Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 147-Ա
 

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ, 481-րդ, 57-րդ, 60-րդ, 76-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և 2001 թվականի սեպտեմբերի 24-ի  N 896 որոշումների պահանջների և հաշվի Կապան համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին  որոշում  է.

1․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող ներքոնշյալ հողամասերը առանց մրցույթի, 3 /երեք/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել կառուցապատման իրավունքով, հետևյալ պայմաններով՝ 

1) քաղաք Կապան, Շահումյան փողոց, թիվ 15/10 հասցեում  գտնվող 0,0001 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր»  գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0511-0253)  80000 (ութսուն  հազար) դրամ տարեկան վճարով։

2) քաղաք Կապան, Կ․ Դեմիրճյան հրապարակ 2/26 հասցեում գտնվող 0,0001 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր»  գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0622-0012) 100000 (մեկ հարյուր հազար) դրամ տարեկան վճարով։

3) քաղաք Կապան, Շահումյան փողոց, թիվ 37/48 հասցեում գտնվող 0,0001 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր»  գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0566-0133) 80000 (ութսուն հազար) դրամ տարեկան վճարով։

4) քաղաք Կապան, Շինարարների փողոց, թիվ 12/9 հասցեում գտնվող 0,0001 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր»  գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0640-0153) 60000 (վաթսուն հազար) դրամ տարեկան վճարով։

5)  քաղաք Կապան, Գ. Նժդեհի փողոցի թիվ 8/25 հասցեում   գտնվող 0,0001 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր»  գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-1630-0505) 100000 (մեկ հարյուր հազար) դրամ տարեկան վճարով։

6)  քաղաք Կապան, Գ. Նժդեհի փողոցի թիվ 20/20 հասցեում   գտնվող 0,0001 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր»  գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ (09-001-1485-0001) 80000 (ութսուն հազար) դրամ տարեկան վճարով։

7)  քաղաք Կապան, Մ․ Ստեփանյան փողոցի թիվ 12/36 հասցեում   գտնվող 0,0001 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր»  գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0617-0061) 80000 (ութսուն հազար) դրամ տարեկան վճարով։

  2. Սույն որոշման 1-ին կետում նշված  հողամասերը օգտագործման տրամադրել կառուցապատման իրավունքով բացառապես ոչ հիմնական շինություններ՝ մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող վճարահաշվարկային տերմինալներ տեղադրելու նպատակով:

3. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման կատարումը։  

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։ 

 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(21.35 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner