Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, և 46-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Կապան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 13-ի թիվ 3– Ն որոշումը, որոշում եմ
1.,,Երիտասարդական փառատոն-2025,, համաքաղաքային միջոցառումը կազմակերպելու համար հանձնարարել․
1) մարզամշակութային, ներկայացուցչական միջոցառումների կազմակերպման, դրանց կատարումը վերահսկող և գնահատող հանձնաժողովին կազմել ծախսերի նախահաշիվ և ներկայացնել հաստատման։
2) ֆինանսական բաժնին՝ համապատասխան գործողություններ իրականացնել գնումների գործընթացը սահմանված կարգով ապահովելու և նախահաշվով նախատեսված գումարը համայնքի բյուջեի 08 բաժնի 02 խմբի 04 դասի 4216, 4236, 4237 և 4239 հոդվածներից հատկացնելու նպատակով։