Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հ0-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 28.12.2023թ. N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին Սյունիքի մարզի Կապան համայնքի Արծվանիկ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ի կողմից Սյունիքի մարզի Բարգուշատի անդեզիտների երևակման տեղամասի երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3, հեռ․ 011/22-02-17,011/22-02-18, Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայքում (www.kapan.am), ք․ Կապան, Չարենց 1, հեռ․+060521818: