Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 15-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն, Կապան համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 17-ի N 31-Ա որոշումների և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք բնակավայրի համակցված փաստաթղթերում կատարել փոփոխություն և քաղաքացու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.2449 հեկտար (կադաստրային ծածկագիր 09-082-0519-0022) «վարելահող» հողատեսքը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա, «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակությամբ՝ ջերմոցային տնտեսության կառուցման համար՝ համաձայն հավելվածի։
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|