Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 49-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025թվականի մարտի 27-ի 356-Լ որոշման և համաձայն Կապան համայնքի ավագանու 2025թ. հունվարի 13-ի թիվ 3–Ն որոշման , որոշում եմ
1. Համայնքում գարնանացան իրականացրած 40/քառասուն/ շահառուների համայնքի բյուջեի բաժին 04 խումբ 02 դաս 01 բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4729 հոդվածից հատկացնել ընդամենը 11 350 330/տասնմեկ միլիոն երեք հարյուր հիսուն հազար երեք հարյուր երեսուն/ՀՀդրամ փոխհատուցում,համաձայն հավելվածի:
2․Հանձնարարել ֆինանսական բաժնին` կատարել համապատասխան ֆինանսավորում: