Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի Իրավունք հաստատող փաստաթղթերիը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառումն ապահովելու մասին N 1328-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով, որ Կապան համայնքի Ծավ գյուղում գտնվող բնակելի տան հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1), 2), 3) կետերով սահմանված պահանջներին և այն, որ հողամասն ընգրկված չէ 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, չի հակասում քաղաքաշինական նորմերին և որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, հիմք ընդունելով Հայաստանի ազգային արխիվ ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղի 08․05.2025թ. թիվ ՍՆ-358, Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 15․09․2025թ․ տեղեկանքը, Ծավ բնակավայրի վարչական ղեկավարի 11․08․2025թ. թիվ 1461 տեղեկանքը /բնակելի տունը կառուցված է 1965 թվականին, տիրապետում է Գայանե Կարապետյանը/ և հաշվի առնելով Գայանե Կարապետյանի դիմումը, կից փաստաթղթերը. ո ր ո շ ու մ ե մ
1.Կապան համայնքի Ծավ գյուղում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գայանե Ռազմիկի Կարապետյանի /ծնված 28․09․1974թ. ՆՔ 016250763, տրված 09.07.2024թ. 041 կողմից/ իրավունքները վերականգնել բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.13 հա մակերեսով հողամասի չափով (09-048-0023-0026 կադաստրային ծածկագրից):
2.Սահմանազատված 0.13 հա մակերեսով հողամասի վրա գտնվող 62․9 քառ.մ ներքին մակերեսով բնակելի տունը համարել նրա սեփականությունը:
3.Բնակելի տանը տրամադրել հասցե. ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Ծավ, 4-րդ փողոց, 69 բնակելի տուն։