Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, Կապան քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակների սպասարկման հողամասը ավտոտնակի սեփականատիրոջը /սեփականատերերին/ ուղղակի վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին» թիվ 93-Ն որոշման և հաշվի առնելով Մասիս Բալայանի դիմումը, կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ
1. Կապան համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 7 շենքի հարևանությամբ գտնվող, սեփականության իրավունքով Մասիս Մաթևոսի Բալայանին պատկանող ավտոտնակի 0,0018 հա սպասարկման հողամասը 51980 (հիսունմեկ հազար ինը հարյուր ութսուն) դրամով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Մասիս Մաթևոսի Բալայանին /ծնված 23․04․1949թ․/:
2. Ավտոտնակին տրամադրել հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք.Կապան, Բաղաբերդ թաղամաս, թիվ 7/16։