Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արտուր Հակոբյանի 08․07․2024թ․ դիմումը, որոշում եմ՝
1․Լուծել ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Արմեն Կարապետյանի և Արտուր Հակոբյանի միջև 2005 թվականի փետրվարի 15-ին կնքված՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մ․Հարությունյան փ․ հասցեում գտնվող, 30,5 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը (վկայական՝ 1275880)։
2․Անշարժ գույքի վարձակալության իրավունքի դադարումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիատեի Սյունիքի մարզային ստորաբաժանումում։