Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդկետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրների ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և հաշվի առնելով Արթուր Հովհաննեսի Ոսկանյանի դիմումը․ ո ր ո շ ու մ ե մ
Ըստ օրենքի ժառանգության իրավունքով Արթուր Հովհաննեսի Ոսկանյանին պատկանող Կապան համայնքի Վարդավանք գյուղում գտնվող 0,262 հա հողամասին, նրա վրա առկա 142,4 քառ․ մ արտաքին /95,4 քառ․ մ ներքին/ մակերեսով բնակելի տանը, 56 քառ․ մ մակերեսով գոմին, 68 քառ, մ մակերեսով գոմին տրամադրել հասցե՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Վարդավանք, 4-րդ թաղամաս, թիվ 21 բնակելի տուն։