Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Արմեն Կոստանդյանի կողմից լիազորված անձ Արմինե Ավետիսյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
1․Սեփականության իրավունքով Արմեն Արկադյայի Կոստանդյանին, Արթուր Արկադյայի Կոստանդյանին և Կարինե Օնիկի Ավետիսյանին պատկանող, Կապան համայնքի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 19 շենքի թիվ 30-31 հասցեում գտնվող, գույքի բաժանման արդյունքում առաջացած նոր գույքային միավորներին տրամադրել հասցեներ՝
1) 43․9 քառ.մ մակերեսով բնակարանին՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․Կապան, Ս․Շահումյան փողոց, թիվ 19 շենք, թիվ 30 բնակարան;
2) 40․9 քառ.մ մակերեսով բնակարանին՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․Կապան, Ս․Շահումյան փողոց, թիվ 19 շենք, թիվ 31 բնակարան։