Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Կառլեն Քարամյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Սեփականության իրավունքով Կառլեն Գարեգինի Քարամյանին պատկանող, Կապան համայնքի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 15/59 և Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 15/57 հասցեներում գտնվող գույքերի միավորման արդյունքում առաջացած նոր գույքային միավորին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․Կապան, Երկաթուղայինների փողոց, թիվ 15 շենք, թիվ 57,59 տարածք։