Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 143
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 սեպտեմբերի 2022 թվականի N 1397-Ա

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանս քննության առնելով Արամ Ալյոշայի Կարապետյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, պ ա ր զ ե ց ի

1․ Նկարագրական մաս․

Արամ Ալյոշայի Կարապետյանը հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի հետևանքով 2022 թվականի սեպտեմբերի 08-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցվել է գույքահարկի գծով չվճարված հարկային պարտավորության գանձման վարչական վարույթ։ 

2․Պատճառաբանական մաս․

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում ապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում վարչական ակտն ընդունելու համար էական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը․

•  Կապանի համայնքապետարանի եկամուտների գանձման, առևտրի և սպասարկման բաժնի 06․09․2022թ․ տեղեկանքների համաձայն՝ Արամ Ալյոշայի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող GAZ 24-01 մակնիշի, 13 ՏՏ 594 պ/հ փոխադրամիջոցի (10-ից քիչ ն/տեղ, 85 ձ.ուժ, 1979թ.) գույքահարկի գծով 2018-2021 թվականների համար հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները կազմում են 35174 ՀՀ դրամ, որից ապառք` 30253 ՀՀ դրամ, տույժ` 4921 ՀՀ դրամ։

ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: 

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար նույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գույքահարկ վճարող են համարվում (...) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, (...) որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է նույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը (...):

 Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գույքահարկով հարկվող oբյեկտ են համարվում փոխադրամիջոցները այդ թվում` ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը. (․․․)։

Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գույքահարկի գծով պարտավորությունն առաջանում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

 Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆիզիկական անձանց համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում oրացուցային տարին:

Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, բացառությամբ նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի: 

Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները, (․․․) պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ: 

Այսպիսով, Արամ Ալյոշայի Կարապետյանը հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի վճարել սեփականության իրավունքով իրեն պատկանող GAZ 24-01 մակնիշի, 13 ՏՏ 594 պ/հ փոխադրամիջոցի գույքահարկը, ինչի հետևանքով 2018-2021 թվականների համար հաշվարկված և չմարված գույքահարկի գծով հարկային ամբողջ պարտավորությունը 06․09․2022թ․ դրությամբ կազմում 35174 ՀՀ դրամ, որից ապառք` 30253 ՀՀ դրամ, տույժ` 4921 ՀՀ դրամ։

 3․ Եզրափակիչ մաս․

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով, իրավահարաբերության ծագման պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ Հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-61-րդ հոդվածներով՝ որոշում եմ

 1. Արամ Ալյոշայի Կարապետյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 35174 ՀՀ դրամ, որպես GAZ 24-01 մակնիշի, 13 ՏՏ 594 պ/հ փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի գումար, որից ապառք` 30253 ՀՀ դրամ և պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ՝ 4921 ՀՀ դրամ։ 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։ 

3․ Դրամական պահանջները չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում: 

4․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Կապան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։ 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(56.62 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner