|
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ/«ՍԻՄՈՆԱ» ՍՊԸ/
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
05/05/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
16/05/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցությանգնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի/21.06.2014թ. ՀՕ-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2022 թվականի մայիսի 16-ին, ժամը՝ 12:00-ին Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ Արծվանիկ, Վ․ Սահակյան փ․, շենք 23) տեղի կունենան «Սիմոնա» ՍՊԸ կողմից ՀՀ Սյունիքի մարզի Արծվանիկի բազալտների հանքավայրի «Արևելյան» տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների նախնական համաձայնության վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին փուլ):
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ՄՐՑՈՒՅԹ /թիվ 2 ՆՈՒՀ ՀՈԱԿ/
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
02/05/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
03/06/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Կից ներկայացված է ՀՀ Սյունիքի մարզի <<Կապանի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ում թափուր պաշտոնի համար մրցույթի հայտարարությունը։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
29/04/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
30/04/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Կապան համայնքի հարգելի՛ բնակիչներ
 2022 թվականի ապրիլի 30-ին Կապան համայնքում ևս անցկացվելու է համապետական շաբաթօրյակ։
 Կապանի համայնքապետարանը կոչ է անում համայնքում գործող հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների, ուսումնական, առողջապահական հաստատությունների կոլեկտիվներին և բոլոր կապանցիներին, ակտիվորեն մասնակցել համայնքի մաքրման և բարեկարգման աշխատանքներին։
 Այս համապետական միջոցառմանը կարևոր է յուրաքանչյուրիդ մասնակցությունը, ուստի ակնկալում ենք բոլորիդ ակտիվությունը և նախաձեռնող լինելը:
 Մաքրման աշխատանքների հետևանքով հավաքված աղբի տեղափոխման համար կարող եք դիմել Կապանի կոմունալ ծառայությանը՝ հեռ. 098 71 09 99 կամ 093 43 63 95:
|
| | |
|
|
|
ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ /թիվ 5 ՆՈՒՀ ՀՈԱԿ/
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
25/04/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
27/05/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Կից ներկայացված է ՀՀ Սյունիքի մարզի <<Կապանի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն>> ՀՈԱԿ-ում թափուր պաշտոնների համար մրցույթի հայտարարությունը։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
18/04/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
25/04/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Կապանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ 2022 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 15։00-ին՝ համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Կապան համայնքի ավագանու հերթական նիստը։ Ավագանու նիստին կարող են ներկա լինել նաև հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ, որոնք իրենց մասնակցության մասին պետք է նախապես տեղյակ պահեն համայնքապետարանի աշխատակազմին․ հասցեն՝ Արամ Մանուկյան 5ա, հեռախոս՝ 0285 4 36 68։
|
| | |
|
|
|
|
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՈՒՅՔԻ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
01/04/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
03/05/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ գույքի բաց դասական աճուրդ վաճառք. ԼՈՏ 1 - Կապան համայնքի Կապան քաղաքի Ձորք թաղամասի 18 շենքի թիվ 75 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 15.4 ք.մ. մակերեսով տարածքը՝ մեկնարկային գին սահմանելով 600000 դրամ: ԼՈՏ 2 - Կապան համայնքի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 29 շենքի թիվ 41 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 13.9 ք.մ. մակերեսով տարածքը՝ մեկնարկային գին սահմանելով 600000 դրամ: ԼՈՏ 3 - Կապան համայնքի Կապան քաղաքի Վարդավանք գյուղի 3-րդ թաղամասի թիվ 5 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 67.1 քառ.մետր մակերեսով ակումբի շենքը 0.03249 հա սպասարկման հողամասով՝ մեկնարկային գին սահմանելով 1500000 դրամ: ԼՈՏ 4 - Կապան համայնքի սեփականություն հանդիսացող Mitsubishi Pajero 2.6 մակնիշի ավտոմեքենան՝ մեկնարկային գին սահմանելով 600000 դրամ: ԼՈՏ 5 - Կապան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող VAZ 21013 մակնիշի ավտոմեքենան ՝ մեկնարկային գին սահմանելով 150000 դրամ: Աճուրդը տեղի կունենա 2022թ. մայիսի 03-ին ժամը 10:00-ին Կապանի համայնքապետարանի շենքում /Ա. Մանուկյան 5ա/: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/աճուրդին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը: Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից, որը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը: Աճուրդի կանոնակարգին և վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:
Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի բաց դասական աճուրդ վաճառք. ԼՈՏ 1- Ծածկագիր 09-001-0249-0076 Կապան համայնքի Կապան քաղաքի Աշոտավան թաղամասի թիվ 69 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.0275 հա հողամաս, որից շինության համար 96.0 քմ /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 34.9%/ ավտոտեխսպասարկման կետ կառուցելու նպատակով՝ մեկնարկային գին սահմանելով 566280 դրամ: ԼՈՏ 2 - Ծածկագիր 09-001-0117-0063 Կապան համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 14/21 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.01107 հա հողամաս, որից շինության համար 36.0 քմ /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 32.5%/ բնակելի տուն կառուցելու նպատակով՝ մեկնարկային գին սահմանելով 639300 դրամ: ԼՈՏ 3 - Ծածկագիր 09-042-0014-0012 Կապան համայնքի Եղվարդ գյուղի 2-րդ փողոցի թիվ 35/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.03333 հա հողամաս, որից շինության համար 49.28 քմ /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 15%/ բնակելի տուն կառուցելու նպատակով՝ մեկնարկային գին սահմանելով 94600 դրամ: ԼՈՏ 4 - Ծածկագիր 09-001-0104-0463 Կապան համայնքի Բաղաբերդ թաղամաս թիվ 27/11 հասցեումհասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.0485 հա հողամաս, որից շինության համար 49.28 քմ /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 10.1%/ բնակելի տուն կառուցելու նպատակով՝ մեկնարկային գին սահմանելով 1500000 դրամ: ԼՈՏ 5 - Ծածկագիր 09-001-0408-0019 Կապան համայնքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 26/6,11 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.00218 հա հողամաս, որից շինության համար 21.21 քմ /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 96%/ խանութ սրահ կառուցելու նպատակով՝ մեկնարկային գին սահմանելով 94600 դրամ: ԼՈՏ 6 - Ծածկագիր 09-001-0104-0462 Կապան համայնքի Ձորք թաղամասի թիվ 9/24 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.0015 հա հողամաս, որից շինության համար 15.0 քմ /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 100%/ խանութ սրահ կառուցելու նպատակով՝ մեկնարկային գին սահմանելով 200000 դրամ: ԼՈՏ 7 - Ծածկագիր 09-094-0003-006 Կապան համայնքի Վարդավանք գյուղի 1-ին թաղամասի թիվ 25 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.00639 հա հողամաս, որից շինության 23.8 քմ /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 37.2%/ խանութ սրահ կառուցելու նպատակով՝ մեկնարկային գին սահմանելով 70000 դրամ: ԼՈՏ 8 - Ծածկագիր 09-113-0304-0006 Կապան համայնքի Օխտար գյուղի Հռոմանց թաղամասի թիվ 12 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերից 0.25166 հա հողամաս, որից շինության համար 49.28 քմ /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 1.95%/ բնակելի տուն կառուցելու նպատակով՝ մեկնարկային գին սահմանելով 250000 դրամ: ԼՈՏ 9 - Ծածկագիր 09-064-0202-0100 Կապան համայնքի Ներքին Խոտանան գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատենտեսական նշանակության վարելահողերի հողատեսքի 4.38579 հա հողամաս գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով՝ մեկնարկային գին սահմանելով 986810 դրամ: ԼՈՏ 10 - Ծածկագիր 09-001-0113-0204 Կապան համայնքի Գ. Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 79 գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողերից 0.025 հա հողամաս, որից շինության համար 176.0 քմ /կառուցապատման տարածքի հարաբերությունը հողամասի մակերեսին 70.4%/ ավտոլվացման կետ կառուցելու նպատակով՝ մեկնարկային գին սահմանելով 721875 դրամ: Աճուրդը տեղի կունենա 2022թ. մայիսի 03-ին ժամը 11:00-ին Կապանի համայնքապետարանի շենքում /Ա. Մանուկյան 5ա/: Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/աճուրդին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը: Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է աճուրդում հաղթած մասնակից, որը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի գինը: Աճուրդի կանոնակարգին և վաճառվելիք լոտերին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև աճուրդի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը/:
Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աճուրդային և մրցութային հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողամասերի վարձակալութան իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթ. ԼՕՏ 1- Ծածկագիր 09-067-0118-0011 Կապան համայնքի Նորաշենիկ գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատենտեսական նշանակության վարելահողերի հողատեսքի 1.00341 հա հողամաս, գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով՝ 5 /հինգ/ տարի ժամկետով մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 7500 դրամ: ԼՕՏ 2- Ծածկագիր 09-087-0130-0002 Կապան համայնքի Սևաքար գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատենտեսական նշանակության վարելահողերի հողատեսքի 2.59805 հա հողամաս, գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով՝ 5 /հինգ/ տարի ժամկետով մեկնարկային տարեկան վարձավճար սահմանելով 10000 դրամ: Մրցույթը տեղի կունենա 2022թ. մայիսի 03-ին ժամը 12:00-ին Կապանի համայնքապետարանի շենքում /Ա. Մանուկյան 5ա/: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել. ա/հայտ, բ/ մրցույթին մասնակցության համար սահմանված 5000 դրամի չափով վճարի անդորրագիր, գ/անձնագիր, իրավաբանական անձանց համար՝ հիմնադիր փաստաթղթերը: Մրցույթի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար լոտի արժեքի 5%-ի չափով: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը համարվում է մրցույթում հաղթած մասնակից, որը արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի մեկ տարվա վարձավճարը միանվագ: Մրցույթի կանոնակարգին և կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրման լոտին մասնակիցները կարող են ծանոթանալ մինչև մրցույթի բացման նախորդ օրը՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-17:00 ընկած ժամանակահատվածում /բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածը: Տեղեկությունների համար դիմել Կապան համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով, հեռախոս 0285 42036: Կապան համայնքի աճուրդային և մրցութային հանձնաժողով:
|
| | |
|
|
|
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
17/03/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
24/03/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Կապանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ 2021 թվականի մարտի 24-ին՝ ժամը 15։00-ին՝ համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Կապան համայնքի ավագանու հերթական նիստը։ Ավագանու նիստին կարող են ներկա լինել նաև հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ, որոնք իրենց մասնակցության մասին պետք է նախապես տեղյակ պահեն համայնքապետարանի աշխատակազմին․ հասցեն՝ Արամ Մանուկյան 5ա, հեռախոս՝ 0285 4 36 68։
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
01/03/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
15/03/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Կապանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ 2022 թվականի մարտի 15-ին՝ ժամը 15։00-ին, Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում /հասցեն՝ ք․ Կապան, Ա․ Մանուկյան 5ա/ կքննարկվի՝
1․ Կապան համայնքի 2022-2026թթ զարգացման ծրագիրը,
2․ Կապան համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանը,
3․ Կապան համայնքում 2022 թվականին նախատեսվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը։
Շահագրգիռ բոլոր անձինք և կազմակերպությունները կարող են մասնակցել քննարկմանը։
Կից նախագծի հետ կապված առաջարկությունները կարող եք ներկայացնել kapanmayor@gmail.com էլեկտրոնային փոստով։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /«ՄԱՆԻՍԱ» ՍՊԸ/
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
22/02/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
02/03/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2022թ մարտի 2-ին, ժամը 15:00-ին Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք․ Կապան, Ա․ Մանուկյան 5ա) տեղի կունենա «Մանիսա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Սյունիքի մարզի Կապանի ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի «Մանիսա» տեղամասի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
08/02/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
15/02/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Կապանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ 2022 թվականի փետրվարի 15-ին՝ ժամը 15։00-ին՝ համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Կապան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի առաջին նիստը։ Ավագանու նիստին կարող են ներկա լինել նաև հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ, որոնք իրենց մասնակցության մասին պետք է նախապես տեղյակ պահեն համայնքապետարանի աշխատակազմին․ հասցեն՝ Արամ Մանուկյան 5ա, հեռախոս՝ 0285 4 38 68, 0285 4 20 36։
|
| | |
|
|
|
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
03/02/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
04/02/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2022 թվականի փետրվարի 4-ին, ժամը 11։00-ին, Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում՝ Ա․ Մանուկյան 5ա հասցեում, կիրականացվի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության հետ կապված համայնքային երկրորդ ընդհանուր ժողով: Ժողովին մասնակցության մուտքն ազատ է: Ծրագրի հետ կապված հարցերը կարող եք ուղարկել kapanmayor@gmail.com էլեկտրոնային փոստին կամ զանգահարել +37494314151 հեռախոսահամարին։ Ծրագրով նախատեսվում է համայնքային ենթակայության նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատություններում տեղադրել ինքնավար արևային էլեկտրակայաններ։ Ընդհանուր տեղադրվելու է 114 կՎտ հզորությամբ ինքնավար արևային էլեկտրակայան։ Ծրագրի սպասվող արդյունք է այն որ, համայնքում էներգախնայողության համակարգի ձևավորումը համայնքային բյուջեի համար կստեղծի մոտ 4,051,400 ՀՀ դրամի խնայողություն։ ԱՐԷԿ-ների տեղադրումը կփոխհատուցի՝ 1. Կապանի թիվ 1 ՆՈւՀ-ի, 2. Կապանի թիվ 13 ՆՈւՀ-ի, 3. Կապանի թիվ 6 ՆՈւՀ-ի, 4. Կապանի թիվ 7 ՆՈւՀ-ի, 5. Կապանի թիվ 8 ՆՈւՀ-ի, 6. Կապանի թիվ 9 ՆՈւՀ-ի, 7. Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ-ի, 8. Կապանի աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ-ի և Կապանի Դ․ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց ՀՈԱԿ-ի, 9. Կապանի թիվ 3 երաժշտական դպրոցի հոսանքների ծախսերը։ Ծրագրի ընդհանուր արժեքի 5%-ը համայնքային ներդրումն է։
|
| | |
|
|
|
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ /«Կապանի ՃՇՇ» ՍՊԸ/
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
31/01/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
08/02/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2022 թվականի փետրվարի 8-ին, ժամը՝ 15:00-ին Սյունիքի մարզի Աճանան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե՝ գ․ Աճանան, 1-ին փողոց, շենք 71) տեղի կունենա «Կապանի ՃՇՇ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված՝ ՀՀ Սյունիքի մարզի Խալաջի բազալտի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ԻՐԱԶԵԿՈՒՄ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
14/01/2022
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
10/02/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Կից ներկայացված է ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի <<Կապանի թիվ 9 ՆՈՒՀ>> ՀՈԱԿ-ի շենքի վերակառուցում և տարածքի բարեկարգում>> և <<Կապանի համայնքապետարանի գոյություն ունեցող մասնաշենքի ուժեղացում և նոր մասնաշենքի կառուցում>> օբյեկտների համալիր փորձաքննության վերաբերյալ իրազեկումը
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
22/12/2021
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
29/12/2021
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Կապանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ 2021 թվականի դեկտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին՝ համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Կապան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի երկրորդ նիստը։ Ավագանու նիստին կարող են ներկա լինել նաև հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ, որոնք իրենց մասնակցության մասին պետք է նախապես տեղյակ պահեն համայնքապետարանի աշխատակազմին․ հասցեն՝ Արամ Մանուկյան 5ա, հեռախոս՝ 0285 4 36 68։
|
| | |
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |