| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,  հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի  1-ին մասը, 16-րդ հոդվածի 3-րդ մասը,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետը և հաշվի առնելով Կապանի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին  որոշում  է. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի կոմունալ տնտեսության մեքենաների հավաքակայանի աշխատանքային նախագծին։ |