Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Մարիաննա Աղախանյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ
Կապան համայնքի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի 2ա բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող, սեփականության իրավունքով Մարիաննա Ռաֆիկի Աղախանյանին պատկանող, 84․48 քառ․մ մակերեսով տարածքին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք.Կապան, Սպանդարյան փողոց, 2ա շենք, 45 տարածք։