Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման և հաշվի առնելով Մանուշակ Մկրտչյանի դիմումը․ ո ր ո շ ու մ ե մ
Սեփականության իրավունքով Մանուշակ Գամառնիկի Մկրտչյանին, Արման Արամայիսի Արզումանյանին, Անդրանիկ Արամայիսի Արզումանյանին և Մերի Արամայիսի Արզումանյանին պատկանող համայնքի Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 16 շենքի թիվ 53 և Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 6 շենքի թիվ 54 հասցեներում գտնվող գույքերի միավորման արդյունքում առաջացած նոր գույքային միավորին տրամադրել հասցե․
Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․Կապան, Շինարարների փողոց, թիվ 16 շենք, թիվ 53,54 բնակարան։