Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Սերյոժա Առաքելյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Կապան համայնքի Կապան քաղաքի Համլետավան թաղամասում գտնվող, սեփականության իրավունքով Սերյոժա Սարգսի Առաքելյանին պատկանող 0․06 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․ Կապան, Համլետավան թաղամաս, թիվ 52 հողամաս։