Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» N 1066-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված Կարգի 7-րդ կետով, որոշում եմ
1. ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ուժանիս գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության ցածրարժեք հողերից 6․62711 հա մակերեսով այլ հողերի հողատեսքը /09-104-0101-0001 կադաստրային ծածկագրից/ փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ 3-րդ կարգի անջրդի վարելահողի:
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: