Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, 63-րդ հոդվածով, 66–րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, համաձայն Կապան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 203-Ա որոշման, հիմք ընդունելով Արմեն Ճուտիկյանի լիազորված անձ Նարեկ Հակոբյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 32/33 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0.00623 հա հողամասը, /կադաստրային ծածկագիր 09-001-0509-0013/ ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արմեն Հայրապետի Ճուտիկյանին /ծնված 24.03.1967թ․/ 179900 /մեկ հարյուր յոթանասունինը հազար ինը հարյուր/ ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով՝ քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող հողամասի ընդլայնման համար։
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: