Այսօր: Չորեքշաբթի, 17 Օգոստոսի 2022թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28)-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,  համայնքի ավագանին                  ո ր ո շ ու մ  է.

    1.Հաստատել Կապան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը  և պաշտոնային դրույքաչափերը.

1) «Կապանի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի: 

2) «Կապանի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի: 

3) «Կապանի թիվ 4 նախադպրոցական  ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 3 հավելվածի: 

4) «Կապանի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 4 հավելվածի: 

5) «Կապանի թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 5 հավելվածի: 

6) «Կապանի թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 6 հավելվածի: 

7) «Կապանի թիվ 8 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 7 հավելվածի: 

8) «Կապանի թիվ 9 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 8 հավելվածի: 

9)«Կապանի թիվ 10 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 9 հավելվածի: 

10)«Կապանի թիվ 11 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 10 հավելվածի: 

11)«Կապանի թիվ 12 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 11 հավելվածի: 

12)«Կապանի թիվ 13 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 12 հավելվածի: 

13)«Արծվանիկի մանկապարտեզ» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 13 հավելվածի:  

14)«Դավիթ Բեկի մանկապարտեզ» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 14 հավելվածի:  

15) «Ծավի մանկապարտեզ» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 15 հավելվածի:  

16)«Սյունիքի մանկապարտեզ» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 16 հավելվածի:  

17) «Կապան քաղաքի Ա. Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 17 հավելվածի: 

18) «Կապան քաղաքի թիվ 2 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 18 հավելվածի: 

19) «Կապան քաղաքի թիվ 3 երաժշտական դպրոց» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 19 հավելվածի: 

20) «Կապան քաղաքի արվեստի մանկական դպրոց» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 20 հավելվածի: 

21) «Կապան քաղաքի գեղարվեստի մանկական դպրոց» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 21 հավելվածի: 

22) «Կապան քաղաքի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 22 հավելվածի: 

23) «Կապան քաղաքի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 23 հավելվածի: 

24) «Կապան քաղաքի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 24 հավելվածի: 

25) «Կապան քաղաքի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 25 հավելվածի: 

26) «Կապան քաղաքի մանկական կենտրոն» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 26 հավելվածի: 

27) «Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 27 հավելվածի: 

28) «Կապան քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգի» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 28 հավելվածի: 

29) «Կապան քաղաքի մշակույթի կենտրոն»  ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 29   հավելվածի: 

30) «Կապան քաղաքի հաշվապահական ծառայությունների կենտրոն» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 30 հավելվածի:

31) «Կապան քաղաքի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 31 հավելվածի: 

32) «Կապանի ՊԼԱՍՏՇԻՆ» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 32 հավելվածի։

33) «Կապանի արվեստի թանագրան» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 33 հավելվածի։

2․ Որոշել կրթադաստիարակչական /մանկավարժական/ աշխատողներին և ակումբագրադարանային միավորման գրադարանավարներին ներկայացվող հետևյալ մասնագիտական պահանջներն ու կարգերի դասակարգման չափորոշիչները․

1)նախադպրոցական ուսումնական հաստատություններ՝

I կարգ – բարձրագույն մասնագիտական կրթություն և 3 տարվա մանկավարժական ստաժ

II կարգ – բարձրագույն մասնագիտական կրթություն և մինչև 3 տարվա մանկավարժական ստաժ, կամ բարձրագույն ոչ մասնագիտական կրթություն և առնվազն 5 տարվա մանկավարժական ստաժ, կամ միջնակարգ մասնագիտական կրթություն և առնվազն 5 տարվա մանկավարժական ստաժ։ 

2)Երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներ և մարզադպրոցներ՝ 

I կարգ – բարձրագույն մասնագիտական կրթություն և 15 տարվա մանկավարժական ստաժ

II կարգ – բարձրագույն մասնագիտական կրթություն և առնվազն  3-15 տարվա մանկավարժական ստաժ, կամ բարձրագույն ոչ մասնագիտական կրթություն և առնվազն 15 տարվա մանկավարժական ստաժ, կամ միջնակարգ մասնագիտական կրթություն և առնվազն 15 տարվա մանկավարժական ստաժ։ 

3) Ակումբագրադարանային միավորում՝ գրադարանավարներ

I կարգ – բարձրագույն մասնագիտական կրթություն և առնվազն 1 տարվա գրադարանավարի ստաժ

II կարգ – բարձրագույն ոչ մասնագիտական կրթություն և առնվազն  3 տարվա գրադարանավարի ստաժ, կամ միջնակարգ մասնագիտական կրթություն և առնվազն 10 տարվա գրադարանավարի ստաժ։ 

3. Սույն որոշումն ուժի մեջ  է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

4. Ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Կապան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 127-Ա որոշումն իր հետագա բոլոր փոփոխություններով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(28.20 Կբ)
(97.00 Կբ)
(43.50 Կբ)
(86.00 Կբ)
(37.00 Կբ)
(27.50 Կբ)
(26.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Կապան,Ա.Մանուկյան 5ա
+374-285-42036, 285-43868 ֆաքս
kapan.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 207
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner