1991 թ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Մնիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության Պետական Կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից՝ ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը:
1992 թվականի հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ>>՝ այդ կերպ հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին:
Լինելով պաշտպանության նախարարի պաշտոնում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսպես է բնութագրել Բանակի անցած ճանապարհը. <<Մեր բանակը պատմական կարճ ժամանակահատվածում՝ անցնելով ծանր փորձություններ՝ պատերազմներով և բանակի խաղաղ կառուցմամբ, թրծվել է և դարձել մեր անկախության գլխավոր երաշխիքը և այսուհետ հպարտության և ներշնչման աղբյուր է>>: