Կապան համայնքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2022 թվականի ծրագրի բնապահպանական մասի խնդիրը նախկին մսի կոմբինատի դարպասներից մինչև Շահումյան և Սպանդարյան փողոցների հատման կամուրջի միջև ընկած հատվածի մայթի անմխիթար վիճակն է, ինչը բացասական ազդեցություն է ունենում մթնոլորտային օդի մաքրության և պահպանության վրա։ Ներկայիս վիճակը շտկելու, մթնոլորտային օդը մաքուր պահելու նպատակով համայնքը նախատեսում է բարեկարգել վերոհիշյալ մայթը։
Ծրագրի առողջապահական մասով նախատեսվում է նորոգել թիվ 2 ՆՈՒՀ-ի բուժկետը։ |