Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Զարինե Բաբայանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Համայնքի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում գտնվող, սեփականության իրավունքով Զարինե Կառլենի Բաբայանին պատկանող 0․0095 հա մակերեսով հողամասին և տաղավարին տրամադրել հասցե՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․ Կապան, Երկաթուղայինների փողոց, թիվ 9/31 տաղավար։