեղափոխված մի քանի ընտանիքների կողմից, որտեղ 19 դ. տեղափոխվել են նաև շրջակա Տախ, Ենկիճա, Փակահան, Ակն, Խաթուն, Բաղ գյուղերի բնակիչները։ Բնակավայրում 1915թ. ապաստան են գտել Վասպուրականից ներգաղթած մի քանի ընտանիքներ։ Բնակավայրի շրջակայքում կան հին գերեզմանոցներ, 17-րդ դարի եկեղեցիների ավերակներ և բնակատեղիներ։ 1866թ. գյուղում կառուցվել է սբ Ստեփանոս եկեղեցի։ Բնակավայրում 1928թ. կազմակերպվել է կոլտնտեսություն, որը 1991- ին լուծարվել է։
Դավիթ Բեկի արևելյան կողմում կա 10-րդ դարի կիսավեր մահարձան, նույն կողմում, 3 կմ հեռավորության վրա, «Տախ» եկեղեցին է համանուն ավերակ բնակավայրում, որի բնակիչները Դավիթ Բեկ են տեղափոխվել 19-րդ դարում։ Բնակավայրի մոտակայքով անցնող Քաշունի գետի վրա 1902 թվականին գյուղի բարերար Գևորգ Եղիազարյանը կառուցեց կամուրջ: Բնակավայրում կա սրբատեղի՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Այն կառուցվել է 1866 թվականից, որի տարածքում նախկինում եղել է փայտե եկեղեցի: Սուրբ Ստեփանոսը սովետական տարիներին փակ էր և օգտագործվում էր որպես պահեստ: Հետագայում այն վերականգնվել և բարեկարգվել է բնակիչների ջանքերով:
Վանեք բնակավայրը գտնվում է Աճանան գետի վերին հոսանքի աջ ափին: Վանեք բնակավայրի տարածքը կազմում է 1652.93 հա: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1240 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 23կմ, մայրաքաղաքից՝ 327կմ: Բնակելի տների թիվը՝ 36 առանձնատուն: Բնակչության թիվը՝ 65 մարդ:
Վանեքի մոտակայքում եղել է հին հայկական Վանիգ բնակավայրը։ Մինչև 1991թ. ընդգրկված էր Նորաշենիկի գյւողխորհրդի կազմում, տարանջատվել և ինքնուրույն գյուղխորհուրդ է ձևավորվել 1991թ. դեկտեմբերին։ Բնակավայրը հայաթափվել էր 19-րդ դարում։ 1989-93թթ. այն վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված և Կապանի տարածաշրջանի բնակավայրերից այստեղ տեղափոխված հայերով։
Զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական և մշակութային հուշարձաններ Վանեք բնակավայը չունի: Սակայն ունի բնական կանաչապատված գեղատեսիլ վայրեր, գեղեցիկ լեռներ :
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ:
Շրվենանց գյուղական համայնքը ներառում է մեկ բնակավայր՝ Շրվենանց: Շրվենանց բնակավայրը հիմնադրվել է 9-րդ դարում: Բարձրությունը ծովի մակերևույթից 1100 մետր է, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 20կմ, մայրաքաղաքից՝ 324կմ: Բնակավայրի տարածքը՝ 516 հա: Նրա տարածքի ձգվածությունը հյուսիսից հարավ կազմում է 3.5կմ, իսկ արևելքից արևմուտք` 2.5կմ: Բնակավայրի կլիման ձմռանը մեղմ է, ամռանը` զով: Բնակլիմայական պայմանները բավարար են բնակվելու և տնտեսություն վարելու համար։ Համայնքի բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ։
Բնակելի տների թիվը՝ 56 առանձնատուն: Բնակչության թիվը՝ 70 մարդ:
Բնակավայրում կա մեկդարյա վաղեմությամբ դպրոցական շենք, որը սակայն չի գործում բավարար թվով աշակերտներ չլինելու պատճառով, իսկ համայնքում հաշվառված դպրոցահասակ երեխաները հաճախում են մարզկենտրոնի դպրոցներ։
Դիցմայր բնակավայրը գտնվում է Սյունիքի մարզում, Ողջի գետի ձախ կողմում: Դիցմայր բնակավայրը մինչև 2017թ. նոյեմբերի 5-ը մտնում էր Սյունիք համայնքի կազմի մեջ, համայնքների խոշորացումից հետո այն մտնում է Կապան համայնքի կազմում: Նախկին անվանումը՝ Ղարաչիման: Դիցմայրի է վերանվանվել 1991 թ.-ին։
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 840 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 6կմ, մայրաքաղաքից՝ 315կմ: Դիցմայրի բնակավայրի բնակելի տների թիվը՝ 35 առանձնատուն: Բնակչության թիվը՝ 76 մարդ:
Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ:
Շիկահողը Սյունիքի հնագույն բնակավայրերից է: Այն գտնվում է Սյունիք աշխարհի Կովսական գավառում: Բնակավայրի մասին առաջին անգամ հիշատակվել է 13-րդ դարի առաջին կեսին,Շիկահողք անունով, Ստեփանոս Օրբելյանի <<Սյունիքի պատմության >>մեջ՝ Տաթևի վանքին հարկատու գյուղերի ցուցակում: Բնական բարենպաստ պայմանների, անտառների, ջրերի, արոտավայրերի շնորհիվ մարդն այստեղ բնակություն է հաստատել վաղնջական ժամանակներից: Հայտնի է Քրկտոր կոչվող Նոր քարեդարյան բնակատեղին (Ք.ա.՝ 7-րդ հազարամյակ): Հայտնաբերված հնագիտական արժեքները վկայում են այստեղ բարձր զարգացման հասած բրոնզեդարյան մշակույթի մասին: Տարածքով անցել են առևտրական ուղիներ, գործել է քարավանատուն: Այն եզակի գյուղերից է, որը երբեք չի ամայացել, չի լքվել: Գյուղում բնակչությունն ավելացել է Թուրքմենչայի պայմանագրից հետո տեղի ունեցած ներգաղթի շնորհիվ: Շիկահողն այն եզակի գյուղերից է, որ պահպանել է իր հնագույն անվանումը, նույնիսկ հայերեն են տեղանունները, չկան օտարահունչ անվանումներ: Գյուղի տարածքում կան 10-18-րդ դդ. գյուղատեղիներ,եկեղեցի, որը կառուցվել է 1215թ., 1888թ.,կառուցված միաթռիչք կամարակապ կամուրջ և դամբարանադաշտեր:
Շիկահող բնակավայրը գտնվում է սահմանամերձ գոտում: Բնակավայրի տարածքը 4313.96 հա է: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 980 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 21կմ, մայրաքաղաքից՝ 337կմ: Բնակելի տների թիվը՝ 127: Բնակչության թիվը՝ 274 մարդ:
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությունը:
Նորաշենիկ բնակավայրը գտնվում է Ողջիի ձախ վտակ Աճանան (Նորաշենիկ) գետի հովտում։ Ներկայիս Նորաշենիկը համեմատաբար նոր գյուղ է, այստեղից էլ՝ Նորաշենիկ (Նոր շեն) անունը: Հին բնակավայրը, որը գտնվում է ներկայիս Նորաշենիկից մոտ 1.5կմ հյուսիսարևելք, մտնում էր Մեծ Հայքի Սյունիք նահանգի Բաղք գավառի մեջ։ Հին գյուղատեղում կա 10-12-րդ դարերի եկեղեցի։ Նորաշենիկի պատմական հուշարձաններից է նաև 1884թ. կառուցված և 1990-93թթ. վերանորոգված եկեղեցին։
Նորաշենիկ բնակավայրի տարածքը 1028 հա է: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1027.50 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 18կմ, մայրաքաղաքից՝ 322կմ: Բնակելի տների թիվը՝ 83 առանձնատուն: Բնակչության թիվը՝ 119 մարդ:
Նորաշենիկ համայնքի սահմանային գոտով հոսում է Շալվա գետը։
Չափնի բնակավայրը գտնվում է սահմանամերձ գոտում: Բնակավայրի տարածքը 1047.57 հա է: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1040 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 19կմ, մայրաքաղաքից՝ 298 կմ: Բնակելի տների թիվը՝ 84 առանձնատուն: Բնակչության թիվը՝ 106 մարդ:
Չափնի բնակավայրի մոտ է գտնվում Ընկանանց բնակավայրը, իսկ մոտ 1.5կմ դեպի հյուսիս՝ «Հին Չափնի» բնակատեղին։ Չափնիի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ։ Հիմք ընդունելով, որ Ըրկենանց և Չափնի բնակավայրերում 1906-12թթ. կառուցվել են եկեղեցիներ, իսկ 1982թ-ին՝ ձիթարան, կարելի է ենթադրել, որ այն հիմնադրվել է 19-րդ դարի երկրորդ կեսին։ Մինչև 1939թ. Չափնին և Ըրկենանցը եղել են առանձին բնակավայրեր, որոնցում կազմակերպված էին կոլտնտեսություններ։ 1940թ-ից Հին Չափնիի բնակչությունը տեղափոխվում է Ըրկենանց բնակավայր, իսկ 1951թ-ին կոլտնտեսությունները միավորվում են, կազմավորվում է առանձին գյուղխորհուրդ։ 1959թ-ին գյուղխորհուրդը լուծարվում է, իսկ կոլտնտեսությունը միավորվում Դավիթբեկի կոլտնտեսությանը։ 1985թ-ին այն տարանջատվում է Դավիթբեկից և միավոևվում Սևաքարի խորհտնտեսությանը, իսկ Չափնին ներեռվում է Սևաքարի գյուղխորհրդի կազմում։ 1991թ-ին, խորհտնտեսության լուծարումից հետո, Չափնին տարանջատվում և կազմավոևում է ինքնուրույն վարչական միավոր՝ Չափնի գյուղխորհուրդը։
Բնակավայրն ունի 1912 թ. եկեղեցի, իսկ գյուղի մոտ խորձորի վանքն է: Այն ունի 10-22 դդ գերեզմանոց և միջնադարյամ եկեղեցի:
Ագարակ բնակավայրը գտնվում է սահմանամերձ գոտում: Տարածքը կազմում է 1850.65 հա: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 950 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 18կմ, մայրաքաղաքից՝ 322կմ: Բնակելի տների թիվը՝ 64: Բնակչության թիվը՝ 194 մարդ:
Ագարակ բնակավայրը հիշատակվում է 12-13-րդ դարերից և մտնում էր Սյունիքի աշխարհի Բաղք-Աճանան գավառի մեջ։ Ըստ հին հարկացուցակի Տաթևի վանքին տալիս էր 20 միավոր հարկ և համարվում էր Սյունիքի խոշոր բնակավայրերից։ Բնակավայրում 1931թ. կազմավորվել է կոլտնտեսություն և գյուղխորհուրդ։ Բնակավայրի շրջակայքում կա երեք հին, 15-17-րդ դարերի գերեզմանոց, տապանագիր ունեցող խաչքարեր, հին գյուղատեղիներ (Գեչուտ և Սիրդարա վայրերում), Սարդարանց և ներկայումս կանգուն՝ 1830թ. կառուցված Օհանա կոչվող եկեղեցիները։
Բնակավայրի կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը՝ զով: Հաճախակի են չորային, երաշտի տարիները, որից շատ է տուժվում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացին: Խմելու ջրով գյուղն ապահովված է 50%-ով: Ունի հիմնական դպրոց, բուժկետ, ակումբ-գրադարան: Խորհրդային կարգերի ժամանակաշրջանում բնակավարը զբաղվում էր դաշտավարությամբ, ծխախոտագործությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ, շերամապահությամբ, անասնաբուծությամբ: Իսկ հիմա բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ:
Աճանան բնակավայրը գտնվում է Ողջի գետի հովտում, սահմանամերձ գոտում: Տարածքը 8799.84 հա է: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 880 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 13կմ, մայրաքաղաքից՝ 317կմ: Բնակելի տների թիվը՝ 71 առանձնատուն: Բնակչության թիվը՝ 252 մարդ:
Հիշատակվում է Խալաջի, Խալաչ, Խըմաճ, Խըմույճ ձևերով։ Նախկինում մտնում էր Սյունիքի Բաղք-Աճանան գավառի մեջ և Տաթևի վանքին տալիս էր 6 միավոր հարկ։ Բնակավայրում կար եկեղեցի։ 1980 -ական թվականների վերջին բնակավայրը վերաբնակեցվել է Բաքվից բռնագաղթած փախստականներով։ Ընդգրկված էր Սյունիքի գյուղխորհրդի կազմում։ 1991թ. տարանջատվել է՝ կազմավորելով ինքնուրույն գյուղխորհուրդ:
Բնակավայրի մոտ կան պղնձարջասպի հանքեր և եկեղեցի:
Աճանան բնակավայրի կլիման բարեխառն է` տաք ամառներով և մեղմ ձմեռներով:
Աղվանի բնակավայրը գտնվում է Քաշունի գետի ափին, սահմանամերձ գոտում: Բնակավայրի տարածքը կազմում է 965.92 հա: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1720 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 37կմ, մայրաքաղաքից՝ 341 կմ: Բնակելի տների թիվը՝ 56 առանձնատուն: Բնակչության թիվը՝ 64 մարդ:
Աղվանի բնակավայրը հիշատակվում է ուշ միջնադարից։ Գյուղը 19-րդ դարում աստիճանաբար հայաթափվել է, բնակչությունը լքել է գյուղը և գյուղն ավերվել է։ Բնակավայրը վերահիմնադրվել է 1923թ.՝ հարևան Տանձատափ գյուղից վերաբնակեցվածների կողմից։ 1928թ. ստեղծվել է Աղվանու կոլտնտեսությունը և գյուղական խորհուրդը։ 1952թ. գյուղական խորհուրդը լուծարվել է, կոլտնտեսությունը ընդգրկվել է Տանձավերի կոլտնտեսության, իսկ բնակավայրը Տանձավերի գյուղխորհրդի կազմում։ 1991թ. Աղվանին անջատվել է Տանձավերի գյուղխորհրդից՝ կազմելով ինքնուրույն վարչական միավոր։ Բնակավայրի հարավային մասում կա 17-18 դդ. գերեզմանոց՝ տապանագիր խաչքարերով և բազալտե սրբատաշ քարերով կառուցված թաղակապ կիսավեր եկեղեցի։ Բնակավայրից մոտ 400 մ ներքև, հարավ-արևմտյան մասում կան մ.թ.ա. 2-1 հզմ. դամբարանադաշտեր։ Բնակավայրում կառուցված է 1941-45թթ. Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձան։
Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և հացահատիկի մշակությամբ։
Շիշկերտ բնակավայրը գտնվում է Խուստուփ լեռան լանջին, Ծավ գետի ձախակողմյան Շիշկերտվտակի ձախ ափին, Ծավ գյուղից 12 կմ հյուսիս-արևմուտք։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1800 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 48կմ, մայրաքաղաքից՝ 360 կմ: Բնակելի տների թիվը՝ 56 առանձնատուն: Բնակչության թիվը՝ 47 մարդ:
Շիշկերտ բնակավայրի բնակելի տների թիվը՝ 18 առանձնատուն:
Բնակավայրը շրջապատված է խիտ անտառներով, որտեղից սկիզբ է առնում Բասուտա գետը, որը հոսում է Ծավ - Հանդգյուղերով, հասնում է մինչև ադրբեջանական գրավյալ տարածքները և թափվում է Արաքս գետը։ Շիշկերտ գյուղի անվան ծագումը եկել է (Շիշ - թուրքերենից 6, այսինքն 6 ձորերի մեջ է կերտված)։
Օխտար գյուղը հնագույն բնակավայր է, նախկինում ադրբեջանցիներով բնակեցված, այն 1998-99թթ վերաբնակեցվել է Բաքվից ներգաղթած փախստականներով: Օխտար գյուղը գտնվում է Աճանան գետի հովտում: Գյուղի ներքին մասով հոսում է Էջանան գետը, կլիման բարեխառն է, ամռանը շատ տաք է, իսկ ձմռանը` ցուրտ: Կապան քաղաքից գտնվում է 21կմ հեռավորության վրա, մայրաքաղաքից՝ 331կմ: Օխտար բնակավայրի տարածքը 719.33 հա է: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1070 մետր: Բնակելի տների թիվը՝ 44 առանձնատուն: Բնակչության թիվը՝ 92 մարդ:
Բնակավայրում չկան հիմնական արդյունաբերական և ծառայությունների բնագավառի ձեռնարկություններ։
Բնակավայրի բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ լոբու, կարտոֆիլի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ, ինչպես նաև անասնապահությամբ։ Վերջին տարիներին համայնքում զարգացել է մեղվաբուծությունը։
Բնակավայրի հրատապ խնդիրներից են ճանապարհների, միջնակարգ դպրոցի, ոռոգման ջրագծի վերանորոգումը՝ բարեկարգումը: Ճանապարհի բարեկարգումը կնպաստի գյուղմթերքների հեշտ սպառմանը, դպրոցինը՝ աշակարտների թվի ավելացմանը և ուսման որակի բարձացմանը, ոռոգման ջրագծի վերանորոգումը կնպաստի այգեգործության զարգացմանը և ցանկատարածությունների ավելացմանը:
Տավրուս բնակավայրը գտնվում է Բարգուշատի լեռների հարավ լանջին, Աճանան գետի հովտում: Տավրուսը (Դովրուսը) նախկինում մտնում էր Զանգեզուրի գավառի Կապանի ոստիկանական շրջանի մեջ: Խորհրդային շրջանում ներառվել էր Նորաշենիկի գյուղխորհրդի և Նորաշենիկի խորհրդտնտեսության կազմում: Նորաշենիկի գյուղխորհրդից տարանջատվել է 1991թ.` կազմավորվելով առանձին վարչական միավոր: 1989-90թթ. բնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայերով և Կապանի տարածաշրջանի այլ բնակավայրերից եկած բնակիչներով:
Տավրուս բնակավայրի տարածքը 724հա է: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1120 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 25կմ, մայրաքաղաքից՝ 329կմ: Բնակելի տների թիվը՝ 32 առանձնատուն: Բնակչության թիվը՝ 86 մարդ:
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսական գործունեությամբ, անասնապահությամբ, հողագործությամբ:
Ուժանիսը հին բնակավայր է, գտնվում է սահմանամերձ գոտում: Տարածքը՝ 1433.60 հա: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1120 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 26կմ, մայրաքաղաքից՝ 330կմ: Բնակելի տների թիվը՝ 73, բնակչության թիվը՝ 125: Նախկինում 3 անգամ տեղահանվել է, գյուղի նախնիները ներգաղթել են Ղարաբաղից և բնակություն հաստատել «Սպիտակ աղբյուր» կոչվող տարածքում 629 թվականին տեղահանվել և բնակություն հաստատել Շինատեղ կոչվող հանդամասում, ուր այժմ էլ կանգուն է կիսաքանդ, ավերված եկեղեցին։ 3-րդ անգամ գյուղը տեղահանվեց և բնակություն հաստատեց այժմյան տեղանքում, որտեղ 1873 թվականին կառուցված է եկեղեցին։
1932-1982 թթ․ Ուժանիսում գործել է դպրոց, որը սկզբում տարրականի կարգավիճակով էր, 1983 թվականից չի գործում։ Այսօր դպրոցահասակ երեխաները սովորում են հարևան Եղվարդ գյուղի միջնակարգ դպրոցում։
1991 թվականի մարտի 21-ին բնակիչների ընդհանուր ժողովը որոշեց տարանջատվել Եղվարդի գյուղխորհրդից և ստեղծել տեղական իշխանության սեփական մարմիններ։ 1991 թվականի ապրիլի 3-ին ձևավորվեց Ուժանիսի գյուղխորհուրդը։
Ճակատեն բնակավայրը Սյունիքի նահանգի Արևիք գավառի հին բնակավայրերից մեկն է։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են 10-րդ դարում կառուցված սուրբ Հռիփսիմե եկեղեցի, մատուռը, կամուրջը, որոնք կառուցվել են 15-16-րդ դարերում։ Ճակատեն բնակավայրը գտնվում է Մեղրու լեռնաշղթայի արևելյան գեղատեսիլ, անտառածածկ լանջին, ծովի մակերևույթից 1100 մ բարձրության վրա և մարզկենտրոնից 12 կմ հեռավորության վրա, մայրաքաղաքից՝ 328կմ։ Այն գտնվում է սահմանամերձ գոտում: Տարածքը 5532.21 հա է: Բնակելի տների թիվը՝ 110 առանձնատուն: Բնակչության թիվը՝ 222 մարդ: Համայնքը չունի արդյունաբերական ձեռնարկություններ և հիմնական սպառման շուկա: Բնակչություն հիմնականում զբաղվում է հողագործությամբ, անասնապահությամբ: Յուրաքանչյուր տնտեսություն իր արտադրած միսը, կաթը, պանիրը, և այլ կաթնամթերքը ինչպես նաև մնացած բանջարաբոստանային կուլտուրաները ինքնուրույն է իրացնում Կապանի շուկայում կամ այլ վաճառակետերում, քանի որ համայնքը սպառման և իրացման հիմնական գյուղատնտեսական արտադրանքի ծավալներ և ծառայություններ չունի: Համայնքն ունի հիմնական դպրոց, որտեղ սովորում են 7 աշակերտներ: Դպրոցը նախատեսված է 100 աշակերտի համար:
ՀՀ Սյունիքի մարզի Ձորաստան բնակավայրն ունի մեկ բնակավայր, որը գտնվում է մարզկենտրոն Կապան քաղաքից 22 կիլոմետր դեպի հյուսիս – արևմուտք, իսկ մայրաքաղաքից՝ 326կմ հեռավորության վրա: Ձորաստան բնակավայրի տարածքը 3330.73 հա է: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1210 մետր: Բնակելի տների թիվը՝ 111 առանձնատուն: Բնակչության թիվը՝ 67 մարդ:
Ձորաստանի շրջակայքում պահպանվել են միջնադարյան ամրոցի և բնակավայրերի մնացորդներ, XVII դարի գերեզմանոցներ և եկեղեցու ավերակներ կան նաև 1830 թ. Սբ. Աստվածածին եկեղեցի և “Կոտրած եղցի” սրբատեղի։
Համայնքի բնակիչները հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ։
Առաջաձոր բնակավայրը գտնվում էր պատմական Սյունիքի Բաղք գավառում։ Բնակիչների նախնիների մի մասը բնիկ է, մյուսը եկել է տարբեր տեղերից՝ Ղարաբաղի Առաջաձոր գյուղից (1760-70թթ.), Գողթնից (1805-1806թթ.), Ղարադաղից (1829թ.)։ Նախախորհրդային շրջանում գյուղում կարևոր դեր էին խաղում ՄելիքՍտեփանյանները։
Առաջաձորը 1958թ. միավորված էր Նորաշենիկի պետական տնտեսության հետ, 1991թ. որպես առանձին վարչական միավոր կազմավորել է Առաջաձորի գյուղական խորհուրդը՝ տարանջատվելով Նորաշենիկի գյուղխորհուրդից։ Գյուղում կար դեռևս 1898թ. կառուցված դպրոց։Առաջաձորի շրջակայքում կան միջնադարյան գերեզմանոցներ, «Կռապաշտ» կոչվող գյուղատեղի, եկեղեցիներ, իսկ գյուղի կենտրոնում գտնվող 1480թ. Մելիք-Ստեփանյանների կողմից կառուցված եկեղեցին կանգուն է։ Գյուղում է գտնվում Մելիք-Ստեփանյանների տոհմական դամբարանը։
Առաջաձոր բնակավայրի տարածքը 1286.93 հա է: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1100 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 20կմ, մայրաքաղաքից՝ 330կմ: Բնակելի տների թիվը՝ 120 առանձնատուն: Բնակչության թիվը՝ 131 մարդ:
Տանձավեր բնակավայրը վերաբնակեցվել է 1932թ.-ին, Հարժիսից, Լեռնաձորից և Շրվենանցից եկած բնակչությամբ: Բնակավայրի տարածքում առկա է 1705թ-ին կառուցված Սուրբ Հռիփսիմե եկեղեցին: Կա նաև Սուրբ Ստեփանոս եկեղեցու ավերակներ:
Տանձավեր բնակավայրը ներառում է մեկ բնակավայր՝ գ. Տանձավեր: Տանձավեր բնակավայրը գտնվում է սահմանամերձ գոտում: Տարածքը 1677.81 հա է: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1600 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 35կմ, մայրաքաղաքից՝ 339կմ: Բնակելի տների թիվը՝ 75 առանձնատուն: Բնակչության թիվը՝ 203 մարդ: Բնակլիմայական պայմանները բավարար են բնակվելու և տնտեսություն վարելու համար։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և այգեգործությամբ:
Բարգուշատ բնակավայրը մինչև 1988թ. բնակեցված էր ադրբեջանցիներով, նրանց արտագաղթից հետո՝ 1989-92թթ.-ին բնակավայրը վերաբնակեցվում է Ադրբեջանից բռնագաղթված հայերով: Այժմ Բարգուշատում ապրում են տարբեր վայրերից եկած բնակիչներ: Բարգուշատը նախկինում անվանում էին Ներքին Գոդաքլու: Բարգուշատ է վերանվանվել 2006 թ.-ի հուլիսի 4-ին:
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 820 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 10կմ, մայրաքաղաքից՝ 306կմ: Բարգուշատ բնակավայրի բնակելի տների թիվը՝ 23 առանձնատուն: Բնակչության թիվը՝ 71:
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։
Սզնակ բնակավայրը գտնվում է Սյունիքի մարզում, Ողջի գետի ձախ կողմում: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 760 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 6կմ, մայրաքաղաքից՝ 306կմ:
Սզնակ բնակավայրի բնակելի տների թիվը՝ 42 առանձնատուն: Բնակչության թիվը՝ 131 մարդ:
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։
Ներքին Հանդ բնակավայրը հիմնվել է 1825-28թթ.Պարսկաստանի Ղարադաղ գավառի Վինա, Ամրագու և Քարագլուխ գյուղերից գաղթած մի քանի ընտանիքներից, որոնք անասնապահներ, հողագործներ և տարբեր արհեստներով զբաղվող գյուղացիներ էին: Ներկայիս Ներքին Հանդ բնակավայրը հիմնվել է 1980-ականների սկզբին՝ հին գյուղից 1.5-2 կմ դեպի հարավ արևելք ընկած «Սեկտար» կոչվող հանդամասում։ Մինչ հոկտեմբերյան հեղափոխությունը նրանք բնակություն են հաստատել ներկայիս գյուղից 4կմ հեռավորության վրա գտնվող շենատեղ հանդամասում, այնուհետև ռուս-թուրքական պատերազմից հետո, տեղափոխվել Վարդանասարի հովտային մաս՝ Բասուդա գետի աջակողմյան հատվածը, որտեղ կար եկեղեցի և այնտեղ մնացել մինչև 1985թ.: Այնուհետև տեղափոխվել են Բասուդա գետի ձախակողմյան հատվածում պետականորեն կառուցված տիպային շենքեր: Ներքին Հանդը նախկինում լինելով սահմանամերձ գյուղ՝ պաշտպանական և ռազմավարական տեսանկյունից կարևոր նշանակություն է ունեցել հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում և 1991-93թթ. պատերազմական գործողությունների ժամանակ զգալի տուժել է։ 1993թ-ին ազերինները ներխուժել են գյուղ և հրդեհել այն։ Մեկ տարի անց՝ 1994թ. հանդեցիները կրկին վերադարձել են գյուղ և մինչ այժմ բնակվում են այնտեղ:
Ներքին Հանդ բնակավայրի տարածքը 6272.03 հա է: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 950 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 36կմ, մայրաքաղաքից՝ 352կմ: Բնակելի տների թիվը՝ 22: Բնակչության թիվը՝ 141 մարդ:
Բնակլիմայական պայմանները հնարավորություն են տալիս բնակչությանը հողատարածքներում աճեցնելու բազմատեսակ բանջարանաբոստանային կուլտուրաներ, իսկ պտղատու ծառատեսակներից առավել տարածված են խնձորենին, տանձենին, կեռասենին, նռենին, սալորենին, արքայախնձորենին և այլ տեսակներ:
Խդրանց բնակավայրը գտնվում է Բարգուշատ լեռների ճյուղերից մեկի լանջին: Տարբեր աղբյուրներում հիշատակվում է Խդրանց, Խոտորանց, Խտրանց, Սիրքաթաս և այլ ձևերով։ Տեղացիների վկայությամբ գյուղը նախկինում անվանվել է Ծաղկաձոր։
Համապատասխանում է Սյունիքի Բարգուշատ գավառի Խոտորանց բնակավայրին, որի բարբառային հնչյունափոխությունից էլ առաջացել է Խդրանց անվանումը։ Օտարներն անվանել են նաև Սիրքաթաս։ Գյուղում կա եկեղեցի (1892թ.), մոտ 2 կմ արևելք՝ Չորեքդռնի ավերակ վանքը, 1 կմ հյուսիս-արևելք՝ գերեզմանատներ, խաչքարեր։ Խդրանցը միավորված էր Ագարակի կոլտնտեսության հետ, որպես ինքնուրույն վարչական միավոր կազմավորվել է 1991թ. մայիսին։
Խդրանց բնակավայրը գտնվում է սահմանամերձ գոտում: Բնակավայրի տարածքը 696.74 հա է: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1030 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 17կմ, մայրաքաղաքից՝ 321կմ: Բնակելի տների թիվը՝ 33 առանձնատուն: Բնակչության թիվը՝ 71 մարդ:
Բնակավայրի հիմնական գյուղատնտեսական արտադրանքը սպառվում է մարզկենտրոնի շուկայում: Դրանք հիմնականում կազմում են դաշտավարության, անասնապահության և մեղվաբուծության բնագավառից ստացված արտադրանքը, ինչպես նաև հատապտուղների և այլ անմշակ /բնական/ կանաչեղենի հավաքում և իրացում:
Գոմարան բնակավայրը գտնվում է Մեղրու լեռների համակարգին պատկանող մի փոքրիկ սարավանդի վրա, Ողջի գետի աջ ափին: Գոմարան բնակավայրը նախկինում մտնում էր նախկին Գեղանուշ համայնքի կազմի մեջ։
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1040 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 7կմ, մայրաքաղաքից՝ 310կմ: Գոմարան բնակավայրի բնակելի տների թիվը՝ 43 առանձնատուն: Բնակավայրի բնակչության թիվը՝ 71 մարդ:
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և այգեգործությամբ։
Գեղանուշ բնակավայրը գտնվում է մեղրու լեռների ճյուղավորումներից մեկի լանջին: Բնակավայրը նախկինում մտնում էր Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր Գավառի մեջ, Գեղանուշ է Վերանվանվել ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի 1949թ. հունիս 29-ի հրամանագրով (նախկին անվանումը Կյուտկում)։ Բնակավայրը 1933թ. ներառելով Գոմարան բնակավայրը՝ կազմավորել է կոլտնտեսություն, որը 1991թ. լուծարվել է։ Գեղանուշի շրջակայքում կան Սրհակ, Խնգյու և Ղազանգյոլ հին բնակատեղերի ավերակներ, դամբարան (մ.թ.ա. 1 հզմ), 10-17 դդ. գերեզմանատուն։ Գյուղում կա երկու եկեղեցի, որից առաջինը 15-16 դդ. կառույց է, երկրորդը՝ սբ Հռիփսիմեն՝ կառուցված 1800թ., վերանորգվել և ներկայումս գործում է։
Գեղանուշ բնակավայրը գտնվում է սահմանամերձ գոտում: Տարածքը կազմում է 7690.22 հա: Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1040 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 6կմ, մայրաքաղաքից՝ 322կմ: Գեղանուշ բնակավայրի բնակելի տների թիվը՝ 97 առանձնատուն: Բնակավայրի բնակչության թիվը՝ 367 մարդ:
Արծվանիկ բնակավայրը գտնվում է Բարգուշատի լեռների ճյուղերից մեկի լանջին, սահմանամերձ գոտում: Բնակավայրի տարածքը 2819.17 հա է: Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1140 մետր, հեռավորությունը մարզկենտրոնից 14կմ, մայրաքաղաքից՝ 302կմ: Բնակելի տների թիվը՝ 211 հատ: Բնակչության թիվը՝ 819 մարդ:
Արծվանիկը հնում կոչվել է Երեց կամ Երեցվանիկ և մտել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Բաղք (Քաշունիք) գավառի մեջ, այնուհետև՝ Արծեվանիկ գյուղ՝ Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառում, Կապանի ոստիկանական շրջանում։ Ըստ հին հարկացուցակի Տաթևի վանքին տալիս էր 12 միավոր հարկ։ Արծվանիկը պատմական հարուստ անցյալ և նշանավոր հնավայր-հուշարձաններ ունեցող բնակավայր է։ Նախկին բնակավայը, որը գտնվել է Արծվանիկից մոտ 1 կմ հարավարևմուտք, ըստ Ստ. Օրբելյանի՝ Երեց կամ Երեցվանիկ է կոչվել վանահայր և հետո՝ Սյունյաց եպիսկոպոս Երիցակի անվամբ, որն այստեղ շինել է Երիցվանքը (6-րդ դար)՝ իր հարակից եկեղեցիով և ճգնավորի մատուռով։ Այստեղ է գտնվում Ագռավի տապան միջնադարյան կառույցը և հնագույն ամրոցի (մ.թ.ա. 4-1 դար) ավերակները։ Բնակավայրի տարածքում կան դամբարանադաշտեր (մ.թ.ա. 2-1 հզմ), գերեզմանոցներ՝ տապանագիր խաչքարերով, հին գյուղատեղիներ, եկեղեցիներ։ Արծվանիկում Դավիթ Բեկի ժամանակներում տեղի է ունեցել ճակատամարտ, որում զոհվել է Չավանդուրի իշխան Թորոսը։ Գյուղում 1881թ. եղել է Րաֆֆին, որը նյութեր է հավաքել Դավիթ Բեկի մասին։ Արծվանիկում 1929թ. կազմավորվել է կալտնտեսություն, որը 1980-ին վերակազմավորվել է խորհրդային տնտեսության, լուծարվել է 1991թ. մայիսի 20-ին։
Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են` անասնապահությունը, բանջարաբուծություն, դաշտավարությունը:
Facebook
Location on Google Maps
YouTube