Այսօր: Ուրբաթ, 12 Հուլիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 240
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մայիսի 2022 թվականի N 84-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒԺԱՆԻՍ ԳՅՈՒՂԻ 1-ՒՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 42 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 1819.6 ՔԱՌ.ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ՝ 0.19226 ՀԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Կապան համայնքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 29-ի «Համայնքային սեփականություն համարվող գույքը /ոչ բնակելի տարածքները և շինությունները/ ուղղակի վաճառքով և հրապարակային սակարկություններով օտարելու դեպքում օտարման գին սահմանելու և մեկնարկային գին սահմանելու մասին» թիվ 103-Ն որոշման,  հաշվի առնելով անշարժ գույքի գնահատման 02.05.2022թ. N 18 հաշվետվությունը, «Ալպինա» ՍՊԸ տնօրեն Վ․ Հարությունյանի 13․05․2022թ․ դիմումը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.

   1․ Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան համայնքի ՈՒժանիս գյուղի 1-ին փողոցի թիվ 42 հասցեում գտնվող 1819.6 քառ.մետր  մակերեսով անասնաշենքը՝ 0.19226 հա սպասարկման հողամասով /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական   N 24072019-09-0024/ ուղղակի վաճառքի միջոցով օտարել «Ալպինա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 12000000 (տասներկու միլիոն) դրամ արժեքով՝ այծաբուծական գործունեության իրականացման նպատակով։ 

2․ «Ալպինա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության առաջարկությամբ վերջինիս հետ կնքվող պայմանագրում ներառել․

1) «Ալպինա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից առուվաճառքի պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից Կապան համայնքի ՈՒժանիս գյուղի 1-ին փողոցի թիվ 42 հասցեում գտնվող գույքի /անասնաշենքի/ կապիտալ վերանորոգման և գույքով ապահովման համար առաջին հինգ տարում 75․0 /յոթանասունհինգ/ մլն. ՀՀ դրամի ներդրում կատարելու պայման՝ համաձայն սույն որոշման անբաժանելի մաս հանդիսացող հավելվածի։ Հավելվածում նախատեսված յուրաքանչյուր հաշվետու տարվա պարտավորության ժամկետը լրանալուց հետո 15 աշխատանքային օրյա ժամկետում Կապան համայնքին ներկայացնել պարտավորության կատարման /նպատակային ներդրումների/ վերաբերյալ հաշվետվություն։ 

2)  Ի ապահովումն պարտավորությունների կատարմանը՝ առաջին հինգ տարում 75․0 /յոթանասունհինգ/ մլն ՀՀ դրամի ներդրումների իրականացմանը, գնորդը գրավ է դնում ձեռք բերվող անշարժ գույքը՝ Կապան համայնքի ՈՒժանիս գյուղի 1-ին փողոցի թիվ 42 հասցեում գտնվող անասնաշենքը։ «Ալպինա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում նշված գույքն անցնում է Կապան համայնքին որպես սեփականություն՝ այդ պահի դրությամբ կատարված անբաժանելի բարելավումներով հանդերձ՝ առանց անշարժ գույքի և դրա անբաժանելի բարելավումների արժեքի փոխհատուցման։ 

3)  Պայմանագրային պարտավորությունների չկատարման կամ պայմանագրով սահմանված ժամանակացույցի էական խախտումների դեպքում գրավառուն՝ Կապան համայնքն իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն օրենքով սահմանված կարգով, այդ թվում գրավատուից՝ «Ալպինա» ՍՊ ընկերությունից պահանջելու պարտավորության ժամկետը լրանալուց հետո մեկ ամսվա ընթացքում ներկայանալ նոտարական գրասենյակ և կնքել պարտավորության դիմաց անշարժ գույքը գրավառուին՝ Կապան համայնքին, սեփականության իրավունքով փոխանցելու մասին պայմանագիր։ 

3․ Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 


Կողմ -24

ԱԹԱՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԱՆԺԵԼԱ

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՍԱՏՈՒՐ

ԳԱԼՍՏՅԱՆ ԶՈՐԱՅՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ

ԴԻՆՈՒՆՑ ԳԵՎՈՐԳ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԳՈՌ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՅՈՒՐԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԷԴԻԿ

ՂԱԶԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԵՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՍՈՆԱ

ՄԵԺԼՈՒՄՅԱՆ ԱՆՈՒՇ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԺԱՆՆԱ

ՓԱՐՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(40.93 Կբ) Voroshum
(15.72 Կբ) Havelvats
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner