Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, 43-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին թիվ 867 որոշման 3-րդ կետի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման և հաշվի առնելով Արարատ Գրիգորյանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ
1.Սահմանազատել Կապան համայնքի Կապան քաղաքի Գ․Արզումանյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 24 հասցեում գտնվող բնակելի տան տնամերձ հողամասին կից, Արարատ Իվանի Գրիգորյանի կողմից ավել օգտագործվող 0.06684 հա հողամասը:
2.Վերը նշված 0.06684 հա հողամասին տրամադրել հասցե. Սյունիքի մարզ,Կապան համայնք, Կապան քաղաք, Գ․Արզումանյան փողոց, 2-րդ նրբանցք, թիվ 25/1:
3.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: