Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանս քննության առնելով Ժենյա Մարտիրոսի Խաչատրյանի և Հրանտ Բաբկենի Պետրոսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, պարզեցի
1․Նկարագրական մաս․
Ժենյա Մարտիրոսի Խաչատրյանը և Հրանտ Բաբկենի Պետրոսյանը հանդիսանալով տեղական հարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չեն կատարել հարկ վճարելու իրենց պարտականությունը, ինչի հետևանքով 2025 թվականի հուլիսի 11-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցվել է անշարժ գույքի հարկի գծով չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում ապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում վարչական ակտն ընդունելու համար էական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը․
• Կապանի համայնքապետարանի եկամուտների գանձման, առևտրի և սպասարկման բաժնի 02․07․2025թ․ տեղեկանքի համաձայն՝ Ժենյա Մարտիրոսի Խաչատրյանին և Հրանտ Բաբկենի Պետրոսյանին բաժնեմասային ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոց 5-րդ նրբանցք 1 հասցեում գտնվող, 09-001-0559-0001-001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի (անհատական բնակելի տուն) հարկի գծով 2021-2024թթ․ համար հաշվարկված հարկային պարտավորությունները կազմում են 28128 ՀՀ դրամ, որից ապառք՝ 21774 ՀՀ դրամ, տույժ՝ 6354 ՀՀ դրամ։
Ժենյա Մարտիրոսի Խաչատրյանը և Հրանտ Բաբկենի Պետրոսյանը մասնակի կատարել են բաժնեմասային ընդհանուր սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույքի հարկի գծով պարտավորությունները, ինչի արդյունքում վարչական վարույթը ենթակա է մասնակի կարճման։
ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 224-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի հարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի համար (․․․) համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում (․․․) ֆիզիկական անձինք, (․․․)։
Օրենսգրքի 227-րդ հոդվածը սահմանում է․ «1. Անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը` հողամասերը և (կամ) դրանց բարելավումները: 2․ Սույն բաժնի կիրառության իմաստով, հողամասերը` ըստ նպատակային և գործառնական նշանակության, սահմանվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ, իսկ հողամասերի բարելավումներ են համարվում հողամասերում կառուցված ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները կամ կառույցները (․․․)»։
Օրենսգրքի 231-րդ հոդվածը սահմանում է․ «1. Անշարժ գույքի հարկի պարտավորությունն առաջանում է անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: (․․․) 2. Անշարժ գույքի հարկի հաշվարկումը դադարում է անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: (․․․)»։
Օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:
Օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի գումարները (․․․) անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում հետևյալ ժամկետներում՝ (․․․) 1) ֆիզիկական անձինք՝ մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ. (․․․)։
Օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ:
Այսպիսով, Ժենյա Մարտիրոսի Խաչատրյանի և Հրանտ Բաբկենի Պետրոսյանի անշարժ գույքի հարկի գծով պարտավորություններն ընդհանուր առմամբ կազմում են՝ 18297 ՀՀ դրամ, որից ապառք՝ 13516 ՀՀ դրամ, տույժ՝ 4781 ՀՀ դրամ։
3․Եզրափակիչ մաս․
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով, ՀՀ Հարկային օրենսգրքի 11-րդ բաժնով, 401-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-61-րդ հոդվածներով՝ ո ր ո շ ու մ ե մ
1. Ժենյա Մարտիրոսի Խաչատրյանից և Հրանտ Բաբկենի Պետրոսյանից համապարտության կարգով հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 18297 (տասնութ հազար երկու հարյուր իննսունյոթ) ՀՀ դրամ, որպես ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոց 5-րդ նրբանցք 1 հասցեում գտնվող և բաժնեմասային ընդհանուր սեփականության իրավունքով նրանց պատկանող անշարժ գույքի համար վճարման ենթակա հարկի գումար, որից ապառք` 13516 (տասներեք հազար հինգ հարյուր տասնվեց) ՀՀ դրամ, տույժ` 4781 (չորս հազար յոթ հարյուր ութսունմեկ) ՀՀ դրամ։
2․ Ժենյա Մարտիրոսի Խաչատրյանի և Հրանտ Բաբկենի Պետրոսյանի նկատմամբ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված անշարժ գույքի գծով չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթը մնացած մասով կարճել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
4․ Դրամական պահանջները չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:
5․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Կապան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։