Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Գարիկ Պետրոսյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
1․ Սեփականության իրավունքով Գարիկ Նիկողոսի Պետրոսյանին պատկանող, Կապան համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի 9 շենքի 14 և Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի 9 շենքի 14/1 հասցեներում գտնվող գույքերի միավորման արդյունքում առաջացած նոր գույքային միավորին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․Կապան, Բաղաբերդ թաղամաս, 9 շենք,14 բնակարան։