Այսօր: Կիրակի, 4 Հունիսի 2023թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՅՈՒՆԻՔ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  ՀՀ Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով,  և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի   առաջարկությունը,  Կապան համայնքի ավագանին որոշում  է.

1.Համաձայնություն տալ ՀՀ կառավարության  2015 թվականի մայիսի 21-ի թիվ 791-Ն որոշման հիմքով համայնքային սեփականություն գրանցված Կապան համայնքի Սյունիք գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 17.5 հա վարելահողերը  /կադաստրային ծածկագրեր 09-082-0527-0002,  09-082-0527-0004, 09-082-0527-0006, 09-082-0527-0007, 09-082-0527-0008, 09-082-0510-000, 09-082-0510-0005/  սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ)  գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով՝ 5 /հինգ/  տարի ժամկետով տնտեսություններին տրամադրելուն:

2.Սերվիտուտի տրամադրման  տարեկան վարձավճար սահմանել մեկ հեկտարի համար  12800 /տասներկու հազար ութ հարյուր/ դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.68 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Կապան,Ա.Մանուկյան 5ա
+374-285-42036, +374-60-521818
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner