| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 17-ի 31-Ա որոշումներով և հաշվի առնելով համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է. 1. Սյունիք-1 միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Աճանան բնակավայրի համակցված փաստաթղթերում`  համաձայն հավելվածի, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1,01 հա (կադաստրային ծածկագրեր 09-042-0120-0005) այլ հողատեսքը (հատված ԳԲ-1) փոխադրել բնակավայրերի նշանակության հողերի կատեգորիա,  «բնակելի կառուցապատման» հողեր գործառնական նշանակությամբ: 2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները:   |