Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, ո ր ո շ ու մ ե մ
Կապան համայնքի Կապան քաղաքի Մ.Ստեփանյան փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 0․17388 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք.Կապան, Մ.Ստեփանյան փողոց, թիվ 26/3: