Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ, 62-րդ և 65-րդ կետերի, հաշվի առնելով Ալբերտ Սարուխանյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Վերահասցեավորել սեփականության իրավունքով Ալբերտ Արբակի Սարուխանյանին, Ալվարդ Դավթյանին, Մերի Սարուխանյանին և Մանե Սարուխանյանին պատկանող, Կապան համայնքի Ճակատեն գյուղում գտնվող 0․1211 հա բնակավայրերի նշանակության տնամերձ հողամասը և 134․75 քառ․ մ մակերեսով բնակելի տունը (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականում՝ Սյունիքի մարզ, գյուղ Ճակատեն, թաղամաս 2, թիվ 126 բնակելի տան և տնամերձ հողամասի) և տրամադրել նոր հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Ճակատեն, 2-րդ թաղամաս, թիվ 99 բնակելի տուն։