Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Յուրիկ Ղազարյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Սեփականության իրավունքով Յուրիկ Ռաֆիկի Ղազարյանին պատկանող, Կապան համայնքի Անտառաշատ գյուղում գտնվող, 0․1189 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասին և 126․6 քառ․մ մակերեսով բնակելի տանը տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Անտառաշատ, 1-ին փողոց, թիվ 30/1 բնակելի տուն։