Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի Իրավունք հաստատող փաստաթղթերիը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի կիրառումն ապահովելու մասին N 1328-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով, որ Կապան համայնքի Խդրանց գտնվող բնակելի տան հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1), 2), 3) կետերով սահմանված պահանջներին և այն, որ հողամասն ընգրկված չէ 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, չի հակասում քաղաքաշինական նորմերին և որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, հիմք ընդունելով Հայաստանի ազգային արխիվ ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղի 22.04.2025թ. թիվ ՍՆ-331, Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 01․07․2024թ․ տեղեկանքը, Ագարակ և Խդրանց բնակավայրերի վարչական ղեկավարի 17․04․2024թ. թիվ 831 տեղեկանքը /բնակելի տունը կառուցված է 1980 ական թվականներին, տիրապետում է Արամ Ներսիսյանը/ և հաշվի առնելով Արամ Ներսիսյանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ
1.Կապան համայնքի Խդրանց գյուղում գտնվող գույքային միավորների նկատմամբ Արամ Պավլուշի Ներսիսյանի /ծնված 05․01․1956թ. անձնագիր AV0518188, տրված 14.11.2022թ. 041 կողմից/ իրավունքները վերականգնել բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.01341 հա մակերեսով հողամասի չափով:
2.Սահմանազատված 0.01341 հա մակերեսով հողամասի վրա գտնվող 239.2 քառ. ներքին մակերեսով բնակելի տունը, ծածկը, հարթակը համարել նրա սեփականությունը:
3.Բնակելի տանը տրամադրել հասցե. ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գ․ Խդրանց, 1-ին փողոց, թիվ 8։